«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 248.
:Հարգելի [[Մասնակից:TonJ|TonJ]], շնորհակալություն դիտարկումների համար։ Իսկապես, երբեմն հանդիպում ենք շատ անորակ թարգմանությունների, հատկապես երբ հոդվածները ստեղծվում են մրցութային տարբեր նախագծերի շրջանակներում, բայց չեմ կարծում, որ սա այդ դեպքն էր։ Համենայն դեպս, քո գրառումից հետո ես ամբողջ հոդվածն աչքի եմ անցկացրել։ Նշեմ նաև, որ ինձանից առաջ հոդվածը ստեղծողները ևս կարևոր շտկումներ են արել։ Այս պահին հոդվածը բավականին լավ վիճակում է։ Բայց, ինչ խոսք, լավ կլինի չշտապել և կատարել հնարավորինս որակյալ աշխատանք։ --[[Մասնակից:Նարինե Մուրադյան|Նարինե Մուրադյան]] ([[Մասնակցի քննարկում:Նարինե Մուրադյան|քննարկում]]) 19:17, 19 Մայիսի 2020 (UTC)
::Հարգելի՛ [[Մասնակից:Նարինե Մուրադյան|Նարինե Մուրադյան]], Ձեզ նույնպես շնորհակալություն մեկնաբանելու համար: Շնորհակալություն նաև հոդվածում [https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BF%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%AB%D5%A6%D5%B4&type=revision&diff=6939219&oldid=6938530&diffmode=source ուղղումներ կատարելու] համար: Ես կարծում եմ, որ սա հենց այդ դեպքն է: Ցավոք, հոդվածում դեռ կան վատ թարգմանության տարրեր: Օր.՝ «Մյուս կողմից, շատ բաց մաշկ ունեցող մարդկանց համարում են ավելի ''ձուլված'' և իրենց ռասայի հետ պակաս նույնականացված»...: Տառասխալներ (օր.՝ « Մուգ մաշկն ասոցիացվել է իռացիոնալության», «Ինստագրամում սատարեն են մաշկի», ...): Գուցե ես ձգտում եմ կատարելության, բայց, ամեն դեպքում, հոդվածը դեռ պետք է կարգի բերվի և ստուգվի: Շնորհակալություն:--[[Մասնակից:TonJ|TonJ]] ([[Մասնակցի քննարկում:TonJ|քննարկում]]) 20:15, 19 Մայիսի 2020 (UTC)
::Հարգելի [[Մասնակից:TonJ|TonJ]], ինքս էլ ձգտում եմ կատարելության կամ առավելագույն որակի, բայց կարծում եմ, որ անհնար է 100 հազարանոց հոդվածում չունենալ առնվազն մեկ տառասխալ կամ վրիպակ։ Գուցե փորձես անձա՞մբ ուղղել այդ մանր-մունր վրիպակները։ Դրանից հոդվածը և ընթերցողը միայն կշահեն։ Շնորհակալություն։ --[[Մասնակից:Նարինե Մուրադյան|Նարինե Մուրադյան]] ([[Մասնակցի քննարկում:Նարինե Մուրադյան|քննարկում]]) 20:25, 19 Մայիսի 2020 (UTC)
|