«Իտալիայի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 67.
===Տարածք===
[[Պատկեր:Kingdom of Italy 1943.png|thumb|left|upright=0.9|Իտալիայի թագավորության քարտեզը 1943 թվականին]]
Իտալիայի թագավորությունը զբաղեցնում էր ներկայիս Իտալիայի ամբողջ տարածքը, անգամ ավելին: Թագավորության տարածքը մեծացավ մինչև 1870 թվականը, երբ [[Ռիսորջիմենտո|երկիրը վերամիավորվեց]]: Պետության կազմի մեջ երկար տարիներ չէին մտնում [[Տրիեստ]]ը կամ [[Տրենտո (գավառ)|Տրենտո]]ն, որոնք կցվեցին Իտալիային 1919 թվականին և մնում են իտալական տարածք մինչև այսօր: [[Անտանտ]]ը խոստացավ Իտալիային, [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ Դաշնակիցներին միանալու դեպքում որոշ տարածքներ, ներառյալ [[Ավստրիական Լիտերալը]], նախկին [[Կարնիոլայի դքսություն|Կարնիոլայի դքսության]] արևմտյան մասը, հյուսիսային [[Դալմաթիա]]ն, ներառյալ [[Զադար]]ը, [[Շիբենիկ]]ը և Դալմաթյան կղզիների մեխմեծ մասը, համաձայն 1915 թվականի գաղտնի [[Լոնդոնի պակտ]]ի<ref name="firstworldwar.com">{{cite web|url=http://www.firstworldwar.com/source/london1915.htm|title=First World War.com - Primary Documents - Treaty of London, 26 April 1915|website=www.firstworldwar.com|accessdate=10 September 2017}}</ref>:
 
ԱՄՆ նախագահ [[Վուդրո Վիլսոն]]ի ճնշումների արդյունքում տեղի ունեցան փոխզիջումներ և [[Վերսալյան պայմանագիր|Վերսալյան պայմանագրով]] Իտալիայի հավակնությունները Հյուսիսային Դալմաթիայի նկատմամբ չեղարկվեցին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թագավորությունը ձեռք բերեց հավելյալ տարածքներ, այդ թվում [[Կորսիկա]]ն, [[Նիս]]ը և [[Սավոյա]]ն Ֆրանսիայից 1940 թվականին, տարածք Սլովենիայում, Դալմաթիան Հարավսլավիայից 1941 թվականին և [[Մոնակո]]ն 1942 թվականին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իտալիայի սահմանները դարձան ներկայիս Իտալիայի սահմանները և պետությունը հրաժարվեց տարածքային հավակնություններից<ref>{{cite web|url=http://www.history.com/this-day-in-history/discussion-of-italian-claims-begins-at-paris-peace-conference|title=Discussion of Italian claims begins at Paris peace conference - Apr 19, 1919 - HISTORY.com|website=history.com|accessdate=10 September 2017}}</ref>: