«Բարոկկո»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 187 բայտ ,  10 ամիս առաջ
չ (→‎top: հնացած տեղեկության հեռացում)
Հակառեֆորմացիան է, որ լայնորեն կիրառել է բարոկկոն տաճարային շինարվեստում (ճիզվիտների կառույցները, [[Լատինական Ամերիկա]]յի «ուլտրաբարոկկո» ճարտարապետություն)։ Սակայն տարածվել է ոչ միայն կաթոլիկական, այլև բողոքական, հետագայում՝ ուղղափառ եկեղեցու երկրներում։ Պալատական և եկեղեցական բարոկկոյի կողքին զարգացել են հակաֆեոդալական բողոքի, ինչպես և [[Հաբսբուրգներ]]ի ու օսմանյան լծի դեմ սլավոնական ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների հետ կապված «ստորին բարոկկոյի» ձևերը։ Բարոկկոյին բնորոշ է աշխարհի ընկալման և արտացոլման հակասությունը, զգայական և մտավոր լարվածությունը, ասկետության կոչերը միահյուսված են գեդոնիզմին, նրբությունը՝ կոպտությանը, վերացական սիմվոլիկան՝ մանրամասների նատուրալիստական մեկնաբանությանը։ Բարոկկոն դինամիկ, աֆեկտացիայի հակամետ ոճ էր, որին հատուկ էին թատերայնությունը, պատրանքայինը։ Բարոկկոն յուրացրել և մշակել է գեղարվեստական տարբեր ավանդույթներ՝ դրանք մտցնելով ազգային ոճերի զարգացման մեջ։ Բարոկկոյին բնորոշ է նաև արվեստի տարբեր տեսակների փոխադարձ ներգործությունը ([[օպերա]]), պոեզիայի ընկալումը որպես խոսող գեղանկարչություն, իսկ [[գեղանկարչություն]]ը որպես համր պոեզիա, էմբլեմներով և այլաբանությամբ հրապուրվելը։ Բարոկկոն հենվել է սխոլաստիկ տրամաբանության և ճարտասանության վրա, կիրառել է բարդ փոխաբերություններ և նմանեցումներ, ժառանգել է [[միջնադար]]ի և [[Վերածնունդ|Վերածննդի]] առավել արտահայտիչ գեղարվեստական ձևերը, անտիկ կերպարները համադրել [[Քրիստոնեություն|քրիստոնեականին]]։ Նկատելի է բարոկկոյի յուրացումն ու կիրառումը ռոմանտիզմի և նորագույն մոդեռնիստական հոսանքների կողմից։
 
Ճարտարապետության մեջ, կերպարվեստում և դեկորատիվ արվեստում [[16-րդ դար]]ի կեսից մինչև [[18-րդ դար]]ի կեսը բարոկկոն եղել է հիմնական ոճական ուղղություններից մեկը։ Սերտորեն կապված լինելով միապետությանը, արիստոկրատիային և եկեղեցուն՝ բարոկկոյի արվեստը կոչված էր փառաբանելու, պրոպագանդելու նրանց հզորությունը։ Միաժամանակ արտացոլել է աշխարհի անսահմանության, բազմազանության, միասնականության, դրամատիկ բարդության և հավերժ փոփոխելիության նոր պատկերացումները, հետաքրքրությունը միջավայրի, մարդու շրջապատի և բնության տարերքի նկատմամբ։ Բարոկկոն հաջորդել է ինչպես Վերածննդի գեղարվեստական մշակույթին, այնպես էլ [[Մաներիզմ|մաներիզմի]] սուբյեկտիվիստական արվեստին։ Բարոկկոյի արվեստին բնորոշ են վիթխարիությունը, ճոխությունն ու դինամիկան, պաթետիկ ոգևորությունը, զգացմունքի լարվածությունը, էֆեկտիվ տեսարանների, պատրանքայինի և իրականի համատեղման հակումը, մասշտաբների ու ռիթմերի, նյութերի ու ֆակտուրաների, լույսի և ստվերի ուժեղ կոնտրաստների հակումը։
 
[[Ռուսաստան]]ում բարոկկոյի արվեստը զարգացել է [[18-րդ դար]]ի առաջին կեսին և արտացոլել է ազնվականական բացարձակ միապետության աճն ու ամրապնդումը ([[Սանկտ Պետերբուրգ|Պետերբուրգի]]ի, [[ՊետերգոֆՊետերգոֆի պալատ|Պետերգոֆի]]ի, [[Ցարսկոյե Սելո (արգելոց-թանգարան)|Ցարսկոյե Սելոյի]]յի ևնև այլն անսամբլներըհամալիրները
 
[[18-րդ դար]]ի առաջին կեսին բարոկկոն վերաճել է [[ռոկոկո]] ոճին, գոյակցել և միահյուսվել է նրան, իսկ [[1760]]-ական թվականներին դուրս է մղվել [[կլասիցիզմ]]ի կողմից։
== Տես նաև ==
* [[Ուկրաինական բարոկկո]]
*[[Ռուսական բարոկկո]]
 
== Գրականություն ==
19 367

edits