«Մադլեն Լ՛Էնգլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
 
Հինգ տարեկան հասակում Մադլեն Լ'Էնգլը գրել է իր առաջին պատմվածքը, իսկ ութ տարեկանում սկսել է սեփական օրագիրը լրացնել։Բայց այս առաջին քայլերը գրականության մեջ չեն ազդել իր հաջողության վրա [[Նյու Յորք]]ի մասնավոր դպրոցում, որտեղ նա սովորել է: Ուսուցիչները նրան համարել են ամաչկոտ, անշնորհք և նույնիսկ հիմար աղջիկ: Այդ պատճառով Մադլեն Լ'Էնգլը իր ժամանակը մշտապես անցկացրել է գրքերի և իր պատմվածքները գրելու համար։ Ծնողների մոտ հաճախ վեճեր են ծագել Մադլենի դաստիարակության վերաբերյալ, և արդյունքում երիտասարդ գրողը ստիպված է եղել հաճախել տարբեր գիշերօթիկ դպրոցներ և լինել տնային դաստիարակչուհի հսկողության տակ։ Լ'Էնգլների ընտանիքը հաճախ է տեղափոխվել։ Երբ նրանք բնակություն են հաստատել Ֆրանսիական Ալպերին մոտ գտնվող ամառանոցոում, Մադլեն Լ'Էնգլը նկարագրել է իր հույսը, որ մաքուր օդը կարող է օգնել հոր հիվանդ թոքերին։ Այնտեղ Մադլենին ուղարկել են [[Շվեյցարիա]]յի գիշերօթիկ դպրոց։ Սակայն 1933 թվականին գրողի տատիկը հիվանդացել է, և ընտանիքը ստիպված է եղել տեղափոխվել [[Ֆլորիդա]]յի [[Ջեքսոնվիլ (Ֆլորիդա)|Ջեքսոնվիլ]]ին մոտ։ Մադլեն Լ'Էնգլը սկսել է հաճախել Չարլստոնի գիշերօթիկ դպրոցը։ Նրա հայրը մահացել է 1935 թվականին, բայց Մադլենը չի հասցրել տուն գալ, որպեսզի հրաժեշտ տա նրան<ref>''The Summer of the Great-grandmother, pg. 119</ref>։
 
=== Հետագա կյանք ===
Մադլեն Լ’Էնգլը 1937-ից 1941 թվականներին սովորել է Սմիթի Քոլեջում։ Գերազանց առաջադիմությամբ ավարտելով քոլեջը, բանաստեղծուհին տեղափոխվում է [[Նյու Յորք]]։ 1942 թվականին [[Անտոն Չեխով]]ի «[[Բալի այգին (պիես)|Բալի այգին]]» պիեսի նկարահանման ժամանակ նա հանդիպում է դերասան Հյու Ֆրանկլինին: Մեկ տարի անց իր «Անձրև» վեպի թողարկումից հետո ամուսնանում է նրա հետ։ 1947 թվականին ծնվում է նրանց ուստրը՝ Ջոզեֆինան։
 
1952 թվականին նրանք տեղափոխվում են Գոշենի հին ֆերմային տուն, [[Կոնեկտիկուտ]] նահանգ։ Եվ քանի որ Ֆրանկլինը այլևս չէր աշխատում , որպես դերասան, նրանք գնում և սարքավորում են փոքրիկ խանութ․ Մադլենը դեռ շարունակում էր զբաղվել գրականությամբ։ Նույն թվականին ծնվում է նրանց որդին՝ Բիոնը։ Չորս տարի անց մահանում են նրանց ընկերները, թողնլով իրենց յոթամյա դստերը՝ Մարիային, որին Ֆրանկլինները շուտով որդեգրում են։ Այդ ժամանակահատվածում Մադլեն Լ’Էնգլը ղեկավարում էր ժողովական եկեղեցու երգչախումբը<ref name="Chronology">{{книга |заглавие=Suncatcher: A Study of Madeleine L'Engle And Her Writing |издательство={{Нп3|Farrar, Straus and Giroux|Farrar, Straus & Giroux|en|Farrar, Straus and Giroux}} |год=1972 |страницы=169—173 ("A Chronology of Madeleine L'Engle's Life and Books") |isbn=1-880913-31-3 |язык=en |автор=Chase, Carole F.}}</ref>։
 
=== Կարիերա ===
1958 թվականի նոյեմբերին հրատարակիչների կողմից ևս մեկ մերժում ստանալուց հետո Մադլեն Լ'Էնգլը որոշում է դադարեցնել բանաստեղծական գործունեությունը: «Այսքան ժամանակ ծախսելով աշխատանքիս վրա, ես այդպես էլ չկարողացա գմել իմ չարչարանքը»։ Շուտով նա հասկացավ, որ չի կարող կանգ առնել, և շարունակեց գրել։
 
1959 թվականին Մադլենը որոշում է վերադառնալ Նյու Յորք, որպեսզի ամուսինը շարունակի դերասանական կարիերան։ Մեկնելուց առաջ ընտանիքը տաս օր վրաններով արշավում է, որի ընթացքում գրողը հորինում է իր ամենահայտնի՝ «Ժամանակի ճեղքումը»գրքի միտքը։ Նա այս վեպը ավարտում է 1960 թվականին։ Մադլենը մինչև Ջոն Կ․ Ֆերրարիին գիրքը հրատարակելու համար հանձնելը՝ ստացել էր երեք մերժում։ Վեպը տպագրվել է 1962 թվականին։
 
1960-ից 1966 թվականներին (այնուհետև 1989 և 1900 թվականներին) Մադլեն Լ’Էնգլը դասավանդել է Նյու Յորքի սուրբ Հիլդի և Սուրբ հյուի դպրոցներում։ 1965 թվականին աշխատել է Նյու Յորքի Յոհան Բոգոսլովայի մայր տաճարի գրադարանում, որպես գրադարանավարուհի։ Ավելի ուշ այդ իսկ տաճարում երկար ժամանակ գրականություն էր դասավանդում։ 1960-ական, 1970-ական և 1980-ական թվականներին, Մադլեն Լ’Էնգլը տասնավոր գրքեր է գրել երեխաների և մեծահասակների համար։ Իր մեծահասակների համար նախատեսված գիրքերից մեկը՝ «Two-Part Invention», գրվել է 1986 թվականին՝ իր ամուսնու մահից հետո․ նա մահացել էր քաղցկեղից։ Գրքում պատմում է իր ամուսնական կյանքի մասին։
 
=== Վերջին տարիները ===
1991 թվականին Մադլեն Լ’Էգլը լուրջ վիրավորվել էր ավտովթարից։ Բայց շուտով 1992 թվականին լիովին ապաքինվում է և պատրաստ է լինում [[Անտարկտիդա]] ճանապարհորդության։ Իր որդին՝ Բիոն Ֆրանկլինը 1999 թվականի դեկտեմբերին մահանում է 48 տարեկան հասակում<ref>[http://video.pbs.org/video/2193535071 Religion & Ethics NewsWeekly: Madeleine L’Engle, November 17, 2000]</ref>։
 
Վերջին տարիներին Մադլենը այլևս չէր կարողանում ճանապարհորդել կամ դասավանդել՝ [[օստեոպորոզ]]ի պատճառով, ինչը վատթարանում էր [[ներուղեղային արյունազեղում]]ից հետո, որը նա կրել էր 2002 թվականին: Ինչպես նաև նա հրաժարվում է իր դասընթացներից և հրապարակային ելույթներից։ 2001 թվականից հետո հրատարակվեցի նրա պատմվածքների հավաքածուները, որոնք երբևէ չէին տպագրվել։
 
Մադլեն Լ’Էնգլը մահացել է 2007 թվականի սեպտեմբերի 6-ին Լիտչֆիլդում իրենց տնից ոչ հեռու գտնվող ծերանոցում, Կոնեկտիկուտ նահանգ<ref>{{статья |заглавие=Obituaries: Esther Mitgang; Madeleine L’Engle |издание={{Нп3|Publishers Weekly}} |ссылка=http://www.publishersweekly.com/article/CA6476596.html |accessdate=2007-09-07 |archiveurl=https://web.archive.org/web/20080113151649/http://www.publishersweekly.com/article/CA6476596.html |archivedate=2008-01-13 |язык=en |число=7 |месяц=9 |год=2007 |тип=magazine}}</ref>։ Նա թաղված է Նյու Յորքի Յոհան Բոգոսլովայի մայր տաճարում։
 
== Ստեղծագործություններ ==
* «Անփրև» (1945)
* «Երկուսն էլ երիտասարդ էին» (1949)
* «Ծանոթացեք Օսթինների հետ» (1960)
* «Ժամանակի ճեղքում» (1962)
* «Կեսգիշերային արև» (1963)
* «Սուրբ Ծննդից 24 օր առաջ» (1964)
* «Պատանի միաեղջյուրը» (1968)
* «Հանգստի օղակում» (1972)
* «Քամին շեմին» (1973)
* «Ամառը նախատատի մոտ» (1974)
* «Իռացիոնալ ժամանակահատված» (1977)
* «Կողի վրա թեքվիր մոլորակ» (1978)
* «Հավերժ աշխարհի օղակը» (1980)
* «Քայլել ջրի վրա» (1980)
* «Հայտնագործության երկու մասերը» (1988)
 
=== Էկրանավորում ===
* «Ժամանակի բեկում» վեպը եկրանարկվել է երկու անգամ
** «Ժամանակի թռիչք» (Ամերիկա-կանադական հեռուստաֆիլմ, 2003 թվական)
** «Ժամանակի բեկում» («[[Walt Disney Pictures|Դիսնեյ]]» ընկերության ֆիլմը, 2018 թվական)
* «Հավերժ աշխարհի օղակը» (Դիսնեյ ալիքի ֆիլմը, 2002 թվական)
* «Կամիլա Դիկինսոն» (Ամն, 2012 թվական)
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.madeleinelengle.com www.madeleinelengle.com Պաշտոնական կայք]
 
{{Արտաքին հղումներ}}