«Վահան Թոթովենց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կենսագրություն: Վիսքոնսին —>Վիսկոնսին, փոխարինվեց: Վիսքոնսին → Վիսկոնսին oգտվելով ԱՎԲ
Տող 38.
 
== Կենսագրություն ==
Վահան Թոթովենցը ծնվել է [[Արևմտյան Հայաստան]]ի [[Խարբերդի գավառ|Խարբերդի գավառի]]ի [[Մեզիրե|Մեզիրէ]] քաղաքում, որը գավառի կառավարության նստավայրն էր։ Վահանի հայրը Ակնի մեծահարուստ Թոթովայենց գերդաստանից էր, որոնք 18-րդ դարում ուրիշ հայ վերապրող ընտանիքների հետ տեղափոխվել էին Մեզիրե։
 
Թոթովենցի ընտանիքը ունեցել է երկհարկանի տուն Մեզիրեից Խարբերդ տանող մայրուղու վրա, որը նշանավոր էր որպես հեռու երկրներից եկող-անցնող քարավանների միակ անցուղին ու իջևանատեղին։ Հետագայում Թոթովենցը հիշում է այս մայրուղին իբրև «հին հռոմեական ճանապարհ»։
Տող 48.
Ավարտելով տասնամյա վարժարանը [[1908]] թվականին, Վահանը մեկնում է [[Պոլիս]], որտեղ նույն տարում լույս է տեսնում իր «Ավերակ» գրքույկը, իսկ մեկ տարի անց՝ «Սրինգ» ժողովածուն։
 
[[1909]] թվականին Թոթովենցը մեկնել է [[Փարիզ]], ապա՝ [[Նյու Յորք]]։ [[1912]] թվականին ընդունվել ՎիսքոնսինիՎիսկոնսինի համալսարանը, որտեղ սովորել է գրականություն, պատմություն և փիլիսոփայություն։ Այստեղ Վահանը սովորում է անգլերեն, ֆրանսերեն և ծանոթանում է համաշխարհային դասական գրականության հետ։ Ուսանողական տարիներին ստիպված է լինում իր ապրուստի փողը հայթայթել ֆիզիկական տարբեր բնույթի աշխատանքներով, բայց հիմնականում աշխատել է մորեղբոր արևելյան գորգի վաճառատանը։
 
[[1915]] թվականին մոտ 400 ամերիկահայ կամավորների հետ Թոթովենցը ուղևորվում է կովկասյան ռազմաճակատ, ուր մասնակցում է կամավորական շարժման։ Սակայն Արևմտյան Հայաստանի մեծ մասը գրավելուց հետո, Ռուսական կառավարությունը որոշում է ցրել հայկական խմբերը։ Վահան Թոթովենցը մի քանի ամիս աշխատում է որպես ուսուցիչ փախստականների մոտ<ref>[[Վազգէն Անդրէասեան]], Հազարիապատում – հատոր Ա.: Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1985, 316 էջ։</ref>։