«Մասնակից:Mariam04/Ավազարկղ10»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
No edit summary
Տող 1.
=== Ֆիլմային կարիերա ===
Առաջին անգամ ֆոտոխցիկի առջև է հայտնվել 1956 թվականի դեկտեմբերի 12-ին, երբ նկարահանվեց «Ասմոդե» (''Asmodee'') ներկայացումը։ Այնուհետև էպիզոդիկ դեր ունեցավ «Պարոն Հավարդեն» (''Monsieur Hawarden'', 1968թ․) ֆիլմում , բայց Հաուերի մասնակցությամբ կադրերը տեղադրված չէին ֆիլմում: Երիտասարդ դերասանը
դարձավ հանրահայտ մեկ տարի անց՝ «Ֆլորիս» (''Floris'', 1969թ․) հեռուստասերիալին մասնակցելուց հետո։
 
Այսպիսով սկսվեց նրա բազմամյա համագործակցությունը հոլանդացի ռեժիսոր [[Պաուլ Վերհուվեն]]ի հետ, որը տևեց ավելի քան տաս տարի և որը համաշխարհային ճանաչում բերեց Ռուտգեր Հաուերին: Նրանց առաջին ֆիլմը կոչվում է «Թուրքական հաճույքներ» (1973թ․) դրաման, որը հիմնված է հոլանդացի հեղինակ Յան Վոլկերսի վեպի վրա, ֆիլմը նաև 1974 թվականին առաջադրվել է «[[Օսկար]]»՝ «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում:
 
Այս դերասանը նկարահանվել է տարբեր ժանրերի հինգ հայտնի ֆիլմերում՝ (էրոտիկ դրամա «Թուրքական հաճույքներ» (1973թ․), «Կիտի-վերտիխվոստկա» (սոցիալական դրամա, գործողությունը տեղի է ունենում XIX դարի վերջին), «Նարնջագույն զինվոր» (1977թ․, ռազմական էպոս գերմանացիների կողմից Նիդեռլանդների գրավման մասին, Երկրորդ համաշխարհային պատերազմում), «Քաղցրություն» (1980թ․, երիտասարդական դրամա), «Միս և արյուն» (1985թ․, գործողությունները տեղի են ունենում ուշ միջնադարում), Վերհուվենը հավատում էր, որ Հաուերը, ի տարբերություն իր մյուս հովանավոր [[Երուն Կրաբբե]]ի, արտահայտում է «բնության պայծառ կողմը»: Ռեժիսորը նաև մտադրվել է նկարահանել Հաուերին իր ամերիկյան դեբյուտում «Ռոբոտ-ոստիկանը» (1987թ․) ֆանտաստիկ ֆիլմում, բայց շուտով վիճաբանել է դերասանի հետ ստեղծագործական տարբերությունների պատճառով:
 
[[Հոլիվուդ]]ում նրա առաջին հայտնվելը տեղի է ունեցել «Գիշերային բազեներ» (1981թ․) ֆիլմում որտեղ [[Սիլվեստր Ստալոնե]]ի խաղում էր գլխավոր դերում, որում նա խաղացել է Վուլֆգարի մարդասպանի դերը։ Ռուտգերը ունեցավ նոր հնարավորություններ ինքնադրսևորման համար: Նա վարձեց հայտնի դասավանդողի, ով անգլերեն դասեր տվեցն, որպեսզի ամերիկյան հանդիսատեսը հետագայում չլսի իր եվրոպական շեշտադրումը: Մի քանի հաջողված ֆիլմերից հետո Հաուերը դարձավ [[Միացյալ Նահանգներ]]ի հայտնի դերասան, որի անունը առաջին անգամ գրվեցին կինոնկարների պաստառների վրա: «[[Շեղբի վրայով վազողը]]» ֆիլմը դարձավ դասական գիտական ֆանտաստիկա, և առաջին տարբերակը ավելացվեց Ազգային կինոյի արխիվում (National Film Archives), աջակցելով ԱՄՆ Կոնգրեսին:
Այս անգամ նա Կալիֆոռնիայի ափերին տուն էր գնել և կառուցել իր հսկայական թրեյլերը, որը նա հաճախ օգտագործում էր ճանապարհին նկարահանման ժամանակ:
 
1987 թվականին Հոլիվուդում ռեժիսոր Ջեկ Գոլդը Ռիչարդ Ռաշկեի գրքի «Փախչիր Սոբիբորից» հիման վրա բլոկբաստերն է նկարում։ Հիմնական դերը` Ալեքսանդր Պեչերսկի, կատարել է Ռուտգեր Հաուերը: Այս դերի համար նա ստացավ Ոսկե գլոբուս: