«Ծաղկափոշի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.2+) (Ռոբոտը ավելացնում է․: tl:Bulo (bulaklak)
No edit summary
Տող 6.
[[Պատկեր:Cactus flower pollen.jpg|thumb|250px|[[Կակտուս]]ի [[ծաղիկ]]ը և նրա [[առէջ]]ները՝ ծաղկափոշով]]
 
Ծաղկափոշու ներքին թաղանթը կոչվում է ինտին: Նա կազմված է պեկտինային նյութերից: Ինտինը բարակ պարկի ձևով պատում է ծաղկափոշու պրոտոպլաստը: էքզինի անցքերի դիմաց ինտինան հաս¬տացումներհաստացումներ է առաջացնում, որոնք մինչև ծաղկափոշու ծլումը փակում են մուտքը դրսից:
 
Ծաղկափոշու բջիջների մեծությունը, ձևը, մակերեսը այնքան բնորոշ են, որ ծաղկափոշով կարելի է որոշել բույսերի տեսակները: Ծաղկափոշու [[բջիջ]]ները լինում են կլոր, ինչպես լոբունը, դեղին [[առվույտ]]ինը, մատնունունը և այլն, երկարավուն և բիսկվիտաձև, ինչպես [[գազար]]ինը, կողավոր, ինչպես [[ճարճատուկ]]ինը, եռանիստ, ինչպես լորենունը և այլն: Ըստ էքզինի մակերեսի բնույթի ծաղկափոշու բջիջները լինում են հարթ, ինչպես կարմիր [[երեքնուկ]]ինը, [[իշառվույտ]]ինը, [[սոխ]]ինը, [[հաղարջ]]ենունը, [[եգիպտացորեն]]ինը և այլն, հատվածավորված, ինչպես [[եղեսպակ]]ինը, վիշապագլխինը, [[ֆացելիա]]յինը և այլն, փշիկավոր, ինչպես արևածաղկինը, գեղավերինը և այլն, թմբիկավոր, ինչպես կռոտուկինը և այլն, փոսիկավոր, ինչպես գազարինը, [[ծվծվուկ]]ինը, եգիպտացորենինը, լորենունը, [[ձմերուկ]]ինը և այլն: Ծաղկափոշու հատիկները մեծությամբ խիստ տարբերվում են: Ծաղկափոշու խոշոր հատիկներ ունեն [[դդում]]ը (մինչև 150— 200 միկրոն) տուղտազգիները (մինչև 165 միկրոն): Բույսերի մեծ մասի միջին մեծության ծաղկափոչուծաղկափոշու բջիջն ունի 15-ից մինչև 50 միկրոն:
 
Փոշանոթում ծաղկափոշու հասունացման ժամանակ փոշեբներում զույգ-զույգ միանում են ընդհանուր խորշով և, վերջապես, պսակները բացվում են` ծաղկափոշու դուրս գալու համար։ Փոշանոթների բացվելը մեծ մասամբ պայմանավորված է էպիդերմիսի` վարնամաշկի բջիջների կծկվելով չորանալու ժամանակ, և ֆիբրոզային շերտի բարակապատ հատուկ շերտերի պատռվելով: Այն տեղի է ունենում տարբեր եղանակներով, փոշանոթները մեծ մասը երկայնական ճեղքով են բացվոում: Հաճախ նաև փոշանոթի գագաթին կլոր անցք կամ նեղ ճեղք է առաջանում։ Ծաղկափոշու դուրս գալու ճեղքը երկսեռ ծաղիկների մեջ կարող է առաջանալ ինչպես դեպի վարսանդի սպին դարձած կողմից (ինքնափոշոտվողներից շատերի ծաղիկներում) այնպես էլ սպիի հակառակ կողմից (խաչաձև փոշոտվողների ծաղիկներում)։ Միկրոսպորների (ծաղկափոշու) առաջացումով վերջանում է ծածկասերմների անսեռ բազմացումը։ Միկրոսպորը ծլում է դեռևս մայրական բույսի վրա։ Ծլելու ժամանակ միկրոսպորի կորիզը բաժանվում է միտոզով, որի հետևանքով երկու կորիզ է առաջանում։ Նրանք ըստ մեծության և ֆիզիոլոգիական առումով, միանման չեն: Ավելի խոշոր և կլորավուն կորիզը խոշոր կորիզակով, կոչվում է վեգետատիվ: Մյուսը` հաճախ իլիկաձև, քրոմատինով հագեցած կորիզը, որի շուրջն առանձնանում է ցիտոպլազմայի իր մասը կոչվում է գեներատիվ: