«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 247.
Հ.Գ. հոդվածում «մեծ մասամբ վերանայումներ» ես չեմ նկատել: Օրինակ «Հնդկաստան»-ի մասում գրեթե փոփոխություն չկա, մինչդեռ ամբողջ մասը վատ/մեխանիկական թարգմանություն է:--[[Մասնակից:TonJ|TonJ]] ([[Մասնակցի քննարկում:TonJ|քննարկում]]) 10:42, 19 Մայիսի 2020 (UTC)
:Հարգելի [[Մասնակից:TonJ|TonJ]], շնորհակալություն դիտարկումների համար։ Իսկապես, երբեմն հանդիպում ենք շատ անորակ թարգմանությունների, հատկապես երբ հոդվածները ստեղծվում են մրցութային տարբեր նախագծերի շրջանակներում, բայց չեմ կարծում, որ սա այդ դեպքն էր։ Համենայն դեպս, քո գրառումից հետո ես ամբողջ հոդվածն աչքի եմ անցկացրել։ Նշեմ նաև, որ ինձանից առաջ հոդվածը ստեղծողները ևս կարևոր շտկումներ են արել։ Այս պահին հոդվածը բավականին լավ վիճակում է։ Բայց, ինչ խոսք, լավ կլինի չշտապել և կատարել հնարավորինս որակյալ աշխատանք։ --[[Մասնակից:Նարինե Մուրադյան|Նարինե Մուրադյան]] ([[Մասնակցի քննարկում:Նարինե Մուրադյան|քննարկում]]) 19:17, 19 Մայիսի 2020 (UTC)
::Հարգելի՛ [[Մասնակից:Նարինե Մուրադյան|Նարինե Մուրադյան]], Ձեզ նույնպես շնորհակալություն մեկնաբանելու համար: Շնորհակալություն նաև հոդվածում [https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BF%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%AB%D5%A6%D5%B4&type=revision&diff=6939219&oldid=6938530&diffmode=source ուղղումներ կատարելու] համար: Ես կարծում եմ, որ սա հենց այդ դեպքն է: Ցավոք, հոդվածում դեռ կան վատ թարգմանության տարրեր: Օր.՝ «Մյուս կողմից, շատ բաց մաշկ ունեցող մարդկանց համարում են ավելի ''ձուլված'' և իրենց ռասայի հետ պակաս նույնականացված»...: Տառասխալներ (օր.՝ « Մուգ մաշկն ասոցիացվել է իռացիոնալության», «Ինստագրամում սատարեն են մաշկի», ...): Գուցե ես ձգտում եմ կատարելության, բայց, ամեն դեպքում, հոդվածը դեռ պետք է կարգի բերվի և ստուգվի: Շնորհակալություն:--[[Մասնակից:TonJ|TonJ]] ([[Մասնակցի քննարկում:TonJ|քննարկում]]) 20:15, 19 Մայիսի 2020 (UTC)