«Ղազախական ամուսնական հարաբերություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ղազախական ամուսնական հարաբերություններ''' ({{lang-kk|үйлену салт-дәстүрлері}}), ղազախական համայնքի և...»:
(Տարբերություն չկա)

19:07, 22 Մայիսի 2020-ի տարբերակ

Ղազախական ամուսնական հարաբերություններ (ղազ.՝ үйлену салт-дәстүрлері), ղազախական համայնքի և տոհմի կյանքում կարևորագույն ծիսակատարություններից: Ղազախական հարսանեկան արարողությունները բաղկացած են մի քանի փուլերից՝ հարսանեկան պատրաստություններ (նախահարսանիք) և բուն հարսանեկան արարողություն:

Ղազախական ամուսնական հարաբերություններ, 19-րդ դարի երկրորդ կես

Նշանադրություն

Հայրը, մտածելով իր որդուն ամուսնացնելու մասին, սկզբում ճշտում է, թե որդին արդյոք ունի ընտրյալ: Եթե որդին չունի ընտրյալ, ապա հայրը փնրում է այնպիսի հարսնացուի, որը կարող էր դառնալ իր որդու կինը: Այնուհետեւ հայրը ընկերներից կամ ազգականներից որևէ մեկին է ուղարկում կամ ինքն է անձամբ գնում հարսնացուի տուն՝ պարզելու հարսնացուի ծնողների մտադրությունը: Եթե նրանք համաձայն են, ապա նրանց դուստրն այդ պահից համրվում է հարսնացու:

Հարսնացուի առևանգումը

Միջին Ասիայում և Ղազախստանում հարսնացուի առևանգմանը հազվադեպ են դիմել: Սովորաբար դրան դիմել են այն ժամանակ, երբ հարսնացուի ծնողները կա՛մ դստեր ամուսնության համաձայնություն չեն տվել, կա՛մ ձգձգել են տեղի ունեցող հարսանիքը: Ամուսնության գերակշռող ձև էր նաև փախցրած աղջկա համար «փրկագին» պահանջելը: Ղազախները հարսնացուի առևանգման մի քանի տեսակ ունեին՝ հարսնացուների նկատմամբ տարբեր վերաբերմունքով: Եթե փեսան առևանգել է հարսնացուին նախնական պայմանավորվածությամբ և աղջկա համաձայնությամբ, ապա դա ծանր հանցանք չի համարվում: Իսկ, օրինակ, ուրիշի հարսնացուի առևանգումը համարվում է ծանր հանցագործություն:

Կուդալիկ

Կուդալիկը կարևոր ծես է՝ ղազախների հարսանեկան ծեսերի նախնական փուլը: Թեև ղազախական հարսանիքներին կարող են մասնակցել այլ ժողովուրդների ներկայացուցիչներ, բայց ղազախները կուդալիկի ծեսն անցկացնում միայն իրենց միջավայրում[1]: Նախապես պայմանավորվելով ղալիմի չափի մասին՝ փեսացուի հայրը և մի քանի հոգի գնում են հարսնացուի ծնողներին հանդիպելու: Կաղամբով կամ թեյով հյուրասիրվելուց հետո տանտերը հարցնում է, թե արդյոք փեսայի հայրը հրամայում է մորթել ոչխարը: Դրական պատասխանի դեպքում պարզ է դառնում, որ վճռական մտադրություն կա խնամիական կապերի հաստատաման: Նախկինում փեսացուի հայրը տալիս էր ձիեր, ուղտեր, տարբեր հագուստներ: Խնամախոսության մյուս անդամների համար ևս նվիրներ են տվել՝ նրանց նշանակությանն ու վերաբերմունքին համապատասխան[2]: Դրանից հետո փեսացուի կողմը սկսում է անասունների տեսքով հարսնացուի ընտանիքին տալ նվերներ: Ժամանակակից Ղազախստանում անցանկալի է համարվում փեսացուի ընտանիքի կողմից հյուրերի թվի ավելացումը, որովհետև դա հանգեցնում է նյութական զգալի ծախսերի: Փեսացուի կողմից խնամախոսությունը վարում է գլխավորը, ով հարսնացուի տան գլխավոր մասում կախում է մտրակ: Եթե չի հաջողվել ամուսնությանական պայմանավորվածություն ձեռք բերել, ապա մտրակը վերադարձվել է տիրոջը: Հյուրերի համար պատրաստվում է հատուկ ուտեստ՝ դմակ, որը խորհրդանշում է կողմերի միջև պայմանավորվածությունների ամրագրումը[3]:

Գլխագին և օժիտ

Գլխագնի և օժիտի ավանդույթը շարունակվում է ժամանակակից Ղազախստանում: Նախկինում գլխագինը հիմնականում վճարվում էր անասուններով՝ 21-25 ձի: Բացի այդ՝ հարսնացուի առաջին այցելության ժամանակ փեսացուն վճարել է իլա՝ հարսի դաստիարակության վճարը, որը կազմում էր 30-70 ձի: Հարսանիքի ժամանակ հարսնացուի ընտանքիը մորթել է 20-ից մինչև 70 անասուն: Փեսան հարսնացուի մորը մի քանի ուղտեր է նվիրել, իսկ հորը՝ ձիարշավի տարբեր պարագաներ: Ղազախների ղալիմի չափը տատանվում է 7-ից մինչև 47 պայմանական միավորի՝ բայթալ անունով: Այսպես՝ մեկ բայթալը հավասար էր 4 ոչխարի, մեկ կովը հորթի հետ հավասար էր 5 բայթալի: Օժիտը կազմվում էր ղալիմին համապատասխան՝ երբեմն նույնիսկ նրան գերազանցելով: Հարսնացուի ծնողները պարտավոր են իրենց դստեր համար արժանի օժիտ տալ: Օժիտի կազմում ամեն ինչ կարող էր լինել՝ սպասք, անկողին, կահույք, ձիեր, անասուններ և այլն: Ժամանակակից Ղազախստանում որպես օժիտ նվիրում են բնակարաններ, կահույք, սառնարաններ, հեռուստացույցներ և կենցաղային այլ տեխնիկաներ: 2014 թվականի տվյալներով՝ Ղազախստանում ղալիմի գումարային չափը տատանվում է 50-100 հազարի սահմանների միջև: Գումարը վճարվում է տենգեով, եթե ընտանիքը չունի ֆինանսական բավարար միջոցներ, իսկ ֆինանսապես կայուն ընտանիքները վճարում են ԱՄՆ դոլարով:

Հարսանիք

 
Ամուսնությունը մզկիթում
 
Ծանոթություն փեսայի հարազատների հետ

Օժիտից և գլխագնից հետո՝ նախքան պաշտոնական ամուսնությունը, հարսնացուի հարազատները կարգի են բերում տունը: Փեսայի կողմից հյուրերի քանակը սովորաբար չի գերազանցում 15-20-ը: Եթե հարսը «գողացված» է, ապա այն չի անցկացվում: Նախքան այն, որ հարսնացուն կտեղափոխվի փեսայի տուն, տեղի է ունենում ամուսնական պաշտոնական գրանցում, այնուհետև տեղի է ունենում ամուսնու հարազատների հետ հարսնացուի ծանոթության արարողությունը՝ չնայած մեր ժամանակներում այդ ծեսը կորցրել է իր իմաստը: Նույն օրը երեկոյան տեղի են ունենում հարսանեկան հիմնական տոնակատարությունները: Նախկինում հարսանիքը տևում էր 3 օր, բայց ժամանակակից Ղազախստանում բոլոր տոնակատարությունները տեղի են ունենում մեկ օրում: Ամուսնության կրոնական ծիսակատարությունը կատարվում է մզկիթում հարսանիքի նշանակված օրը, սակայն հնում մոլլան ծեսը իրականացնում էր ոչ թե մզկիթում, այլ՝ հարսնացուի տանը: Հնչում են հարսանեկան երգեր, հյուրերը շնորհավորում են փեսայի և հարսի ծնողներին՝ նորապսակներին բազում բարեմաղթանքներ տալով:

Ամուսնական առաջին գիշեր

Հարսանեկան տոնակատարությանը հաջորդում է ամուսնական առաջին գիշերը, բայց ժամանակակից Ղազախստանում ամուսնական առաջին գիշերը տեղի է ունենում հարսանիքի ավարտից հետո, իսկ ամուսնական անկողինը սպիտակ ծածկոցաշալով է պահում ոմն ժաուլիկ: Հնում, եթե պարզվում էր, որ հարսնացուն ամուսնությունից առաջ կորցրել է կուսությունը, փեսան խզում էր ամուսնական կապը և հետ էր վերցնում վճարված գլխագինը: Հարսնացուի հայրն էլ իր հերթին պետք է տուգանք վճարեր փեսացուին:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. |ссылка=https://books.google.kz/books?id=vMJNAAAAMAAJ%7Cиздательство=Издательско-полиграфический комплекс Омич|год=1993|страницы=25|страниц=330}}
  2. Ученыя записки, издаваемыя Императорскимъ Казанскимъ университетомъ. — Казань: Императорскій Казанскій университет, 1861. — Т. 1. — С. 148.
  3. Сейіт Кенжеахметұлы Быт и культура казахского народа = Қазақ халқының тұрмысы мен мәдениеті. — 2. — Алматыкітап, 2006. — 381 с. — ISBN 9789965247514

Գրականություն