«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 256.
Հարգելի համայնք, շաբաթվա հոդվածի թեկնածուների առաջարկված ցուցակում ունենք հետևյալ հոդվածները՝ [[Դորոթի Դին]], [[Սափորով աղջիկը]], [[Աննա Չերտկովա]], [[Կոննի Գիլքրիստ]], [[Բիլլի Այլիշ]], [[Հումանիտար գիտություններ]], որոնցից և ոչ մեկի մասին, ոչ մի մասնակից կարծիք չի հայտնել։ Խնդրում եմ հիմա հայտնել, և որոշել, թե հաջորդ շաբաթվա հոդվածը որն է լինելու։ Կխնդրեի հոդվածի մասին կարծիք արտահայտեին ոչ առաջադրողները, նրանց կարծիքը պարզ է։ Հիշեցնեմ, որ ըստ մեր բոլորիս կողմից ընդունված կանոնակարգի խմբագիրների կողմից դիտողություններ կամ առաջարկներ անելուց մեկ շաբաթ հետո դրանք անարձագանք մնալու դեպքում հոդվածն ավտոմատ կերպով տեղափոխվում է «Չընտրված թեկնածուներ» բաժին, որը մինչ այժմ հիմնականում չենք կիրառել, բայց ինչպես պարզվում է ակտիվ մասնակիցների քննարկումներից՝ այսուհետ պետք է կիրառել, քանի որ սպրդում են ոչ որակյալ հոդվածներ։--[[User:Beko|<font face="Comic Sans MS" color="black">'''Beko'''</font>]][[User talk:Beko|<sup><span style="color:blue;cursor:help">Քննարկում</span></sup>]] 05:44, 21 Մայիսի 2020 (UTC)
:[[User:Beko|Beko]] ջան, թեկնածուներ բաժնում կան 153 հոդվածներ, բայց այստեղ դրել եք 6֊ը։ Անկեղծ ասած չգիտեմ` արդյոք մնացածը համարվում են չընտրված։ Եթե այո, ապա առաջարկում եմ դրանք տեղափոխել չընտրվածների բաժին, նաև փակել ընտրված հոդվածների քննարկումները և տեղափոխել ընտրյալների բաժին։ Առաջարկում եմ ամեն տարի արխիվացնել թեկնածուների էջը, քանի որ այնտեղ այժմ մի տեսակ քաոս է տիրում։ Նաև խնդրում եմ համապատասխան ծանուցել մասնակցի քննարկման էջերում և դնել կաղապարը հոդվածի մեջ։ Ամենայն հարգանքով Ձեր հանդեպ, բայց կանոնը կանոն է։ Հասկանում եմ, որ Դուք այս պարտականությունը ստիպված եք եղել Ձեր վրա վերցրել, սակայն ես ինքս պատրաստ եմ Ձեզ օգնել տեխնիկական հարցերում։ Մինչև կիրակի վերոնշյալ հոդվածներից մի քանիսը աչքի կանցկացնեմ և կարձագանքեմ։ Կանխավ շներհակալ եմ --[[Մասնակից:Nooberella|<font face="Comic Sans MS" color="black">'''Նուբեռելլա'''</font>]] <sup>[[Մասնակցի քննարկում:Nooberella|💬]]</sup> 06:45, 21 Մայիսի 2020 (UTC)
::Նուբեռելլա ջան, մինչ սա գրել ես, ես արդեն տեղափոխել էի արխիվ։ Քո ասած 153 հոդվածները 2018 թվականից էին, իսկ մեր կանոնակարգով գրված է, որ մեկ շաբաթ արձագանք չլինելու դեպքում հոդվածը արխիվացվում է։ Արխիվացնելու, տեղեկացնելու և մնացած առաջարկներդ շատ տեղին են, և հուսով եմ գլխավոր էջի շաբաթվա հոդվածով զբաղվողը դա հաշվի կառնի։ Ես էլ դրանով չեմ զբաղվելու։ Այստեղ առաջարկածս վեց հոդվածները այս ամսվա առաջարկներն են և կարծում եմ հավասար իրավունք ունեն առաջադրվելու, և կարծում եմ հոդվածների որակով հետաքրքրված մասնակիցները կարծիք կհայտնեն դրանց որակի մասին։ Եվ լավ կլինի, որ որևէ մեկը շաբաթվա հոդվածներով զբաղվելու ցանկություն հայտնի և ստանձնի այդ գործը։--[[User:Beko|<font face="Comic Sans MS" color="black">'''Beko'''</font>]][[User talk:Beko|<sup><span style="color:blue;cursor:help">Քննարկում</span></sup>]] 06:56, 21 Մայիսի 2020 (UTC)