«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից Advanced mobile edit
Տող 241.
::::Շնորհակալություն մեկնաբանության համար, [[Մասնակից:Nooberella|Նուբեռելլա]] ջան: «..իսկ հոդվածները պատրաստվում էինք մանրամասնորեն ստուգել մրցույթից հետո (կարծեմ կազմակերպիչները թույլատրել են)» - սա աբսուրդի ժանրից է :):--[[Մասնակից:TonJ|TonJ]] ([[Մասնակցի քննարկում:TonJ|քննարկում]]) 05:49, 20 Մայիսի 2020 (UTC)
:::::Ինչևէ, հոդվածն այժմ ամբողջովին վերանայված է։ Եթե դեռևս ինչ որ սխալներ ես տեսնում այնտեղ, առաջարկում եմ ինքդ ուղղես դրանք, քանի որ հոդվածի համար բոլորս ենք պատասխանատու և ոչ թե միայն հեղինակը։ Շնորհակալություն, ես այլևս չեմ շարունակի այս քննարկումը, քանի որ կարծում եմ` այն հասել է իր արդյունքին` ասել է թե Կոլորիզմ հոդվածի ուղղմանն ու բարելավմանը։ --[[Մասնակից:Nooberella|<font face="Comic Sans MS" color="black">'''Նուբեռելլա'''</font>]] <sup>[[Մասնակցի քննարկում:Nooberella|💬]]</sup> 06:02, 20 Մայիսի 2020 (UTC)
 
[[Մասնակից:TonJ|TonJ]], որքան փորձում եմ չանձնավորել Վիքիպեդիան և խնդրին նայել որպես լուծման անհրաժեշտ առարկա, այլ ոչ խնդիրը բարձրացնողի պրոբլեմ, քո պարագայում դա չի ստացվում: Ժամանակին գրում էիր բազմաթիվ հոդվածներ, այդ թվում՝ որակյալ և ընդարձակ, այլ հոդվածներում սխալ նկատելիս շտապում էիր ինքդ ուղղել: Դա քեզ մոտ ստացվում էր ոչ միայն առողջ մրցակցակցության մղմամբ, այլև նորը սովորելու ցանկությամբ: Դու շատ լավ պատկերացնում էիր, որ հոդվածը չի պատկանում որևէ մեկի, և այն չունի մեկ հեղինակ, եթե նույնիսկ այն սկզբից մինչև վերջ գրվել է միայն մեկ հոգու կողմից: Երբ մտահոգություններդ էիր հայտնում պատմության նախագծի հետ կապված՝ պարզ էր, որ միայնակ չես կարող զանգվածային ուղղումներ անել, ուստի քննարկում ես բացում: Բայց ես նկատեցի, որ ոչ միայն դրանից հետո, այլև դրանից առաջ ստեղծվում ես այսպիսի իրավիճակներ, որոնց կենտրոնում հայտնվում են հիմնականում 2-3 նույն խմբագիրները: Չէ՞ որ ոչինչ քեզ չի խանգարում առաջվա պես՝ ինչպես ժամանակին, ուղղել սխալները: Կարծեմ՝ քո խոսքերն էին (ուղղված խմբագիրներից մեկին)՝ քո կարծիքը շատ ավելի արժեքավոր կլիներ, եթե ուղղակի մտնեիր և ուղղեիր, իսկ ես հոդվածի պատմությանը հետևում եմ և տեսնում՝ ինչն եմ սխալվել: Եթե ունես խմբագրական ու թարգմանչական մեծ հմտություններ, կարող ես սովորեցնել, և ոչ թե բոլորին ցույց տալ քո ունակությունները: Դա շատ բարձր կգնահատվի, քանի որ բխում է ինչպես բոլորիս, այնպես էլ Վիքիպեդիայի շահերից: Թեև Վիքիպեդիան դաստիարակչական հարթակ չէ, այնուամենայնիվ քեզ կհորդորեմ ամեն անգամ նման քննարկում բացելիս հիշել քո՝ խմբագրի անցյալը և շարունակել նույն ոճով: Դրանով դու կխնայես քո ժամանակն ու էներգիան, և չես շեղի ոչ ոքի, բացի տվյալ հոդվածի ներկա և ապագա խմբագրողներից: Դա հենց Վիքիպեդիայի սկզբունքն է, որը ժամանակին հասկանալով՝ մտել ես խմբագիրների շարքերը: Հարգանքներով՝ --[[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|արաբագետ]]) 06:20, 20 Մայիսի 2020 (UTC)