«Քիմիական տարրեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 34.
Չհայտնաբերված կամ չհաստատված քիմիական տարրերը հաճախ կոչվում են դեռ Մենդելևի կողմից օգտագործված համակարգի օգնությամբ՝ քիմիական աղյուսակում իրենից վեր դասված հոմոլոգի անվանմամբ՝ ավելացնելով «էկա-» կամ (հազվադեպ) «դվի-» նախածանցը, որոնք [[սանսկրիտ|սանսկրիտում]] նշանակում են «մեկ» և «երկու» (կախված այն բանից, թե 1 կամ 2 շրջան վերև է տեղակայված հոմոլոգը)։ Օրինակ՝ նախքան գերմանիումի հայտնաբերումը (որ պարբերական աղյուսակում տեղակայված է [[սիլիցիում]]ի ներքևում և կանխատեսվել էր Մենդելևի կողմից) կոչվել է էկա-սիլիցիում, օգանեսոնը (ունունոկտիում, 118) կոչվել է նաև էկա-ռադոն, ֆլերովիումը (ունունքվադիում, 114)՝ էկա-[[կապար]]։
 
Պարբերական համակարգը բաղկացած է 7 [[պարբերություն|պարբերությունից]], 10 շարքից և 8 խմբից։ Խմբերը պարբերական համակարգում դասավորված են ուղղահայաց։ Որպես կանոն՝ տարրերի օքսիդացման բարձրագույն դրական աստիճանը հավասար է խմբի համարին։ Բացառություն են ֆտորը, արծաթը, ոսկին, պղինձը։ Յուրաքանչյուր խումբ բաժանված է 2 ենթախմբի՝ գլխավոր (Ա) և երկրորդական (Բ)։ Միևնույն ենթախմբում իրար տակ գտնվում են նման հատկություններ ունեցող և իրարից օրինաչափորեն տարբերվող տարրերը։ Գլխավոր ենթախումբը կազմում են տիպիկ տարրերը և մեծ պարբերությունների առաջին 2 և վերջին 6 տարրերը։ Երկրորդական ենթախումբը կազմում են միայն մեծ պարբերությունների մյուս տարրերը, որոնք միայն մետաղներ են։ Գլխավոր և երկրորդական ենթախմբերի տարրերն իրարից տարբերվում են քիմիական հատկություններով։
 
Պարբերությունը կարգահամարի աճման կարգով իրար հաջորդող տարրերի շարք է։ Պարբերական համակարգը կազմված է 7 պարբերությունից. I, II և III պարբերությունները կոչվում են փոքր, իսկ IV, V, VI և VII-ը՝ մեծ։ Յուրաքանչյուր պարբերություն, բացառությամբ առաջինի, սկսվում է ալկալիական մետաղով և ավարտվում իներտ տարրով։ II և III պարբերությունների տարրերը կոչվում են տիպիկ տարրեր։ Դրանց հատկությունները տիպիկ մետաղականից մինչև իներտ տարրերը փոխվում են օրինաչափորեն։ Համակարգը բաղկացած է 10 շարքից։ Յուրաքանչյուր փոքր պարբերություն կազմված է 1 շարքից, իսկ մեծ պարբերությունները՝ 2-ական շարքերից՝ զույգ և կենտ։ Հիմնական հատկանիշը, ըստ որի մեծ պարբերությունները բաժանվում են 2 շարքի, տարրերի օքսիդացման աստիճանն է։ Այն 2 անգամ կրկնվում է տարրերի ատոմական զանգվածների աճմամբ՝ անցնելով տարրերի եռյակներից։