«Տեսողություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Eagle(owl)-eye.JPG|մինի|250px|[[Բու]]ի աչքը]]
Աչքի լուսաբեկման ունակությունը կարող է խանգարվել տեսողության հիգիենայի կանոնները չպահպանելու պարագայում և վնասվածքների պատճառով։ '''Տեսողությունը''' (''Տեսողական վերլուծիչ''), պատկերների միջոցով ընկալելու ունակությունն է։ Արտաքին աշխարհի մասին տեղեկատվության մեծ մասը (մոտավորապես 80-90%-ը) ընկալվում է տեսողության միջոցով։ Տեսողությունը պայմանավորված է հետևյալ ֆունկցիաներով՝ [[լուսազգացողություն]], առարկայի ձևի և մեծության որոշում, առարկայի հեռավորության որոշում, շարժման ընկալում, [[գունային|գունային տեսողություն]] և [[բինոկուլյար տեսողություն]]։ Տեսողական վերլուծիչի ծայրամասային [[օրգան]]ը [[աչք]]ն է։ Մարդու աչքը կարող է տարբերել 10 միլիոն գույն, իսկ մարդու գլխուղեղի մեկ քառորդ մասը կապված է
տեսողության հետ։ Երկրագնդի յուրաքանչյուր 12 տղամարդուց մեկը չի կարողնում գույները տարբերել։ Կանանց մոտ այդ ցուցանիշը կազմում է 200 կնոջից մեկը։ Մարդու աչքին անհրաժեշտ է մոտ մեկ ժամ՝ գրեթե ամբողջական մթությանը հարմարվելու համար։ սակայն մթությանը հարմարվելով, աչքերը 100000 անգամ ավելի զգայուն են դառնում լույսի նկատմամբ ցերեկային տեսողության հետ համեմատած։
 
Տող 6.
Տեսողական օրգանը՝ աչքը բաղկացած է ակնախնձորից (աչքից) և աչքի օժանդակ ապարատից, տեղադրված է ակնախոռոչի ներսում։
 
== Աչքի օպտիկական համակարգ ==
Եղջերաթաղանթը, ոսպնյակը, առաջին և երկրորդ խցիկների հեղուկները, ապակենման մարմինը կազմում են [[աչքի օպտիկական համակարգ]]ի հիմնական բաղադրամասերը, այն բաժանվում է [[աչքի լուսաբեկման ապարատ]]ի և [[ակոմադացիա]]յի կամ հարմարման ապարատի։ Աչքի օպտիկական համակարգը ցանցաթաղանթի վրա առաջացնում է արտաքին աշխարհի շրջված և փոքրացած պատկերը։ Դեպի աչք գնացող լուսային ճառագայթները, մինչև ցանցաթաղանթ հասնելը անցնում են մի քանի վերը նշված լուսաբեկող կառուցվածքներով։ Լույսի ամենաարտահայտված լուսաբեկումը կատարվում է եղջերաթաղանթում։ Աչքի լուսաբեկիչ ուժը չափվում է [[դիոպտրիա]]ներով (D)։ Մեկ դիոպտրիան ոսպնյակի բեկող ուժն է, որի ֆոկուսային հեռավորությանը մեկ մետր է։ Եթե բեկող ուժը մեծանում է, ֆոկուսային հեռավորությունը փոքրանում է։ Այստեղից հետևում է, որ եթե [[ոսպնյակը]], որի ֆոկուսային հեռավորությունը հավասար է 50 սմ-ի, ունի 2(D ) դիոպտրիային հավասար բեկող ուժ։ Աչքի օպտիկական համակարգը ունի մի քանի բեկող միջավայր, որից յուրաքանչյուրը ունի իր բեկող ուժը և կառուցվածքային առանձնահատկությունը։ Այս ամենը խիստ բարդացնում են աչքի օպտիկական համակարգի ուսումնասիրումը։
 
[[Մարդ]]ը չի կարող միաժամանակ հստակ տեսնել տարբեր հեռավորությունների վրա գտնվող առարկաները։ Աչքի հարմարումը տարբեր հեռավորությամբ առարկաների հստակ պատկերի ստացման համար կոչվում է [[ակոմոդացիա]] ։ Մարդու աչքի հարմարումն իրականավում է ոսպնյակի ուռուցիկության փոփոխմամբ։ Այս մեխանիզմը իրականանում է թարթչային մարմնի [[հարթ մկան]]ների կծկմամբ, որոնք փոխում են ոսպնյակի ուռուցիկությունը։ Դրանց կծկման ժամանակ [[ցինյան կապան]]ները թուլանում են, փոքրանում է ոսպնյակի վրա ընկնող ճնշումը, և այն իր առաձգականության շնորհիվ ավելի ուռուցիկ է դառնում։ Դա հիմնականում տեղի է ունենքւմ մոտ առարկաները տեսնելիս, հեռավորության վրա գտնվող առարկաներին նայելիս ոսպնյակը դառնում է հարթ։ Որքան երիտասարդ է օրգանիզմը, այնքան ակոմոդացիայի պրոցեստ կատարյալ է, քանի որ տարիքի հետ ոսպնյակը աստիճանաբար կորցնում է էլաստիկությունը։ Ակոմոդացիայի մեծությունը փոքրանում է սկսած 10 տարեկանից, որը երկար տարիներ չի ազդում տեսողության վրա։ Երեխաների մոտ, մինչև կրտսեր դպրոցական տարիքը, ակնագնդի առաջ- ետային տրամագիծը կարճ է, այն դրսևորվում է հեռատեսությամբ, որը ի տարբերություն տարիքավորների հեռատեսության կեղծ է, քանի որ ոսպնյակի մեծ չափի կորացումը երեխային թույլ է տալիս լավ տեսնելու նաև մոտ տեղադրված առարկաները։ Մանկական հեռատեսությունը անհետանում է դեռահասության ժամանակաշրջանի սկզբին, երբ ակնագնդի առաջա-ետային առանցքը և բեկող մակերեսի կորությունները ընդունում են չափահասին հատուկ չափեր։
 
==Աչքի լուսաբեկման խախտումները==
Աչքի լուսաբեկման ունակությունը կարող է խանգարվել տեսողության հիգիենայի կանոնները չպահպանելու պարագայում և վնասվածքների պատճառով։
Ակնագնդի առանցքի երկարության խախտումները առաջացնում են աչքի լուսաբեկման խանգարումներ։ Եթե ակնագնդի երկայնակի առանցքը բնականոն չափերից ավելի երկար է ( 22.5մմ-ից ավելի ), ապա զուգահեռ ճառագայթները կիզակետվում են ցանցաթաղանթից առաջ գտնվող կետում, իսկ ցանցենու վրա առաջանում է լուսացրման շրջան, առաջանում է [[կարճատեսություն]]՝ [[միոպիա]], ուղղվում է երկգոգավոր ոսպնյակներով։ [[Հեռատեսության]]՝ [[գերմետրոպիա]]յի դեպքում ակնագնդի երկայնակի առանցքը կարճ է ( 22.5մմ-ից փոքր ), որի պատճառով զուգահեռ ճառագայթները հավաքվում են ցանցաթաղանթի ետևում։ Հեռատեսությունն ուղղվում է երկուռուցիկ ոսպնյակներով։<br />
 
Աչքի լուսաբեկման արատ է նաև [[աստիգմատիզմ]]ը ([[տարաբեկություն]] ), որի դեպքում լույսի ճառագայթները տարբեր ուղղություններով միատեսակ չեն բեկվում։ Սա պայմանավորված է եղջերաթաղանթի ոչ համաչափ ուռուցիկությամբ, այն ուղղվում է հպումային ոսպնյակներով։
 
Տող 36 ⟶ 38՝
#[[ենթատեսաթումբ|ենթատեսաթմբի]] վերխաչվածքային կորիզներին,
#[[միջին ուղեղ]]ի [[ակնաշարժ նյարդ]]ի կորիզներին։
Արտաքին ծնկաձև մարմնից նյարդային ազդակները հասնում են մեծ կիսագնդերի կեղևի ծոծրակային բույթում տեղադրված առաջնային ուրվագծային տեսողական 17-րդ դաշտի III և IV շերտերում գտնվող աստղաձև և [[բրգային նեյրոն]]ներին, որտեղ տեղի է ունենում տեսողական ընկալման բարձրագույն վերլուծություն։ Կապակցական նյարդաթելերը 17-րդ դաշտից ուղղվում են դեպի տեսողական երկրորդայան 18, 19, 21 և 7-րդ դաշտերը։<br />
 
Տեսողական հաղորդող ուղիների մասնակի խաչվածքը ապահովում է երկակնային տեսողությունը։ Կեղևում իրականանում է երկակնային համամիտում, որտեղ աջ և ձախ աչքերի սիմետրիկ դաշտերը ներկայացված են յուրաքանչյուր կետում։ դրանք նման են ինչպես չափերով, այնպես էլ հիմնական առանցքի կողմնորոշմամբ։ Կեղևային մակարդակում իրականանում է նաև ծավալադիտակային տեսողություն։
 
== Լուսազգայնություն և գունազգայնություն ==
 
[[Պատկեր:Spectrum4websiteEval.png|մինի|աջից|250px|Լույսի տեսանելի [[սպեկտր]]ը]]
[[Պատկեր:Cone-response-en.svg|մինի|աջից|250px|Մարդու աչքի S, M, L շշիկների գունազգացողության կորերը։ Կետագծերով ցույց է տրված գումարայինը՝ ցուպիկների սև-սպիտակ զգայունությունը]]
Լույսի նկատմամբ ցանցաթաղանթի [[զգայնություն]]ը արտակարգ մեծ է։ Այն կախված է տեսողական վերլուծիչի նեյրոնների գործառական վիճակից։ Գռգիչի այն նվազագույն ուժը, որն առաջանում է տեսողական զգայնություն, կոչվում է աչքի բացարձակ զգայնություն։ Աչքի դրդման համար անհրաժեշտ է ընդամենը 8-47 [[քվանտ]] լուսային [[էներգիա]]։ Մեկ ցուպիկը կարող է դրդվել 1 քվանտ էներգիայով։ Գունային գրգռիչների նկատմամբ դրդունակությունը ավելի մեծ է ցանցաթաղանթի կենտրոնում, որտեղ գերակշռում են սրվակները, իսկ լուսային գռգռիչների նկատմամբ՝ ցանցաթաղանթի ծայրամասը, որտեղ գերակշռում են ցուպիկները։ Լուսային զգայնությունն առաջանում է աչքը 100մբրկ100 մբրկ-ից քիչ տևողությամբ գռգռելիս։ Տեսողական զգայնությունն առաջանում է գրգիռն ազդելուց 0.03-0.1 վրկ հետո և չեն անհետանում այն դադարելուց որոշ ժամանակ հետո։ Այն զգայնությունը, որը պահպանվում է գրգռիչի ազդեցության դադարից հետո կոչվում է հետքային։ Հետքային պատկերը մնում է այնքան ժամանակ, մինչև ցանցաթաղանթից չանհետանա լուսազգաց նյութերի քայքայման արգասիքները և նրանց վերականգնումը։ Միմյանց արագ հաջորդող լուսային գրգիռները միաձուլվում են առաջացնելով մեկ զգայնություն։ Գրգռիչների հաջորդման նվազագույն հաճախությունը, որի դեպքում տեղի է ունենում առանձին զգայնությունների միաձուլում, կոչվում է միաձուլման կրիտիկական հաճախություն։ Դա այնքան մեծ է, որքան մեծ է գրգռիչի պայծառությունը։ <br />
{| class="wikitable"
!Շշիկի տեսակը|| Նշանակում || Ընկալվող ալիքի երկարությունը ||Առավելագույն զգայնություն
Տող 55 ⟶ 58՝
 
Տեսողական վերլուծիչի դրդունակությունը կախված է ցանցաթաղանթում լուսազգաց գունակների քայքայման քանակների չափից։ Աչքի վրա լուսային ճառագայթներ ընկնելիս լուսազգաց գունակների քայքայման հետևանքով նրա դրդունակությունը նվազում է։ Այս երևույթը կոչվում է լուսային ադապտացիա (հարմարում)։ Աչքի դրդունակության անկումը լույսի ազդման առաջին 3-5 րոպեներին կազմում է 90-98%։ Հակառակ երևույթ տեղի է ունենում, երբ մարդը լուսավոր տեղից մտնում է մութ սենյակ։ Սկզբում լուսաընկալիչների և տեսողական նեյրոնների ցածր դրդունակության հետևանքով նա սկզբում ոչինչ չի տեսնում, այնուհետև աստիճանաբար սկսում է զանազանել առարկաների ուրվագծերը, ապա դրանց մանրամասները։ Դա տեղի է ունենում լուսաընկալիչների և տեսողական նեյրոնների դրդունակության բարձրացման հետևանքով։ Տեսողության զգայնության բարձրացումը, որն ապահովում է նրա հարմարումը թույլ լուսավորության պայմաններին, կոչվում է մթնային ադապտացիա։ Մթային հարմարումը նվազում է սննդային քաղցի, [[A վիտամին]][[ի անբավարարության, [[թթվածնաքաղց]]ի, հոգնածության ժամանակ։ Սրվակների դրդունակությունը մթության մեջ կարող է աճել 20-50 անգամ, իսկ ցուպիկներինը՝ 200-400 000 անգամ։ Բացի լուսային ադապտացիայից գոյություն ունի նաև գունային ադապտացիա։ Ինչքան վառ է գույնը, այնքան արագ է նվազում աչքի դրդունակությունը։ Աչքի դրդունակությունն ավելի շատ թուլանում է կապտամանուշակագույն գռգռիչի և ավելի քիչ՝ կանաչի դեպքում։ Կարմիր գույնը գրավում է միջին դիրք։ Ադապտացիայի արդյունքում մարդը չէր կարող տեսնել անշարժ առարկաները, եթե չլիներ աչքի անընդհատ շարժումները, որը կատարվում է ամեն 25մվրկ- ը մեկ, այն ընդհատում է համապատասխան ընկալչական դաշտի հարմարումը և վերականգնվում է տեսողական գրգռիչի ընկալումը, որի դեպքում մարդը կարող է տեսնել անշարժ առարկաները։
 
<br />
==Աչքի հիվանդությունները==
Աչքի հիվանդություններն ուսումնասիրող գիտությունը [[օֆտալմոլոգիա]]ն է։
Տող 75 ⟶ 78՝
*[[աստիգմատիզմ]]
*[[կոնյուկտիվիտ]]
 
==Գրականություն==
# Է. Ի. Բորզյակ, Ե. Ա. Դոբրովոլսկայա, Վ. Ս. Ռևազով, Մ. Ռ. Սապին - Մարդու անատոմիա, Երևան, Լույս, 1992 թ., 2 հատորով