«Գրանիկոսի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 19.
'''Գրանիկոս գետի ճակատամարտը''' տեղի է ունեցել մ.թ.ա. 334 թ. մայիսին, [[Փոքր Ասիա]]յի [[Գրանիկոս]] գետի ափին, (այժմ՝ ք. [[Բիգա]], [[Թուրքիա]]), ոչ հեռու առասպելական [[Տրոյա]]յի փլատակներից։ Այն ճանաչված է որպես [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] Արևելյան արշավում տարած առաջին հաղթանակը։
 
Պարսկական բանակը կառավարում էր տեղական կուսակալների խորհուրդը, որը գլխավորում էր ծագումով հույն զորավար [[Մեմնոն ՀռոդոսացիՀռոդոսցի|Մեմնոնը]]։ Պարսիկ հրամանատարները չէին ընկալում Ալեքսանդրին որպես արժանավոր հակառակորդի, ձգտում էին մոտեցնել նրա հետ բախման օրը և, այդպիսով, շուտափույթ ձեռք բերել հաղթողների համբավը։ Զգուշավոր Մեմնոնը չէր կիսում նրանց լավատեսությունը, բայց ստիպված եղավ ենթարկվել խորհրդի որոշմանը։
 
Պարսիկ զորքերը դիրքավորվեցին Գրանիկոս գետի ուղղաբերձ ափին, Ալեքսանդրի զորքը՝ գետի մյուս, ցածր ափին։ Ալեքսանդրի տարեց ու փորձառու զորավար [[Պարմենիոն]]ը, գիտակցելով խնդիրները, կապված գետի հոսանքի ուժգնության և կավոտ ափի դժվար անցանելիության հետ, փորձեց համոզել երիտասարդ թագավորին հետաձգել գրոհը և պատշաճ ձևով պատրաստվել ճակատամարտին։ Ալեքսանդրը պատասխանեց, որ «Հելլեսպոնտոս կտրած բանակը չպե՛տք է վախենա գետանցումից»։ Պարսիկների բարձունքի վրա անշարժ տեղակայված զորքը պատրաստվում էր վերևից զարկել մակեդոնացիներին՝ նրանց գետանցման ավարտի պահին։ Այդ նպատակով պարսիկները գետի ափին տեղադրեցին իրենց ընտրյալ հեծելազորին, շարելով հունական հետևակը երկրորդ գծում։ Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, այդպիսի դիրքավորումը պարսիկների լուրջ սխալն էր. ուղղաբերձ ափի եզրին բաշխված հեծելազորը ի սկզբանե զրկված եղավ գրոհելու հնարավորությունից, իսկ նրա թիկունքում տեղադրված մարտունակ հունական ջոկատները փաստորեն սեղմվեցին ծուղակում։ Պարսիկների կողմից տրամադրած այդպիսի բարենպաստ հնարավորությունը չվրիպեց Ալեքսանդրի ուշադրությունից։