«Հայերն ԱՄՆ-ում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
բոլոր երկրների տակ գրված է հայկական գաղթօջախի հղումը
Պիտակ՝ Հետ շրջել
չ Վիսքոնսին —>Վիսկոնսին, փոխարինվեց: , → ,, Վիսքոնսին → Վիսկոնսին (2) oգտվելով ԱՎԲ
Տող 124.
Օսմանյան Թուրքիայի գրեթե բոլոր խոշոր կենտրոններում ամերիկյան ավետարանական քարոզիչների կրթալուսավորչական գործունեության ([[եկեղեցի]]ների, նախնական ու բարձրագույն դպրոցների, քոլեջների և մշակութային այլ օջախների ստեղծում) ծավալման հետևանքով 19-րդ դարի 80-ական թվականներին աճել է հայ, հիմնականում ամուրի (95%) երիտասարդների արտահոսքը երկրի գրեթե բոլոր շրջաններից, գերազանցապես՝ [[Խարբերդ]]ից (40%)։ Եվրոպական շուկաներում արդեն իսկ իրենց գործունեությունը տարածած հայ հարուստ վաճառականները ձեռնպահ էին մնում ԱՄՆ ներթափանցելուց։ 1880-ական թվականների վերջից արդեն 1500 հայ ունեցող ԱՄՆ դարձել էր նաև քաղաքական ապաստան և գործունեության ազատ դաշտ հայ հեղափոխական կուսակցական ([[Հնչակյան կուսակցություն|հնչակյան]], [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|դաշնակցական]]) գործիչների համար։
 
Ժամանակի ընթացքում ԱՄՆ մեկնած հայերը տարածվել են գրեթե բոլոր նահանգներում՝ նախապատվություն տալով հայ բնակչություն ունեցող շրջաններին ([[Նյու Յորք]], [[Մասաչուսեթս]], [[Ռոդ Այլենդ]], [[Իլինոյս]], [[Կալիֆոռնիա]], [[Միչիգան]], [[Փենսիլվանիա]], [[Նյու Ջերսի]], [[Քոնեքթիքութ]], [[ՎիսքոնսինՎիսկոնսին]] և այլն)։ Հայաշատ քաղաքներից էին Նյու Յորքը, [[Ուստր]]ը, [[Լինն]]ը, [[Բոստոն]]ը, [[Փրովիդենս (Ռոդ Այլենդ)|Փրովիդենսը]], [[Հարթֆորդ]]ը, [[Ֆիլադելֆիա]]ն, [[Հոբոքեն]]ը, [[Թրոյ]]ը, [[Չիկագո]]ն, [[Ֆրեզնո]]ն և այլն։ Հայերի շրջանում մշտապես նկատվել է տեղաշարժ՝ հատկապես արևելյան նահանգներից դեպի արևմտյան նահանգներ։ Դա տեղի է ունեցել որոշակի օրինաչափությամբ. սկզբում՝ 1834 թվականից, հարազատ բնակավայրեր վերադառնալու հույսով մեկնած տղամարդիկ հաստատվել են գլխավորապես երկրի արևելյան ափի ուսանողական (հիմնականում՝ Նյու Յորք քաղաք) և արդյունաբերական (հիմնականում՝ Ուստր քաղաք) շրջաններում։ Հետագայում՝ հատկապես 1880-ական թվականներին, ԱՄՆ-ում հայերի թվի ստվարացմանը, արևելյան նահանգներում աշխատատեղերի նվազեցմանը զուգընթաց, հայերն աստիճանաբար տարածվել են նաև երկրի հյուսիսարևելյան, հյուսիսային, միջին, միջինարևմտյան ու արևմտյան շրջաններում (հիմնականում՝ Կալիֆոռնիայի գյուղատնտեսական նահանգ)։ Ամերիկյան կյանքին ընտելացած հաջողակ ու գործարար հայերը պայմաններ են ստեղծել հետագա տասնամյակներին գաղթի դիմած հազարավոր հայրենակիցներին նյութական ու բարոյական աջակցություն ցույց տալու, նրանց համախմբելու և որպես համայնք կազմակերպելու համար։
[[Պատկեր:Worcester Armenian church.png|մինի|280px|առաջին հայկական՝ [[Սուրբ Փրկիչ եկեղեցի (Ուսթըր)|Սուրբ Փրկիչ եկեղեցի]]ն<br />Ուսթըր, 1891]]
1820-1898 թվականներին ԱՄՆ մեկնած հայերի թիվը մոտավոր է (4 000), քանի որ այդ ժամանակաշրջանում ԱՄՆ մուտք գործած գաղթականները գրանցվել են ոչ թե ըստ ազգային պատկանելության, այլ՝ մշտական բնակության երկրների։ Ընդ որում՝ [[Օսմանյան Թուրքիա]]յից գաղթածները մինչև 1868 թվականը գրանցվել են որպես «Եվրոպական Թուրքիայից», իսկ 1869 թվականից՝ նաև «Ասիական Թուրքիայից» և «Հայաստանից» եկածներ։ 1899 թվականից գաղթականները սկսել են գրանցվել՝ ըստ իրենց ազգային պատկանելության։
Տող 202.
21-րդ դարի սկզբին ԱՍՆ-ում գործել են 26 ամենօրյա վարժարաններ և 131 մեկօրյա դպրոցներ։ Հայկական ամենօրյա վարժարանները սովորաբար ունեն մանկապարտեզներ, նախակրթարանի և երկրորդականի բաժիններ, գրադարաններ, հրատարակում են իրենց առօրյային և կրթական հարցերին նվիրված տարեգրքեր, թերթեր։ Ոա ումնական ծրագիրը համապատասխանում է պետական դպրոց ների ծրագրերին, հավելյալ դասավանդվում են հայոց լեզու, պատմություն, կրոն, ազգային երգ ու պար։ Նախակրթարաններ կան Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում, Փասադենայում, Լոս Անջելեսում, Ֆիլադելֆիայում, Նյու Յորքում, Բոստոնում։ Հայկական վարժարաններին մեթոդական օգնություն են ցույց տալիս Ազգային առաջնորդարաններին կից գործող կրթական խորհույպները։ Ամերիկահայերի կրթամասնագիտական զարգացման, մանկավարժների վերապատրաստման կարևոր կենտրոններից է եղել [[1976]] թվականին Լա Վեռնում բացված Ամերիկահայ միջազգային քոլեջը (փակվել է 1992 թվականին)։ 1983 թվականից Փասադենայի Աստվածաբանական սեմինարիայում գործում է հայկական աստվածաբանության բաժանմունքը։
 
ԱՍՆ-ի մի շարք համալսարաններում՝ Հարվարդի, Միչիգանի, Կոլումբիայի, Թաֆթսի, Կայիֆոռնիայի (Լոս Անջելես, Ֆրեզնո, Բերկլի, Նորթրիջ), Բոստոնի, Բրաունի, Մասսաչուսեթսի, Սենթ Ջոնսի, Սիրակուզի, Ռեյսինի, Քոնեքթիքութի, ՎիսքոնսինիՎիսկոնսինի, Փենսիլվանիայի, Քլարքի, Քյիվլենդի, Քորնուելի և քոլեջներում (Բոստոնի, Բրուքդեյլի, Գլենդելի, Մաունթ Հոլիյոքի, Ռոքլենդի, Քուինգի) գործում են հայագիտական դասընթացներ ու ամբիոններ։
 
=== Բնական գիտություններ ===
Տող 211.
 
Տիեզերագիտության և աստղագիտության բնագավառում հայտնի անուններ են [[Դոնալդ Մինասյան]]ը, [[Ջոն Կիրակոսյան]]ը, [[Պոլ Ալեպյան]]ը, [[Երվանդ Թերզյան]]ը: Ակնառու է [[Առնոլդ Նիկողոսյան]]ի ավանդը տիեզերական բժշկագիտության զարգացման գործում։1989 թվականի մարտի 13-18-ը, որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ, ամերիկյան «Դիսքավերի» տիեզերանավով առաջին անգամ թռիչք է կատարել բժշկական գիտությունների դոկտոր [[Ջեյմս Բաղյան]]ը։ Նա 337 ժամ է անցկացրել տիեզերքում։ աստղագիտության և տիեզերագնացության մասնագետ Ա. Գանտոյանը (ինքնաթիռների անօդաչու վայրէջքի սխեմայի հեղինակ)։
[[Պատկեր:Armen Der Kiureghian , AUA.jpg|280px|ձախից|մինի|[[Արմեն Տեր-Կյուրեղյան]]]]
Ֆիզիկոս [[Հարրի Դաղլյան]]ը եղել է [[Մանհեթենյան նախագիծ|Մանհեթենյան նախագծի]] մասնակից, որի նախագծած և ստեղծած ռումբերը օգտագործվել են [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ։ Ճառագայթվել է 1945 թվականի օգոստոսի 21-ին՝ [[Նյու Մեքսիկո]]յի Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայում կրիտիկական զանգվածի գիտափորձի ժամանակ, որից 25 օր հետո՝ քսանչորս տարեկան հասակում, մահացել է։