«Հրթիռ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. thumb|250px|right|[[Պրոտոն (կրող հրթիռ)|Պրոտոն կրող հրթիռը]] '''Հրթիռ''' — թռչող ապարատ, որը շա...
 
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Proton-K-Zarya.jpg|thumb|250px|right|[[Պրոտոն (կրող հրթիռ)|Պրոտոն]] կրող հրթիռը]]
'''Հրթիռ''', թռչող ապարատ, որը շարժվում է տարածության մեջ հրթիռային մասի սեփական մասսային կողմ նետման ընթացքում ծագող ռեակտիվ քարշուժի շնորհիվ:
 
Առաջին հրթիռները, որոնք նման էին ժամանակակից հրավառության հրթիռներին, երևան են եկել ավելի քան 1000 տարի առաջ Չինաստանում: Տիեզերանավերն ու արբանյակներն ուղեծիր դուրս բերող հսկա տանող հրթիռները կառուցված են նույն սկզբունքով, ինչ հրավառության հրթիռները: Դրանց աշխատանքի սկզբունքը շատ պարզ է. հրթիռները լցվում են վառելանյութով, որի այրումից առաջանում է գազերի հզոր հոսք: Գազերը բարձր ճնշման տակ արագ դուրս են հորդում ծայրափողակից, և առաջացած ռեակտիվ ուժը հրթիռը հրում է հակառակ ուղղությամբ:
Տող 7.
Մեծ հեռավորություններ հաղթահարելու ունակ առաջին հրթիռը՝ V-2, նախագծել է գերմանացի ճարտարագետ Վեռներ ֆոն Բրաունը 1942 թ-ին: Ժամանակակից բոլոր տիեզերական հրթիռների հիմքում ընկած է V-2-ի գործողության սկզբունքը:
Երկրի ձգողությունը հաղթահարելու համար հրթիռը պետք է զարգացնի վիթխարի՝ մոտ 40 000 կմ/ժ արագություն, որը 20 անգամ գերազանցում է ժամանակակից ավիալայների արագությունը:
 
Տիեզերական հրթիռակիրները սովորաբար բաղկացած են 2 և ավելի աստիճաններից, որոնցից յուրաքանչյուրն ունի շարժիչ և վառելանյութի պաշար: Առաջին աստիճանի շարժիչը հրթիռը մեծ արագությամբ տանում է այնքան ժամանակ, քանի դեռ չի սպառվել այդ աստիճանի համար նախատեսված վառելանյութի պաշարը: Այնուհետև այն անջատվում և վայր է ընկնում, որից հետո միանում է երկրորդ տանող աստիճանի շարժիչը, և այդպես շարունակ:
 
Որոշ տիեզերական հրթիռներ աշխատում են պինդ վառելանյութով: Դրանք հիմնականում բուստերներն են՝ գլխավոր հրթիռի շուրջը տեղադրված հրթիռ-արագացուցիչները: Սակայն սովորաբար տանող հրթիռներում օգտագործվում է հեղուկ վառելանյութ, որի այրման համար անհրաժեշտ թթվածնի պաշարները պահվում են օքսիդիչի բաքում: Հրթիռների մեծ մասն օգտագործվում է 1 անգամ, սակայն կան նաև բազմակի օգտագործման հրթիռներ. օրինակ՝ պինդ վառելանյութով աշխատող «Սփեյս Շաթլներն» օգտագործվում են մի քանի անգամ և վայրէջք են կատարում ինքնաթիռի նման:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հրթիռ» էջից