«Ռուբեն Դարբինյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում Android app edit
Տող 7.
 
=== Աշխատանքային գործունեություն ===
Աշխատակցել է կովկասահայ մամուլին («[[Մշակ (թերթ)|Մշակ]]», «[[Մուրճ (ամսագիր)|Մուրճ]]»), տպագրել գիտական, քաղաքական, արվեստաբանական հոդվածներ։ 1906 թ-ից կատարել է կուսակցական աշխատանք։ Ակտիվորեն մասնակցել է «Փոթորիկ» խմբի աշխատանքներին։ 1906 թ. մասնակցել է [[Էջմիածին|Էջմիածնում]] գումարված ազգային ընդհանուր ժոդովին։ 1909 թ., խուսափելով ցարական իշխանությունների հետապնդումներից, հաստատվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]], աշխատակցել «[[Ազատամարտ (օրաթերթ)|Ազատամարտին]]»։ 1913 թ. գործել է [[Գերմանիա]]յում (հետապնդումներից և ամբաստանություններից խուսափելու համար ձեռք է բերել անձնագիր՝ ''Դարբինյան Ռուբեն'' անունով և մինչև կյանքի վերջը կրել այդ անունը)։ [[Բեռլին]]ում օգնել է գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը։ 1914 թ. հետո աշխատել է [[Թիֆլիս]]ում, [[Բաքու|Բաքվում]] (մինչև 1916-ը՝ «Արև» օրաթերթի խմբագիր)։ 1917 թ-ից հրատարակել է «Գործ» ամսագիրը (Բաքու)։ 1917 թվականին եղել է Հայոց ազգային խորհրդի քարտուղար, 1920 թ.՝ Յունվար 10-ից [[Հայաստանի Հանրապետություն (1918-1920)|Հայաստանի Հանրապետության]] արդարադատության նախարար։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո ձերբակալվել է, մինչև 1921-ի փետրվարը մնացել բանտում։ Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո (1921) անցել է [[Թեհրան]], ապա՝ [[ԱՄՆ]] (Բոստոն), ուր խմբագրել է «Հայրենիք» օրաթերթը և ամսագիրը, գրել պատմագիտական կարևոր հոդվածներ («Ինչ պայմաններու մեջ ծնունդ առավ Հայաստանի Հանրապետությունը», 1953, «Ի՞նչ կարելի է սպասել Ստալինի հաջորդներից», 1953 և այլն)։
 
== Աշխատություններ ==