«Տենգվար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 26.
 
=== Տառեր ===
[[Պատկեր:Tengwar alphabet1.pngsvg|alt=|մինի|Տենգվարի աղյուսակը՝ ամեն տենգվայի անվանումով]]
Տենգվարի տառերի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանց ձևը ցույց է տալիս դրանց հնչողությունը։ Քուենյայի բաղաձայնային համակարգն ըստ արտաբերման տեղի բաժանվում է 5 տեսակների՝ շրթնային, ատամնային, քմային, ենտալեզվային և կոկորդային։ Ետնալեզվայինները բաժանվում են պարզ և շրթնայնացված ետնալեզվայինների։ Յուրաքանչյուր արտաբերական կետ և դրան համապատասխանող տենգվաների շարքն ունի իր անունը դասական քուենյա տարբերակում։ Ատամնային հնչյունները կոչվում են ''տինկոտեմա'' և քուենյայում ներկայացված են առաջին սյունակում։ Շրթնային հնչյունները կոչվում են ''պարմատեմա'' և ներկայացված են տենգվարի երկրորդ սյունակում, ետնալեզվայինները կոչվում են ''կալմատեմա'' և ներկայացված են չորրորդ սյունակում, իսկ շրթնայնացվածները կոչվում են ''քուեսսատեմա'' և ներկայացված են չորրորդ սյունակում։ Քմային հնչյունները կոչվում են ''տյելպատեմա'' և չունեն իրենց սեփական տենգվաները, սակայն ներկայացված են երրորդ սյունակում՝ համապատասխան կետադրական նշանով։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տենգվար» էջից