«Մասնակից:Maga Sargsyan/Ավազարկղ19»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Տող 12.
Համալսարանն ավարտելուց հետո 1932 թվականի օգոստոսին Ջոն Վուդենն ամուսնացել է Նելլ Ռայլիի հետ, իսկ սեպտեմբերին դարձել է [[Կենտուկի]]ում գտնվող Դեյտոնի ավագ դպրոցի բասկետբոլային մարզիչ և անգլերենի ուսուցիչ: Մարզչական կարիերան Վուդենը սկսել է անհաջողությամբ. առաջին մրցաշրջանում թիմը նրա գլխավորությամբ 11 խաղից հաղթել է ընդամենը 6-ում: Վուդենի կարիերայում այս մրցաշրջանը միակն է, որը բացասական տարբերություն ունի հաղթանակների և պարտությունների մեջ: 1934 թվականին Վուդենը վերադարձել է Ինդիանա և [[Սաութ Բենդ (Ինդիանա)]]-ի ավագ դպրոցում սկսել է աշխատել որպես անգլերենի ուսուցիչ, [[բեյսբոլ]]ի և բասկետբոլի մարզիչ, ինչպես նաև խմբագիր տեղական հրատարակչությունում: Հետագայում մի քանի տարի անց Վուդան պրոֆեսիոնալ խաղացել է Բասկետբոլի ազգային լիգայի «Ինդիանապոլիս Կաուտսկիս» թիմի համար: 1938 թվականին նա ընդգրկվել է NBL-ի լավագույն խաղացողների խորհրդանշական հավաքականում:
 
1942 թվականին Վուդենը կամավոր ցուցակագրվել է նավատորմում և ծառայել [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ՝ ստանալով լեյտենանտի կոչում: Իր առաջին մուտքը դեպի ծով Վուդենը բաց է թողել [[կույր աղիք]]ի բորբոքման պատճառով, իսկ նրան փոխարինող սպան մահացել է կամիկաձեների հարձակման պատճառով:
 
Պատերազմից հետո Վուդենը Ինդիանայի ուսուցիչների քոլեջում (ժամանակակից Ինդիանայի համալսարան) դարձել է բասկետբոլի և բեյսբոլի մարզիչ: 1946 թվականին բասկետբոլային թիմը նրա գլխավորությամբ զբաղեցրել է առաջին հորիզոնականը Ինդիանայի նահանգային կոնֆերենցիայում և հրավեր ստացել մասնակցելու Կանզասի նահանգում անցկացվող ազգային մրցաշարին, սակայն Վուդենը հրաժարվել է մասնակցությունից, քանի որ մրցաշարի կանոնները աֆրոամերիկացիներին արգելում էին մասնակցել դրան, իսկ Չիկագոյից սևամորթ բասկետբոլիստ Կլարենս Ուոքերը խաղում էր Վուդանի թիմում: Հաջորդ մրցաշրջանում համալսարանական թիմը կրկնել է իր նվաճումը և կրկին հրավեր ստացել ազգային առաջնությունից, որտեղ աֆրոամերիկացիների համար վերացրել էին մասնակցության սահմանափակումները: