«Առաջին համաշխարհային պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: , → , (2), մեծամասամբ → մեծ մասամբ (2) oգտվելով ԱՎԲ
→‎top: ուղղագրական սխալների շտկում
Տող 97.
Միմյանց դաշնակից պետությունները Բալկաններում ծագած երկկողմ հակամարտության արդյունքում սկիզբ առած ճգնաժամը վերածել են կոնֆլիկտի, որին մասնակցել է Եվրոպայի մեծ մասը։ 1914 թվականի դրությամ Եվրոպայի [[մեծ տերություններ]]ը բաժանված էին երկու խմբավորման՝ [[Անտանտ]]ի, որի կազմում ընդգրկված էին [[Ֆրանսիայի երրորդ հանրապետություն]], [[Ռուսական կայսրություն]]ն ու [[Բրիտանական կայսրություն]]ը, և [[Եռյակ դաշինք]]ի, որի կազմում էին [[Գերմանական կայսրություն]]ը, [[Ավստրո-Հունգարական կայսրություն]]ն ու [[Իտալիայի թագավորություն]]ը (Եռյակ դաշինքը հիմնականում ունեցել է պաշտպանական բնույթ և թույլ է տվել Իտալիային չմասնակցել պատերազմին 1914 թվականին)<ref name="Seymour">{{cite book |title=The Diplomatic Background of the War |author=Charles Seymour |publisher=Yale University Press |year=1916 |pages=35, 147}}</ref>։ Ռուսաստանը հարկ է համարել պաշտպանել Սերբիային, և հուլիսի 25-ին հրաման է արձակվել նախապատրաստվել պատերազմի, իսկ երբ հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան ռմբակոծել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը, Ավստրիային սահմանակից ռազմական շրջաններում հայտարարվել է մասնակի զորահավաք<ref>{{cite book |last1=Lieven |first1=Dominic |title=Towards the Flame: Empire, War and the End of Tsarist Russia |date=2016 |publisher=Penguin |isbn=978-0141399744 |page=326}}</ref>։ Համառուսական զորահավաքը հայտարարվել է հուլիսի 30-ի երեկոյան, Գերմանիան և Ավստրո-Հունգարիան ընդհանուր զորահավաք են հայտարարել հուլիսի 31-ին, իսկ Գերմանիան Ռուսաստանից պահանջել է կատարել զորացրում տասներկու ժամվա ընթացքում<ref>{{cite book |last1=Martel |first1=Gordon |title=The Month that Changed the World: July 1914 and WWI |date=2014 |publisher=OUP |location=6286 |edition=Kindle |ref=B00K79UOPK}}</ref>։ Երբ Ռուսաստանը մերժել է, Գերմանիան օգոստոսի 1-ին պատերազմ է հայտարարել՝ սատարելով Ավստրո-Հունգարիային։ Վերջինս հետևել է նրա օրինակին օգոստոսի 6-ին, իսկ օգոստոսի 2-ին ընդհանուր զորահավաք է հայտարարել Ֆրանսիան՝ սատարելով Ռուսաստանին<ref>{{cite journal |title=Le Président de la République, R. [Raymond] Poincaré et al., 'A La Nation Française' |journal=Journal Officiel de la République Française |date=2 August 1914 |pages=7053–7054 |url=https://www.loc.gov/law/help/digitized-books/world-war-i-declarations/ww1-gazettes/France-doc-3-OCR-SPLIT.pdf |accessdate=26 August 2018}}</ref>։
 
Ֆրանսիայի ու Ռուսաստանի դեմ երկու ճակատով պատերազմող Գերմանիան նպատակ է ունեցել իր հիմնական ուժերը կենտրոնացնել Արևմտյան ճակատում, որպեսզի հաղթի Ֆրանսիային չորս շաբաթվա ընթացքում, ինչից հետո ուժերը կտեղափոխվեին Արևելյան ճակատ, նախքան Ռուսաստանը կհասցներ կատարել լրիվ զորահավաք. հետագայում այն հայտնի է դարձել որպես [[Շլիֆենի պլան]]<ref>{{cite book |last1=Zuber |first1=Terence |title=Inventing the Schlieffen Plan: German War Planning 1871–1914 |date=2011 |publisher=OUP |isbn=978-0198718055 |pages=46–49 |edition=2014}}</ref>։ Օգոստոսի 2-ին Գերմանիան պահանջել է ազատ անցում ԲելգայիԲելիգայի տարածքով, ինչն էական նշանակություն ուներ Ֆրանսիայի նկատմամբ արագ հաղթանակ տանելու գործում<ref>{{cite book |last1=Note Given 2 August 1914, at 19 hours, by M. de Below Saleske [Klaus von Below-Saleske], Minister of Germany, to M. Davignon, Minister of Foreign Affairs] |title=Documents Diplomatiques 1914: La Guerre Européenne Diplomatic Documents 1914: The European War |date=1914 |publisher=Ministère des Affaires Étrangères (Ministry of Foreign Affairs) |page=201 |url=https://www.loc.gov/law/help/digitized-books/world-war-i-declarations/ww1-gazettes/Belgium-1-OCR.pdf |accessdate=26 August 2018}}</ref>։ Երբ Բելգիան մերժել է, գերմանական ուժերն օգոստոսի 3-ի վաղ առավոտյան ներխուժել են Բելգիա և նույն օրը պատերազմ հայտարարել Ֆրանսիային. Բելգիայի կառավարությունը վկայակոչել է 1839 թվականին կնքված Լոնդոնի պայմանագիրը, և դրանում նշված պարտավորության համաձայն Բրիտանիան օգոստոսի 4-ին պատերազմ է հայտարարել Գերմանիային{{sfn |Evans |2004 |p=12}}{{sfn |Martel |2003 |pp=xii ff}}։ Օգոստոսի 12-ին Բրիտանիան ու Ֆրանսիան պատերազմ են հայտարարել նաև Ավստրո-Հունգարիային, օգոստոսի 23-ին Անտանտի կողմից պատերազմին է միացել [[Ճապոնական կայսրություն|Ճապոնիան]], որը նպատակ ուներ առիթից օգտվելով մեծացնել իր տիրապետության սահմանները՝ գրավելով Գերմանիայի վերահսկողության տակ գտնվող տարածքները [[Չինաստան]]ում և [[Խաղաղ օվկիանոս]]ում։ Պատերազմի մեջ են ներքաշվել նաև այդ տերությունների գաղութները, ինչի շնորհիվ կոնֆլիկտը տարածվել է ամբողջ երկրագնդով մեկ։ Հետագայում Անտանտն ու իր դաշնակիցները հայտնի են դարձել որպես Դաշնակից ուժեր, իսկ Ավստրո-Հունգարիան ու Գերմանիան՝ [[Կենտրոնական տերություններ]]։
 
Ռուսական փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխություններից հետո ռուսները դուրս եկան պատերազմից՝ Կենտրոնական ուժերի հետ կնքելով [[Բրեստ-Լիտովսկի պայմանագիր]]ը: 1918 թվականի գարնանը գերմանացիները արևմտյան ճակատում անցան լայնածավալ հարձակման, սակայն Անտանտը միավորեց իր ուժերը և հզոր հակահարված տվեց գերմանացիներին։ 1918 թվականի նոյեմբերի 4-ին Ավստրո-Հունգարիան համաձայնեց հաշտություն խնդրել, և Գերմանիան, որտեղ նույնպես ահագնացել էր հեղափոխության վտանգը, 1918 թվականի նոյեմբերի 11-ին համաձայնվեց զենքը վայր դնել։ Այսպիսով, պատերազմն ավարտվեց Անտանտի հաղթանակով։