«Գրանիկոսի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 19.
'''Գրանիկոս գետի ճակատամարտը''' տեղի է ունեցել մ.թ.ա. 334 թ. մայիսին, [[Փոքր Ասիա]]յի [[Գրանիկոս]] գետի ափին, (այժմ՝ ք. [[Բիգա]], [[Թուրքիա]]), ոչ հեռու առասպելական [[Տրոյա]]յի փլատակներից։ Այն ճանաչված է որպես [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] Արևելյան արշավում տարած առաջին հաղթանակը։
 
Պարսկական բանակը կառավարում էր տեղական կուսակալների խորհուրդը, որը գլխավորում էր ծագումով հույն զորավար [[Մեմնոն Հռոդոսացի|Մեմնոնը]]ը։։ Պարսիկ հրամանատարները չէին ընկալում Ալեքսանդրին որպես արժանավոր հակառակորդի, ձգտում էին մոտեցնել նրա հետ բախման օրը և, այդպիսով, շուտափույթ ձեռք բերել հաղթողների համբավը։ Զգուշավոր Մեմնոնը չէր կիսում նրանց լավատեսությունը, բայց ստիպված եղավ ենթարկվել խորհրդի որոշմանը։
 
Պարսիկ զորքերը դիրքավորվեցին Գրանիկոս գետի ուղղաբերձ ափին, Ալեքսանդրի զորքը՝ գետի մյուս, ցածր ափին։ Ալեքսանդրի տարեց ու փորձառու զորավար [[Պարմենիոն]]ը, գիտակցելով խնդիրները, կապված գետի հոսանքի ուժգնության և կավոտ ափի դժվար անցանելիության հետ, փորձեց համոզել երիտասարդ թագավորին հետաձգել գրոհը և պատշաճ ձևով պատրաստվել ճակատամարտին։ Ալեքսանդրը պատասխանեց, որ ՛՛Հելլեսպոնտոս«Հելլեսպոնտոս կտրած բանակը չպե՛տք է վախենա գետանցումից՛՛։գետանցումից»։ Պարսիկների բարձունքի վրա անշարժ տեղակայված զորքը պատրաստվում էր վերևից զարկել մակեդոնացիներին՝ նրանց գետանցման ավարտի պահին։ Այդ նպատակով պարսիկները գետի ափին տեղադրեցին իրենց ընտրյալ հեծելազորին, շարելով հունական հետևակը երկրորդ գծում։ Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, այդպիսի դիրքավորումը պարսիկների լուրջ սխալն էր. ուղղաբերձ ափի եզրին բաշխված հեծելազորը ի սկզբանե զրկված եղավ գրոհելու հնարավորությունից, իսկ նրա թիկունքում տեղադրված մարտունակ հունական ջոկատները փաստորեն սեղմվեցին ծուղակում։ Պարսիկների կողմից տրամադրած այդպիսի բարենպաստ հնարավորությունը չվրիպեց Ալեքսանդրի ուշադրությունից։
 
Ալեքսանդրը ղեկավարում էր իր բանակի աջ զորաթևը, Պարմենիոնը՝ ձախ։ Ալեքսանդրը միտումնավոր ճակատամարտի ելավ սպիտակ փետրափնջով զարդարած փայլուն սաղավարտով և միանգամից դարձավ հակառակորդի ամենացանկալի թիրախը։
[[Պատկեր:Գրանիկոսի ճակատամարտ.gif|ձախից|մինի|350px]]
Մակեդոնացիք Գրանիկոսի անցումը կազմակերպեցին երկու փուլով։ Նախ Պարմենիոնի զորաթևը մտավ գետը, շեղելով պարսիկների ուշադրությունը, իսկ Ալեքսանդրը հեծելազորի ուղեկցությամբ շեշտակի թեքվեց ձախ, արագ անցավ մյուս ափն ու գրոհեց թշնամու կենտրոնը,կենտրոնը՝ ընդունելով հակառակորդի հարվածը։ Կռիվը կենտրոնացավ Ալեքսանդրի շուրջը։ Մարտի ընթացքում թագավորի նիզակը կոտրվեց, բայց նրան հաջողվեց անձամբ տապալել մի քանի թշնամու իր օգնականից խլած նիզակով։ Հետո նրա սաղավարտը ճեղքվեց, իսկ երբ իր դեմը դուրս եկավ ռազմական կացնիկով զինված պարսիկ հեծյալը, Ալեքսանդրի սխրակից ու կաթնեղբայր Կլիտոսը հատեցկտրեց թշնամու ձեռքը զենքի հետ միասին։ Մինչ գնումընթանում էր այս կռիվը, Պարմենիոնի զորաթևը, վերջապես, ավարտեց գետի անցումը և հզոր գրոհ ձեռնարկեց՝ հակառակորդին փախուստի մատնելով։
 
Գրանիկոս գետի ճակատամարտի հաղթանակը հիմնականում ապահովեց հեծելազորը։ Գրանիկոսում բացահայտվեց, որ մակեդոնացիների ամուր զրահն ու երկար նիզակները գերազանցում էին պարսիկների տեգերը։ Այս ճակատամարտում տեղանքի կտրտվածության պատճառով մակեդոնական փաղանգը մասնակցություն չունեցավ։ Պատմական աղբյուրները հաղորդում են մակեդոնացիների անհավատալի փոքր կորուստների (ընդամենը մոտ 100 զինվորի) մասին, իսկ պարսիկներինը՝ հազարների: Այդ ճակատամարտում վախճանվեցին [[Դարեհ III]]-ի ավագ որդին, մի շարք անվանի զորավարներ ու կուսակալներ, ինչպես նաև հեծելազորի հիմնական կորիզը։ Բոլոր զոհերը, և՛ մակեդոնացիք, և՛ պարսիկները Ալեքսանդրի կողմից արժանացան պատվավոր հուղարկավորությանը։ Ալեքսանդրը այցելեց վիրավորներին և կաջալերեցքաջալերեց նրանց։ Գերի ընկած հույն վարձկաններին Ալեքսանդրը շղթաներով տաժանավայր ուղարկեց, այդպիսով պատժելով նրանց «բարբարոսների» կողմումկողմից կռվելու համար։
 
Գրանիկոսի հաղթանակից հետո Ալեքսանդրը խորացավ դեպի [[Փոքր Ասիա։Ասիա]]։
 
==Գրականության ցանկ==