«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 243.
 
[[Մասնակից:TonJ|TonJ]], որքան փորձում եմ չանձնավորել Վիքիպեդիան և խնդրին նայել որպես լուծման անհրաժեշտ առարկա, այլ ոչ խնդիրը բարձրացնողի պրոբլեմ, քո պարագայում դա չի ստացվում: Ժամանակին գրում էիր բազմաթիվ հոդվածներ, այդ թվում՝ որակյալ և ընդարձակ, այլ հոդվածներում սխալ նկատելիս շտապում էիր ինքդ ուղղել: Դա քեզ մոտ ստացվում էր ոչ միայն առողջ մրցակցակցության մղմամբ, այլև նորը սովորելու ցանկությամբ: Դու շատ լավ պատկերացնում էիր, որ հոդվածը չի պատկանում որևէ մեկի, և այն չունի մեկ հեղինակ, եթե նույնիսկ այն սկզբից մինչև վերջ գրվել է միայն մեկ հոգու կողմից: Երբ մտահոգություններդ էիր հայտնում պատմության նախագծի հետ կապված՝ պարզ էր, որ միայնակ չես կարող զանգվածային ուղղումներ անել, ուստի քննարկում ես բացում: Բայց ես նկատեցի, որ ոչ միայն դրանից հետո, այլև դրանից առաջ ստեղծվում ես այսպիսի իրավիճակներ, որոնց կենտրոնում հայտնվում են հիմնականում 2-3 նույն խմբագիրները: Չէ՞ որ ոչինչ քեզ չի խանգարում առաջվա պես՝ ինչպես ժամանակին, ուղղել սխալները: Կարծեմ՝ քո խոսքերն էին (ուղղված խմբագիրներից մեկին)՝ քո կարծիքը շատ ավելի արժեքավոր կլիներ, եթե ուղղակի մտնեիր և ուղղեիր, իսկ ես հոդվածի պատմությանը հետևում եմ և տեսնում՝ ինչն եմ սխալվել: Եթե ունես խմբագրական ու թարգմանչական մեծ հմտություններ, կարող ես սովորեցնել, և ոչ թե բոլորին ցույց տալ քո ունակությունները: Դա շատ բարձր կգնահատվի, քանի որ բխում է ինչպես բոլորիս, այնպես էլ Վիքիպեդիայի շահերից: Թեև Վիքիպեդիան դաստիարակչական հարթակ չէ, այնուամենայնիվ քեզ կհորդորեմ ամեն անգամ նման քննարկում բացելիս հիշել քո՝ խմբագրի անցյալը և շարունակել նույն ոճով: Դրանով դու կխնայես քո ժամանակն ու էներգիան, և չես շեղի ոչ ոքի, բացի տվյալ հոդվածի ներկա և ապագա խմբագրողներից: Դա հենց Վիքիպեդիայի սկզբունքն է, որը ժամանակին հասկանալով՝ մտել ես խմբագիրների շարքերը: Հարգանքներով՝ --[[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|արաբագետ]]) 06:20, 20 Մայիսի 2020 (UTC)
 
* [[Մասնակից:Nooberella|<font face="Comic Sans MS" color="black">'''Նուբեռելլա'''</font>]], ցանկացած հոդված հրապարակելուց առաջ պետք է այն մանրամասն ստուգել, քանի օր պահպանել/ստեղծել/հրապարակել կոճակի սեղմումից հետո այն դառնում է հանրային: Եթե թիմը վստահ չէ, որ այն սխալներ չունի, թող մնա ավազարկղում: Դրանով և՛ խառնափնթոր վիճակ չի ստեղծվի, և՛ Հայերեն Վիքիպեդիայի որակը անկում չի արձանագրի, քանի որ ոչ խմբագիր մարդիկ, որոնք մտնում են վիքի, առաջինը շաբաթվա հոդվածն են կարդում ու կարծիք կազմում, ու նրանք չգիտեն, որ ստեղծողների թիմը, քո ասածի նման, հետո է մանրամասն ստուգելու: Սա ի պատասխան այս գրածիդ՝ ''«..իսկ հոդվածները պատրաստվում էինք մանրամասնորեն ստուգել մրցույթից հետո (կարծեմ կազմակերպիչները թույլատրել են)»'': Հարգանոք՝ --[[Մասնակից:Valen1988|Valen1988]] ([[Մասնակցի քննարկում:Valen1988|քննարկում]]) 07:15, 20 Մայիսի 2020 (UTC)