«Թոմաս Էնդրյուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Թոմաս Էնդրյուս կրտսեր''' ({{lang-en|Thomas Andrews}}, {{ԱԾ}}), իռլանդացի բիզնեսմեն և նավաշին...»:
(Տարբերություն չկա)

16:32, 18 Մայիսի 2020-ի տարբերակ

Թոմաս Էնդրյուս կրտսեր (անգլ.՝ Thomas Andrews, փետրվարի 7, 1873(1873-02-07)[1][2][3][…], Comber, Դաուն շրջան, Միացյալ Թագավորություն[4][5] - ապրիլի 15, 1912(1912-04-15)[1][2][6], Տիտանիկ[6]), իռլանդացի բիզնեսմեն և նավաշինարար, եղել է Բելֆաստի «Հարլանդ էնդ Վոլֆ» նավաշինական ընկերության գործադիր տնօրենն: Էնդրյուսը եղել է «Տիտանիկի» կոնստրուկտորը և Ատլանտիկայում 1912 թվականի ապրիլի 15-ին շոգենավում զոհված 1496 մարդկանցից:

Թոմաս Էնդրյուս
անգլ.՝ Thomas Andrews Jr.
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 7, 1873(1873-02-07)[1][2][3][…]
ԾննդավայրComber, Դաուն շրջան, Միացյալ Թագավորություն[4][5]
Մահացել էապրիլի 15, 1912(1912-04-15)[1][2][6] (39 տարեկան)
Մահվան վայրՏիտանիկ[6]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[5]
ԿրթությունRoyal Belfast Academical Institution?
Մասնագիտությունmarine architect, ձեռնարկատեր, դիզայներ, գործարար և ճարտարագետ
ԱմուսինHelen Reilly Barbour?
Ծնողներհայր՝ Thomas Andrews?[2], մայր՝ Eliza Pirrie?[2]
ԵրեխաներElizabeth Law Barbour Andrews?[2]
 Thomas Andrews Վիքիպահեստում

Տիտանիկ

1907 թվականին Էնդրյուսը, իր քեռի Ուիլյամ Պիրրի և Ալեքսանդր Քայլայլի հետ միասին դարձել են նոր «Օլիմպիկ» սուպերլայների կոնսուլտատորներ, իսկ 1909 թվականին՝ իր «երկվորյակ եղբայր» «Տիտանիկի», «White Star Line» ընկերություններում: 1912 թվականի ապրիլի 10 -ին Թոմաս Էնդրյուսը «Տիտանիկով» առաջին անգամ ճանապարհորդության է մեկնել դեպի Նյու Յորք: Բորտուղեկցորդ Վայոլեթ Ջեսոփն իր հուշերում դրական է արտահայտվել է Էնդրյուսի մասին՝ նրան հիշելով որպես «... մեր սիրելի կոնստրուկտորը, որը աննկատելիորեն քայլում էր, հոգնած, բայց գոհ դեմքով»: Այն ժամանակվա նավային նախագծողների թվում Թոմաս Էնդրյուսը եղել է այն քչերից մեկը, ով լսել է անձնակազմի կարծիքները և այդ պատճառով «Տիտանիկում» ավելի կազմակերպված և հարմարավետ է եղել, քան այն ժամանակվա մյուս նավերում, կուբրիկը, իսկ բորտուղեկցորդներն ու բորտուղեկցորդուհիները գոհ էին իրենց տրամադրած նավախցերից։ Ապրիլի 14-ին ժամը 23:40 «Տիտանիկը» բախվել է այսբերգին նավակողի աջ կողմից: Այդ ժամանակ Էնդրյուսը քնած է եղել իր նավախցիկում և գրեթե ոչինչ չի զգացել բախումները: Շուտով նրան իր մոտ է կանչել կապիտան Էնդրյուս Սմիթը, որպեսզի գնահատնի վնասը: Հետազոտությունից հետո Էնդրյուսը եկել է այն եզրահանգմանը, որ «Տիտանիկին» այլևս չի հաջողվի փրկել, և այն կխորտակվի: Տարհանման ժամանակ Թոմասը ուղևորներին օգնել է որպեսզի նստեն նավակներ: Բորտուղեկցորդներից մեկի խոսքերով Ջոն Ստյուարտ Էնդրյուսին վերջին անգամ տեսել է առաջին դասի ծխական սենյակում բուխարու մոտ, որտեղ նա նայում էր «Պորտ Պլիմուտ» նկարին, Պլիմուտի մոտ գտնվող Պլիմուտի ծովածոցը (շատ կինոֆիլմերի դրվագներում սխալմամբ ցույց են տալիս Նյու Յորքի ծովածոցը): Ենթադրվել է, որ «Տիտանիկը» նրան այցելել է հետդարձի ճանապարհին: Ըստ այլ վկաների Թոմաս Էնդրյուսին վերջին անգամ տեսել են այն ժամանակ, երբ նա զբոսանավի տախտակամածից ջուրն է նետել պառկելաթոռներ, որպեսզի ջրում հայտնված ուղևորները դրան կարողանան օգտագործել որպես փրկարար լաստեր: Այսպես կամ այլ կերպ, ամենայն հավանականությամբ, նա գտնվել է երրորդ և չորրորդ խողովակների միջև ընկած շրջանում (հենց այնտեղ էր գտնվում ծխելու սրահ) և երբ նավը սկսեց խորտակվել, նա կամ սայթաքել է և ընկել ջրի մեջ՝ հնարավորություն չունենալով կանգնել բռնվել տախտակամածից, կամ էլ ընկել է եկել սրահից՝ բաց մնացած ճեղքի մեջ։ Նրա մարմինը խորտակումից հետո այդպես էլ չի գտնվել։

Վերջապես ապրիլի 19-ին Թոմասի հայրը ստացել է հեռագիր իր կնոջ զարմիկից, ով Նյու Յորքում խոսել է կենդանի մնացածների հետ: Հեռագիրը բարձրաձայն ընթերցվել է ավագ Էնդրյուսի կողմից՝ Կոմբերի իրենց տան բոլոր բնակիչների մոտ.

«Խոսեցի Տիտանիկի սպաների հետ: Բոլորը միակարծիք են, որ Էնդրյուսը հերոսկան է մինչև մահ՝ մտածելով միայն ուրիշների անվտանգության մասին: Հայտնում եմ իմ սրտանց ցավակցությունը բոլորին»

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ