«Ածանցյալ գործիքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 34.
Եթե դուք վստահ եք ապագայում շուկայի զարգացման վերաբերյալ ձեր կանխատեսումներում, կարող եք կնքել ֆյուչերսային պայմանագիր, սակայն սխալ կանխատեսումների դեպքում հնարավոր է դուք ունենաք խոշոր կորուստներ։ Եվ որպեսզի սահմանափակեք ձեր ֆինանսական ռիսկը, կնքեք օպցիոնային պայմանագիր, որը սահմանափակում է ձեր ռիսկը։ Իրավիճակի անբարենպաստ զարգացման դեպքում դուք կտուժեք որոշակի գումարի սահմանում, միաժամանակ բարենպաստ զարգացման դեպքում ձեր օգուտը սահմանափակված չէ։ Ռիսկի սահմանափակման գործիքը վճարվող պարգևավճարն է։
 
ՄեխանիզնըՄեխանիզմը հետևյալն է. Ենթադրենք ներդրողը պայմանավորվում է Ա ընկերությունից ձեռք բերել 100 հատ բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 120$ գնով։ Օպցիոնի գինը, այսինքն պարգևավճարը, կազմում է 5$ յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց, պայմանագրի ժամկետը լրանում է 3 ամսից։ Ներդրողը հույս ունի, որ 3 ամիս հետո բաժնետոմսի շուկայական գինը կգերազանցի 120$-ը։ Ենթադրենք նրա սպասումներն արդարանում են և բաժնետոմսի շուկայական գինը 3 ամիս հետո դառնում է 130$: Այդ դեպքում նա կիրառում է օպցիոնը, օպցիոն վաճառողից ձեռք է բերում բաժնետոմսերը 120$-ով և վաճառում է շուկայում 130$-ով։ Սակայն յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց նրա ստացած շահույթը կլինի ոչ թե 10$, այլ 5$` հաշվի առնելով վճարած պարգևավճարը: Այժմ ենթադրենք 3 ամիս հետո բաժնետոմսի շուկայական գինը ընկել է` կազմելով 110$, այդ դեպքում նա իրավունք ունի չկիրառել օպցիոնը, քանի որ ընտրությունը նրանն է, պարգևավճար նա է կատարել, այս դեպքում նա տուժում է կատարված պարգևավճարի սահմանում՝ յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց 5$:
Գոյություն ունի օպցիոնի 2 տեսակ՝ գնման (քոլ) և վաճառքի (փութ) օպցիոն։ Եթե ձեռք եք բերում գնման օպցիոն, իրավունք եք ստանում սահմանված ժամկետը լրանալուն պես գնել ակտիվը պայմանագրում նշված գնով և ծավալով կամ հրաժարվել այդ ակտիվը գնելուց՝ անբարենպաստ գնային փոփոխությունների դեպքում։ Օպցիոն թարգմանաբար հենց նշանակում է ընտրություն։ Ենթադրենք դուք կանխատեսել եք, որ շաքարավազի գինը կբարձրանա, սակայն վստահ չեք ձեր կանխատեսումներում, այդ դեպքում դուք գնման օպցիոն եք ձեռք բերում, որի պայմանները հետևյալն են, 3 ամիս հետո գնել 10 կգ շաքարավազ, 1 կգ-ն 300 դրամով։ Ռիսկի ապահովագրումը դուք եք կատարում, այսպես, դուք յուրաքանչյուր 1 կգ շաքարավազի համար անում եք 5 դրամի պարգևավճար։ Եթե շաքարավազի շուկայական գինը բարձրանա, ընդ որում հնարավոր է, որ անվերջ բարձրանա, դուք գնման օպցիոն վաճառողից կգնեք 10 կգ շաքարավազ 300 դրամով, և շուկայում կվաճառեք ավելի բարձր գնով։ Եթե շաքարավազի շուկայական գինը իջնի, դուք պարզապես կհրաժարվեք ակտիվը գնելուց, և կտուժեք կատարված պարգևավճարի սահմանում, այսինքն 50 դրամ։
Եթե դուք կանխատեսում եք, որ ակտիվի շուկայական գինը կիջնի, ձեռք եք բերում վաճառքի օպցիոն, ինչը նշանակում է, որ դուք իրավունք ունեք սահմանված ժամկետից հետո սահմանված գնով և ծավալով վաճառել տվյալ ակտիվը կամ հրաժարվել այն վաճառելուց։ Դրա համար վճարում եք պարգևավճար։ Եթե ակտիվի շուկայական գինը իջավ, դուք պայմանագրով նշված բարձր գնով կվաճառեք ակտիվը, եթե շուկայական գինը բարձրացավ, դուք կհրաժարվեք վաճառելուց և կտուժեք կատարված պարգևավճարի չափով։
Հետևաբար, օպցիոն գնորդը ձեռք է բերում ընտրության իրավունք, իսկ օպցիոն վաճառողը տրամադրում է ընտրության իրավունքը։ Ձեռք բերված իրավունքի դիմաց գնող կողմը վաճառողին վճարում է որոշակի գումար, այսպես ասած պարգևավճար։
 
Գոյություն ունեն նաև այսպես կոչված էկզոտիկ օպցիոններ, որոնց գնագոյացումն ավելի բարդ է։ Էկզոտիկ օպցիոնները շեղված են դասական օպցիոնների հիմնական հատկանիշներից։ Գոյություն ունեն էկզոտիկ օպցիոնների բազմաթիվ տեսակներ, որոնց կարելի խմբավորել երկու խոշեր խմբում՝ կախված, թե նրանց արժեքը պայմանավորված է բացառապես գործարքի առարկայի կամ ակտիվի վերջնական գնով, թե նաև մինչև գործարգի իրացումը՝ այլ գնային գործոննորով։ Ամենահայտնի էկզոտիկ օպցիոններից են, օրինակ, ընտրովի օպցիոնները, որոնց դեպքում սեփականատերն է ընտրում՝ օպցիոնը գնելու (call օption) թե վաճառելու (put օption) օպցիոն է։ Փոխանակային օպցիոնը սեփականատիրոջը հնարավորություն է տալիս փոխարինել գործարքի առարկան այլ ակտիվով։ Կան օպցիոնններ տարժամկետման հնարավորությամբ, որոնց դեպքում սեփականատերը կարող է երկարաձգել գործարքի իրականացման օրը։ Ասիական օպցիոնների դեպքում ակտիվի գինը որոշվում է որպես օպցիոնի ժամկետի ընթացքում մի շարք օրերի գների թվաբանական միջին։ Հետահայաց օպցիոնների դեպքում ակտիվի գործարքային գին է համարվում օպցիոնի գործողության ընթացքում ակտիվի դրսևորած լավագույն գինը։ Հաշվի առնելով, որ էկզոտիկ օպցիոնները սեփականատիրոջը տալիս են լրացուցիչ հնարավորություններ, նրանք ավելի թանկ են։<ref>{{Cite web |title=Exotic Options|url=https://corporatefinanceinstitute.com/resources/knowledge/trading-investing/exotic-options/ |last=[[What are Exotic Options?]] |publisher=Corporate Finance Institute |access-date=May 19, 2020}}</ref>
 
== Գրականություն ==