«Դերեկ Ջիթեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Դերեկ Ջիթեր''' ({{lang-en|Derek Jeter}}, {{ԱԾ}}), ամերիկացի բեյսբոլիստ, շորթ սթոփ, շուրջ 20 մրց...»:
(Տարբերություն չկա)

18:44, 14 Մայիսի 2020-ի տարբերակ

Դերեկ Ջիթեր (անգլ.՝ Derek Jeter, հունիսի 26, 1974(1974-06-26)[1], Pequannock Township, Մորիս շրջան, Նյու Ջերսի), ամերիկացի բեյսբոլիստ, շորթ սթոփ, շուրջ 20 մրցաշրջան անցկացրել է Բեյսբոլի բարձրագույն լիգայի «Նյու Յորք Յանկիս» ակումբում։ Ջիթերը 2003 թվականից եղել է թիմի ավագ մինչև 2014 թվականին գործունեության ավարտը։ Նա Յանկինսին հինգ անգամ օգնել է նվաճելու Համաշխարհային սերիան, իսկ 2000 թվականին ճանաչվել է նրա ամենաարժեքավոր խաղացողը։ Ջիթերը 14 անգամ մասնակցել է Բեյսբոլի բարձրագույն լիգայի բոլոր աստղերի հանդիպումներին։ Իր կարիերայի ընթացքում Ջիթերը կատարել է 3465 հիթ և այդ ցուցանիշով վեցերոորդն է Բեյսբոլի բարձրագույն լիգայի պատմության մեջ[4]։

Դերեկ Ջիթեր
անգլ.՝ Derek Jeter
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26, 1974(1974-06-26)[1] (49 տարեկան)
ԾննդավայրPequannock Township, Մորիս շրջան, Նյու Ջերսի
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի և իռլանդական ծագումով ամերիկացի
ԿրթությունKalamazoo Central High School?
Մասնագիտությունprofessional baseball player, ձեռնարկատեր, գլխավոր գործադիր տնօրեն և հեղինակ
ԱմուսինՀաննա Դևիս
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունNational Baseball Hall of Fame and Museum?[2][3]
 Derek Jeter Վիքիպահեստում

Կենսագրություն

Վաղ տարիներ

Դերեկ Ջիթերի ծնողները հանդիպել են Գերմանիաում, որտեղ նրանք ծառայում էին ԱՄՆ-ի բանակի շարքերում: Դերեկի հայրը աֆրոամերիկացի է, մայրն ունի իռլանդագերմանական ծագում[5]: Ջիթերը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Պեկվաննոկ-Տաունշիպ քաղաքում, չորս տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Միչիգանի Կալամազու քաղաք: Կալամազուի ավագ դպրոցում սովորելիս Դերեկը խաղացել է դպրոցական բեյստբոլի և բասկետբոլի թիմերի կազմում։ Հատկապես հաջողության է հասել առաջինում՝ ցուցաբերելով իրեն հիանալի հետմղումներով։ 1992 թվականին USA Today, Gatorade-ը և բեյսբոլի մարզիչների ասոցիացիան ճանաչել են Ջիթերին տարվա լավագույն բեյսբոլիստ ԱՄՆ-ի ավագ դպրոցի աշակերտների շրջանում: 2011 թվականից բեյսբոլի դպրոցի մարզադաշտը կրում է Դերեկ Ջիթերի անունով[6]։ Միչիգանի համալսարանը ցանկանում էր տեսնել Ջիթերին իր բեյսբոլի թիմում և նրան առաջարկել էր սպորտային կրթաթոշակ, սակայն Դերեկը որոշել է դպրոցն ավարտելուց անմիջապես հետո դառնալ պրոֆեսիոնալ մարզիկ[7]։

1992 թվականին Բեյսբոլի բարձրագույն լիգայի խոշորագույն նախագծում Ջիթերը դիտվել է որպես առաջին ընտրության դերի թեկնածուներից մեկը: «Հյուսթոն Աստրոս» ակումբը, որն առաջինն էր ընտրել, բայց գերադասել է հրաժարվել Ջիթերից` վախենալով, որ նա պայմանագիր կնքելիս չափազանց բարձր բոնուս կպահանջի[7]: Արդյունքում Դերեկը ընտրվել է «Նյու Յորք Յանկիս» ակումբի վեցերորդ համարի ներքո, նրան պայմանագրի կնքման համար վճարել են 800 հազար դոլար[8]։ Չորս տարի Ջիթերը խաղացել է բեյսբոլի ցածր լիգաներում՝ նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է շատ անհաջող։ Որպես պրոֆեսիոնալ դեբյուտային խաղում Դերեկը յոթ անգամ հարվածել է զարկիչին և ոչ մի հարված չի արել: Նորեկների լիգալի մրցաշրջանի 47 խաղում Ջիթերը հետ է մղել մատուցումների 20,2 %-ը, վերջին խաղում մարզիչը նրան նույնիսկ խաղադաշտ դուրս չի բերել, որպեսզի Դերեկը չընկնի 20%-ից ցածր, այսպես կոչված Մենդոզայի շեմը, որը բնութագրում է անփորձ հետմղումները[9]։ Առաջին անհաջողությունները չեն կոտրել Ջիթերին։ Հետագա մրցաշրջաններում նա զգալիորեն բարելավել է իր խաղը որպես հետ մղող, ինչպես նաև աշխատեց որպես դաշտային խաղացող իր խաղի վրա։ 1994 թվականին Դերեկը մրցաշրջանն անցկացրել է երեք լիգայի երեք թիմերի կազմում, հետ է մղել մատուցումների 34.4%-ը: Baseball America-ի, Sporting News-ի, USA Today-ի և Topps-ի վարկածներով նրան շնորհել են ցածր լիգայի լավագույն խաղացողի տիտղոսը[10]։

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. https://baseballhall.org/hall-of-famers/jeter-derek
  3. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. Андрей Соколов. (2014-09-29). «MLB. Джитер завершил карьеру». Sports.ru. Վերցված է 2015-01-29-ին.
  5. Александра Владимирова (2014-04-09). «10 неизвестных». Русский Репортёр. Վերցված է 2015-01-29-ին.
  6. Julie Mack. (2011-11-11). «Kalamazoo Central names baseball field after Derek Jeter» (անգլերեն). MLive Media Group. Վերցված է 2015-01-29-ին.
  7. 7,0 7,1 Buster Olney. (2004-08-23). «Jeter: Dynasty's child» (անգլերեն). ESPN. Վերցված է 2015-01-29-ին.
  8. Jack Curry. (2009-09-12). «Teammates Recall Jeter's Journey From Minor Leagues to Great Yankee» (անգլերեն). New York Times. Վերցված է 2015-01-29-ին.
  9. Benjamin Hill. (2011-05-16). «'Captain' Jeter developed in Minors» (անգլերեն). MiLB.com. Վերցված է 2015-01-29-ին.
  10. «Derek Jeter — Biography» (անգլերեն). MLB.com. Վերցված է 2015-01-29-ին.