«Կոկորդի քաղցկեղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ (2) oգտվելով ԱՎԲ
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 33.
Այս կամ այն սիմպտոմի առկայությունը կախված է ուռուցքի տեղակայումից։ Եթե քաղցկեղը ձևավորվում է ըմպանի վերին հատվածում, ապա գերակշռում է կոկորդի ցավը՝ նման անգինայի։ Ըմպանի վնասվածության դեպքում հիվանդը զգում է ատամների ցավ, նրանք սկսվում են թափվել և ուղեկցվում է ըպանի քաղցկեղով։ Եթե ուռուցքը հայտնաբերվել է կոկորդում՝ ձայնալարերի մոտ, ապա առաջին հերթին հիվանդը ուշադրություն է դարձնում ձայնի փոփոխմանը՝ մինչև աֆոնիա։ Կարող է առաջանալ կոկորդում ջերմության զգացում, դժվարություն շնչառության ժամանակ։ Սիմպտոմների ի հայտ գալը, որը շարունակվում է 2-3 շաբաթ, հարկավոր է դիմել օտորինոլարինգոլոգի, որը կնշանակի անհրաժեշտ հետազոտություններ և կդնի ճիշտ դիագնոզ։ Այդ հետազոտությունները իրենց մեջ ներառում են լարինգոսկոպիա, ֆիբրոլարինգոսկոպիա, ռենտգենային հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա։
 
Չարորակ ուռուցքների շարքում կոկորդի քաղցկեղը համեմատաբար ավելի տարածված է։ Չարորոկ ուռուցքների հեռացումը խանգարում է հիվանդներին շնչառության ժամանակ և կորում է ձայնը պահպանվելով արտիկուլաթիոն ապարատի ճկունությունը և խոսքի նևրոֆիզիոլոգիական մեխանիզմները։ Խոսքային հաղորդակցումը կարող է վերականգնվել միայն պսևդոձայնի առաջացման դեպքում։ Կեղծ ձայնի ստեղծման համար անհրաժեշտ է նոր հմտություն կերակրափողում՝ վզի 5-6 ողերի շրջանում։ Հիվանդը դեռևս նախավիրահատական շրջանում՝ դիագնողիդիագնոզի դրումից հետո, երբ որոշվում է վիրահատության անհրաժեշտությունը, պետք է իմանան, որ հնարավոր է ձայնի վերականգնում և հետվիրահատական շրջանում անհրաժեշտ է լոգոպեդական պարապմունքներ։
 
Կոկորդի քաղցկեղի բուժումը համարվում է բավականին բարդ։ Այն կախվածմ է քաղցկեղի գտնվելու վայրից և զարգացման շրջանից։ Եթե քաղցկեղը հայտնաբերվել է վաղ շրջանում, ապա հնարավոր է բուժել ճառագայթային թերապիայով։ Իսկ եթե այն չի հայտնաբերվել վաղ շրջանում, ապա պահանջվում է մեծ, ծավալուն վիրահատություն՝ կարող է հեռացվել կոկորդն ու ըմպանը։ Եթե հեռացնում են ըմպանը, ապա տեղադրում են խողովակ, որով անցնում է սնունդը։ Պետք է դիմել բժշկի՝օտորինոլարինգոլոգի, եթե ձայնի մեջ նկատվում է խռպոտություն, կոպտություն, եթե վզի վրա ի հայտ են գալիս ուռած լիմֆատիկ հանգույցները, թքի մեջ արյուն։ Ըմպանի ուսումնասիրման ժամանակ նա արդեն կարող է զգուշացնել քաղցկեղի առկայության մասին։ Բայց հաստատման համար անհրաժեշտ է կատարել մի շարք հետազոտություններ։