«Տեսարժանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Sweden road sign H22.svg|thumb|150px|справа|Երթևեկության նշան «Տեսարժանություն»]]
 
'''Տեսարժանություն''', վայր, առարկա կամ օբյեկտ, որն արժանի է հատուկ ուշադրության և ինչ-որ բանով հայտնի է կամ հրաշալի, օրինակ, պատմական ժառանգություն կամ մշակութային արժեք է հանդիսանում:
Տող 14.
 
== Պատմություն ==
[[Պատկեր:Paris 06 Eiffelturm 4828.jpg|thumb|150px|справа|[[Էյֆելյան աշտարակ]], տեսարժան վայր, որը տարեկան իր շուրջն է հավաքում մոտ 7 միլիոն զբոսաշրջիկի]]
 
«Տեսարժանություն» հասկացությունը մշակվել է [[Ջոն Մյուրրեր]]ի կողմից ուղեցույցների համար, որոնք սկսվեցին արտադրվել 1836 թվականին [[Լոնդոն]]ում, իր տպարանում<ref>{{cite journal |title='What Ought to Be Seen': Tourists' Guidebooks and National Identities in Modern Germany and Europe |author= Rudy Koshar |journal= Journal of Contemporary History |volume= 33 |date=July 1998 }}</ref> որպես [[տուրիզմ]]ի ոլորտում կատարյալ նախագծման մաս: Մյուրրերը ենթադրում էր, որ իր ուղեցույցները պետք է ոչ միայն օգնեն զբոսաշրջիկներին արագ և հեշտ տեղ հասնելու, այլև հնարավորություն տան «պոետիկ հաճույք» ստանալ տեսարժանությունը դիտելիս<ref>{{cite journal |title=The Uses of Romanticism: Byron and the Victorian Continental Tour |author=James Buzard |journal= Victorian Studies |volume= 35 |date=Autumn 1991 }}</ref>: Մյուրրերի գաղափարներն օգտագործվեցին նաև Կառլ Բեդեկերի հրատարակության կողմից<ref name=buzzard>James Buzzard. «The Grand Tour and after (1660—1840)» in ''The Cambridge Companion to Travel Writing'' (2002), pp. 48-50.</ref>: Այս ուղեցույցների հիմնական առանձնահատկությունն այն էր, որ տեղեկությունը ներկայացվում էր որպես օբյեկտիվ փաստերի և սուբյեկտիվ տպավորությունների հավաքածու<ref name=buzzard/>: Տեսարժանությունները համակարգված էին աստղային համակարգով, որի հիմքի համար վերցված էր բացականչական նշանի համակարգը, որի ուղեցույցը Ֆրանսիայով Մյուրրերը հրատարակել է 1824 թվականին: Այս համակարգով զբոսաշրջիկները իրենք պետք է ինքնուրույն, իրենց հնարավորությունների, հետաքրքրությունների սահմանում պլանավորեն իրենց ուղեգիծը և նպատակները: