«Եկեղեցի (շինություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Եկեղեցի''' քրիստոնեական դավանանքի պաշտամունքային շենքը, ուր կատարվում է քրիստո...
(Տարբերություն չկա)

15:28, 30 Մարտի 2012-ի տարբերակ

Եկեղեցի քրիստոնեական դավանանքի պաշտամունքային շենքը, ուր կատարվում է քրիստոնյաների կրոնական ծիսակատարությունը` ժամասացությունը: Այդ նպատակով եկեղեցական աոաջին շենքերը կառուցվել են 4–րդ դարում, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Արևելքի երկրներում (Ասորիք, Հայաստան, Բյուզանդիա): 46–րդ դարերում եկեղեցի ասելով հասկացվել է աղոթարան, ժողովարան, վկայարան, կաթողիկե, վանք: Եկեղեցի անվանվող, բայց գործածական տարբեր նշանակություն ունեցող հիշյալ կառույցները տարբերվում են իրենց չափերով, ծավալային լուծումով և այլ հատկանիշներով: Պատմական տարբեր ժամանակաշրջաններում, դավանական հոսանքների ներգործմամբ փոփոխվել է եկեղեցու ծիսակատարությունը` փոփոխելով նաև նրա հատակագծային լուծումը և ճարտարապետական կերպարը, ըստ գաղափարական և գեղարվեստական ըմբռնումների. օրինակ, ասորիքյան բազիլիկ, բյուգանդական և հայկական գմբեթավոր, ռոմանական, գոթական և Վերածննդի շրջանի եկեղեցիները: Բոլոր ժամանակների եկեղեցական շենքի պարտադիր տարրերն են աղոթասրահը, ավագ խորանը` բեմի և դասի մասով: Տարբեր եկեղեցիներ ունեցել են նաև իրենց ինքնատիպ այլ տարրեր` նախասրահ (նարտեքս), վերնահարկ (խորոսներ, էմպորաներ), պրեսբիտերիում, կապելլաների պսակ: 4-ից—5–րդ դարերում հայկական եկեղեցիները բազիլիկ և դահլիճ տիպի են, ավագ խորանին կից մեկ կամ երկու սենյակներով, սյունասրահներով (Քասախ, Թանահատ, Երերույք և այլն): Պահպանվել են նաև գմբեթավոր եկեղեցիներ: 6-ից 7–րդ դարերում հայկական եկեղեցիները բացառապես գմբեթավոր են և իրենց հետաքրքրական բազմազան լուծումներով քրիստոնյա աշխարհի ճարտ. մեջ եզակի արժեքներ են: 10-ից 13-րդ դարերում իշխող դարձան գմբեթավոր դահլիճ և ներսից խաչաձև (չորս ավանդատներով) գմբեթավոր տիպերը, եկեղեցուն արևմուտքից կցվում էր հայկական ճսւրտարապետության համար խիստ ինքնատիպ գավիթն ու ժամատունը: