«Ջոն Գրինլիֆ Ուիթիեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գրող}} '''Ջոն Գրինլիֆ Ուիթիեր''' ({{lang-en|John Greenleaf Whittier}}, {{ԱԾ}}), ամերիկացի հայտնի բանաստեղծ,...»:
 
No edit summary
Տող 17.
 
Ուիթիեր քաղաքը նույնպոս անվանվել է բանաստեղծի պատվին: Նրա անունը կրում է նաև Այովա նահանգի Ուիթիեր համայնքը։
 
== Աբոլիցիոնիստական գործունեություն ==
1830-ական թվականներին Ուիթիերը հետաքրքրվել է քաղաքականությամբ, սակայն 25 տարեկան հասակում, Կոնգրեսի ընտրությունները տանուլ տալուց հետո, նյարդային խանգարում է ստացել և վերադարձել է տուն։ 1833 թվականը շրջադարձային է դարձել երիտասարդ Ուիթիերի համար։ Նա վերսկսել է իր նամակագրությունը Հարինսոնի հետ և ակտիվ աբոլիցիոնիստը երիտասարդ քվակերին ներգրավել է ստրկության դեմ պայքարի մեջ։
 
1833 թվականի Ուիթիերը հրապարակել է ստրկության դեմ իր առաջին [[պամֆլետ]]ը՝ «Արդարություն և նպատակահարմարություն» ''(Justice and Expediency)''։ Իր կյանքի հաջորդող քսան տարիները նվիրել է ստրկության դեմ պայքարին։ Ուիթիերի առաջադրած ստրուկների անհապաղ ազատման պահանջը դուր չի եկել ոչ հյուսիսային, ոչ հարավային բիզնեսմեններին, ոչ ստրկավաճառներին, բայց դա ստրկության դեմ պայքարի գործում նրա նվիրվածության բաց և անկեղծ հայտարարագիր էր, այդ պայքարը նա համարում էր միակ ճշմարիտ և հասարակայնորեն անհրաժեշտ գործը։ Նա Ստրկության դեմ պայքարի ամերիկյան կազմակերպության հիմնադիրներից մեկն էր։ Նրա ստորագրությունը դրվել է 1833 թվականի ստրկության դեմ պայքարի հայտարարագրի տակ։ Հենց այդ հայտարարագրի ստորագրումն է նա համարում իր կյանքի ամենանշանակալի քայլը։
 
Քաղաքական գործչի նրա տաղանդը դարձրել է նրան հիանալի [[Լոբբինգ|լոբբիստ]]։ Նրա ստրկության դեմ բացահայտորեն հանդես գալու պատրաստակամությունը և Կոնգրեսականներին աբոլիցիոնիստական շարժմանը միանալու կոչերը անգնահատելի են։ 1835-1838 թվականներին նա շատ է շրջագայել հյուսիսում՝ այցելելով կոնվենցիաներ, ապահովելով ձայներ, ելույթ ունենալով հանրության առջև և քաղաքական գործիչներին համոզելով կանգնել իր կողքին։ Իր շրջագայության ընթացքում Ուիթիերը բազմիցս դաժան հարձակումների է ենթարկվել ստրկատիրության հետևորդների կողմից, մի քանի անգամ ամբոխը քարկոծել է նրան և ստիպել փախչել քաղաքից: 1838-1840 թվականներին [[Ֆիլադելֆիա]]յում նա եղել է «The Pennsylvania Freeman»-ի (նախկինում հայտնի՝ որպես «National Enquirer») խմբագիրը՝ հյուսիսային մամուլի մարմիններից մեկը, որն ակտիվորեն հանդես է եկել ստրկության դեմ։
1838 թվականի մայիսին խմբագրությունը տեղափոխվել է նորաբաց Փենսիլվանիա-հոլ՝ Հյուսիսային վեցերորդ փողոցում, որը շուտով հրկիզվել է ստրկության վերացման հակառակորդների ամբոխի կողմից։ Այս տարիներին Ուիթիերը շարունակել է բանաստեղծություններ գրել։ Նրանց մեծ մասը արտացոլում են ազատության և արդարության նրա իդեալները։
 
1830-ական թվականների վերջին աբոլիցիոնիստական շարժման մասնակիցների շրջանում արդեն չկար նախկին միասնությունը։ Ուիթիերը համոզված էր, որ էթիկական աշխատանքն առանց քաղաքական ջանքերի անօգուտ է։ Նա գիտեր, որ ամբողջական գործի հաջողությունը պահանջում է օրենսդրական փոփոխություններ, և ոչ թե միայն առաքինության կոչեր։ Սակայն Հարիսոնը չէր կիսում նրա համոզմունքները։ Դա պառակտում է առաջացրել, և 1839 թվականին Ուիթիերը դարձել է Ազատության կուսակցության հիմնադիրներից մեկը։ 1840 թվականին նա մասնակցել է Լոնդոնի ստրկության դեմ պայքարի համաշխարհային կոնվենցիային։ 1843 թվականին Ուիթիերը վստահորեն հռչակել է երիտասարդ կուսակցության հաղթանակը. «Ազատության կուսակցությունը այլևս էքսպերիմենտ չէ։ Սա էներգետիկ իրականություն է, որը․․․ ունի ուժեղ ազդեցություն»։
 
Սակայն Ուիթիերի ոչ բոլոր ծանոթներն էին նրա կողմից։ Այսպես, նա անօգուտ համոզել է [[Ռալֆ Ուալդո Էմերսոն]]ին և [[Հենրի Լոնգֆելո]]ին միանալ իր կուսակցությանը։ Մինչև 1844 թվականը նա խմբագրել է ''Middlesex Standard'' (Լոուել) և ''Essex Transcript'' (Էյմսբերի) ամսագրերը։ Լոուելում նա ծանոթացել է բանաստեղծուհի Լյուսի Լարկի հետ, որի հետ ընկերություն է արել միչև կյանքի վերջը։
 
1845 թվականին Ուիթիերը սկսել է աշխատել «Սև մարդը» էսսեի վրա, որում պատմում էր Ջոն Ֆաունթինի՝ ազատ սևամորթի մասին, ով բանտարկվել է Վիրջինիայում այն պատճառով, որ օգնել է ստրուկներին փախչել իրենց տերերից։ Ֆաունթինը ազատումից հետո եկել է Ուիթիերի մոտ, անհատապես շնորհակալություն հայտնելու, իր պատմության հրապարակման համար։
 
 
== Ծանոթագրություններ ==