«Մաքս Պլանկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 36.
==== Առաջին համաշխարհային պատերազմը և դրա հետևանքները ====
[[Պատկեր:Dr. Max Planck.jpg|thumb|right|300px|Մաքս Պլանկը իր աշխատասենյակում]]
Ինչպես շատ կոլեգաներ, այնպես էլ Պլանկը, որոնք դաստիարակված էին պրուսկան հայրենասիրության ոգով ոգևվորությամբ ընդունեցին Առաջին համաշխարհային պատերազմը։ Իրենց հասարակական ելույթներում նրանք ողջունում էին պատերազմը, որը, ինչպես նրանք էին մտածում ուղված էր պաշտպանելու գերմանական ազգի արդար պահանջներին և կենսական կարևոր արժեքներին և կոչ էր անում երիտասարդությանը կամավոր մտնել բանակ։ Նա պատերազմը համարում էր բոլոր տարաձայնությունները հաղթահարելու միջոց և ազգի միավորման։ Պլանկը ստորագրել է 1914 թվականի հոկտեմբերին հրատարակված ՙՙ93 ինտելեկտուալների մանիֆեստը՚՚, որը արդարացնում էր պատերազմը, որի համար հետագայում ափսոսում է։ Վերջինիս դիրքորոշման փոփոխման հարցում մեծ ազդեցություն ունեցավ Հենդրիկ Լորենցը։ Պատերազմի տարիներին Պլանկի միամիտ քաղաքական պատկերացնումները ընդգծել են Լուեն և Էյնշտեյնը։ Պատերազում պարտությունը և հետագայում միապետության անկումը ցավ պատճառեցին Պլանկի հայրենասիրական զգացմուքներին։ Նույնիսկ չոսրս տարի հետո իր ելույթներից մեկի ժամանակ նա ափսոսել է, որ կայսերական ընտանիքը զրկվել է գահից։ Միաժամանակ նա հասկանում էր, որ կայսեր հեռացումը համարվում է պայմաններից մեկը անհրաժեշտ ռեֆորմներ իրականացնելու և Գերմանական պետությունը պահպանելու համար։ Պատերազմը գիտնականին բրեց անձնական ողբերգություն՝ 1916 թվականի մայսինին Վերդենի մատույցներում մահացավ նրա ավագ որդին՝ Կարլը։ Պլանկի համար այս իրադարձությունը պատճառ դարձավ վերագնահատելու իր վերաբերմունքը որդուն, որը չխարոցացավ գտնել կյանքում իր տեղը և արդարացնել այն հույսերը, որ հայրը կապել էր նրա հետ։ Այդ պատճառով գիտանական ցավով գրել է ՚՚Առանց պատերազմի ես երբեք չէի իմանա նրա արժքը, իսկ հիմա, երբ ես արդեն գիտեմ, ես պետք է կորցնեմ նրան՚՚։ 1917 թվականին Պլանկի դուստրը՝ Գրետան, որը ամուսնացել էր Հեյդելբերգի պրոֆեսոր Ֆերդինանտ Ֆելինքի հետ, մահացավ ծնունդից մեկ շաբաթ հետո։ Մյուս դուստրը՝ Էմման, որը իր վրա վերցրեց քրոջ երեխայի խնամքը 1919 թվականի հունվարին դարձավ Ֆելինքի կինը։ Սակայն տարվա վերջին նրան բաժին հասավ քրոջ ճակատագիրը՝ նա մահացավ ծննդաբերության ժամանակ։ Որբացած թոռնուհիները, որոնց անվանեցին իրենց մայրերի անուներով մասամբ դաստիարկվեցին պապի տանը։ Պլանկի փոքր տղան՝ Էլվինը, որը նույնպես ծառայում էր ճակատում, պատերազմի ավարտը դիմավորեց ֆրանսիական գերեվարության մեջ։
 
== Կրոնի նկատմամբ վերաբերմունքը ==