«Թոմաս Էնդրյուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Թոմաս Էնդրյուս կրտսեր''' ({{lang-en|Thomas Andrews}}, {{ԱԾ}}), իռլանդացի բիզնեսմեն և նավաշին...»:
 
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Թոմաս Էնդրյուս կրտսեր''' ({{lang-en|Thomas Andrews}}, {{ԱԾ}}), [[իռլանդացի]] բիզնեսմեն և նավաշինարար, եղել է [[Բելֆաստ]]ի «Հարլանդ էնդ Վոլֆ» նավաշինական ընկերության գործադիր տնօրենն: Էնդրյուսը եղել է «[[Տիտանիկ]]ի» կոնստրուկտորը և [[Ատլանտիկա]]յում [[1912]] թվականի [[ապրիլի 15]]-ին շոգենավում զոհված 1496 մարդկանցից:
 
== Կենսագրություն ==
 
=== Վաղ տարիներ ===
[[Պատկեր:Andrews Family.jpg|thumb|left|200px|Թոմաս(նստած է բազկաթոռի աջ մասում) իր ընտանիքի հետ, 1895 թվական]]
Թոմաս Էնդրյուսը ծնվել է իռլանդական [[Դաուն]] կոմսության Կոմբեր քաղաքի Արդարա հաուսում Թոմաս Էնդրյուսի և Էլիզա Պիրրիի ընտանիքում: Հայրը եղել է Իռլանդիայի Գաղտնի խորհրդի անդամ: Բացի Թոմաս կրտսերից ընտանիքում կար ևս նաև մեկ երեխա՝ Թոմասի ավագ եղբայրը՝ Ջոն Միլեր Էնդրյուսը ([[1871]] թվական [[հուլիսի 17]] — [[1956]] թվական [[օգոստոսի 5]]), որը հետագայում դարձավ [[Հյուսիսային Իռլանդիա]]յի վարչապետ: [[1884]] թվականին նա ընդունվել է Բելֆեստի Թագավորական ակադեմիական ինստիտուտ, որտեղ սովորել է մինչև [[1889]] թվականը, դրանից հետո ընդունվել է «Հարլանդ էնդ Վոլֆ» ընկերություն, որտեղ նրա քեռին՝ Ուիլյամ Ջեյմս Պիրրին, համասեփականատերերից մեկն էր։
 
=== «Հարլանդ էնդ Վոլֆ» ===
«Հարլանդ էնդ Վոլֆում» Թոմասը առաջին երեք ամիսը աշխատել է [[ատաղձագործ]]ական բաժնում, հետո մեկ ամիս աշխատել է որպես կահույքագործ, և միայն երկու ամիս հետո աշխատանքի է անցել նավերի վրա: Վերջին տասնութ ամիսների ընթացքում որպես իր հնգամյա աշխատանքի ենթավարպետ, Թոմասը անցկացրել է կոնստրուկտորական բաժնում։ [[1901]] թվականին 12 տարվա վերապատրաստումից հետո նա դարձել է շինարարական աշխատանքների ընկերությունում [[մենեջեր]] և նույն թվականին ընդունվել է Ծովային ճարտարարպետության խորհուրդ: [[1907]] թվականին Թոմասը դարձել է «Հարլանդ էնդ Վոլֆ» ընկերության գործադիր տնօրեն։
 
=== Տիտանիկ ===