«Թովմաս Վանանդեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = Թովմաս Վանանդեցի | բնագիր ԱԱՀ = | background-color = #ededed | պատկեր = | չափ = | նկարագրու...»:
(Տարբերություն չկա)

13:33, 18 Մայիսի 2020-ի տարբերակ

Թովմաս Վանանդեցի (ի ծնե անունը՝ Թովմաս Նուրիջանյան, ծննդյան թվականը անհայտ, Վանանդ, Գողթն գավառ - 1708, Անտվերպեն), կրոնական, մշակութային գործիչ, տպագրիչ, հրատարակիչ։

Թովմաս Վանանդեցի
Ծնվել էԱնհայտ
ԾննդավայրՎանանդ, Գողթն գավառ
Մահացել է1708 թվական
Մահվան վայրԱնտվերպեն
Քաղաքացիություն Սեֆյան Պարսկաստան
Ազդել էՀայկական գրքի տպագրության զարգացման վրա
Մասնագիտությունհրատարակիչ, քահանա և տպագրիչ
ԳործունեությունՍուրբ Խաչ վանքի վանահայր,
Գողթն գավառի եպիսկոպոս, մշակութային գործիչ, տպագրիչ, հրատարակիչ
ԾնողներՆուրիջան, Դիլդար

Կենսագրություն

Ծնվել է Գողթն գավառի Վանանդ գյուղում՝ Նուրիջանի և Դիլդարի ընտանիքում։ Թովմաս Վանանդեցին եղել է Վանանդաձորի Սուրբ Խաչ վանքի վանահայր։ Ջանքեր է գործադրել Գողթնում բացել եվրոպական ստանդարտներին համապատասխան բարձրագույն դպրոց, սակայն ծրագիրը չի հաջողվել։ 1677 թվականին ճանապարհորդել է դեպի Եվրոպա։ Վերադառնալով հայրենիք՝ 1691 թվականին ձեռնադրվել է Գողթն գավառի եպիսկոպոսը։

1695 թվականին մեկնել է Ամստերդամ և իր ագգական Մաթևոս Վանադեցու աջակցությամբ բացել տպարան, որը գործել է մինչև 1705 թվականը։ Այստեղ Թովմասն իր ազգակիցներ Մաթևոսի, Ղուկասի և Միքայելի հետ հրատարակել է մի շարք կարևոր գրքեր ու աշխատություններ, որով նոր թափ է հաղորդել հայկական գրահրատարակչության գործին։

1697 թվականին շուրջ 6 ամիս Վիեննայում վարել է եկեղեցական պատասխանատու պաշտոն։ Եղել է նաև Բելգիայում (1699), Փարիզում (1702), Գերմանիայում, Իտալիայում և Անգլիայում։ Իր գործունեության շնորհիվ եվրոպական մի շարք երկրներում ունեցել է մեծ հեղինակություն։

1705 թվականին Թովմաս Վանանդեցու կազմած կտակի համաձայն նրա տպարանն իր ամբողջ ունեցվածքով կտակել է իր հայրենիքին։ Մահացել է 1708 թվականին հայրենիք վերադառնալու ճանապարհին՝ Անտրվեպեն քաղաքում։ Թաղված է Անտրվեպենի Սուրբ Աստվածամոր տաճարի ավագ խորանի առջև։

Ծանոթագրություններ