«Գևորգ Պետրոսյան (դերասան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://avproduction.am/ +https://avproduction.am/)
Տող 6.
== Կենսագրություն ==
Գևորգ Պետրոսյանը ծնվել է [[Օրդուբադ]]ում: Սովորել է [[Մոսկվայի Լազարյան ճեմարան]]ում: [[1881]]-[[1882]] թվականներին հանդես է եկել Թիֆլիսի թատերական կոմիտեի դերասանական մշտական խմբում՝ Օրդուբադյան բեմական ազգանունով<ref name="av">[httphttps://avproduction.am/?ln=am&page=person&id=3378 Գևորգ Պետրոսյանի կենսագրությունը avproduction.am կայքում]</ref>: Առաջին անգամ խաղացել է Զաքարե Իշխանի դերը «Ռուզան» (ըստ [[Մուրացան]]ի) ներկայացման մեջ, եղել է [[Պետրոս Ադամյան]]ի խաղընկերը: [[1883]] թվականին ընդունվել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտ: Մինչև [[1890]] թվականը հանդես է եկել ուսանողական ինքնագործ խմբերում, միաժամանակ աշխատել տեղի և Մոսկվայի ռուսական թատրոններում<ref name="av" />: Պետրոսյանի ջանքերով [[1891]] թվականին Թիֆլիսում կազմակերպվել է մշտական թատերախումբ, որի կազմում են եղել [[Հովհաննես Աբելյան (դերասան)|Հովհաննես Աբելյան]]ը, [[Գևորգ Տեր-Դավթյան]]ը, [[Արամ Վրույր]]ը, [[Պողոս Արաքսյան]]ը, [[Սաթենիկ Չմշկյան]]ը, Զաբելը, [[Արշակ Հարությունյան]]ը և ուրիշներ: [[1891]] թվականին մեկնել է Կոստանդնուպոլիս: [[Սիրանույշ]]ին, [[Դավիթ Թրյանց]]ին, [[Արմեն Արմենյան]]ին հրավիրել է Թիֆլիս: [[1897]]-[[1905]] թվականներին ակտիվ թատերական գործունեություն է ծավալել Բաքվի ու Թիֆլիսի թատերախմբերում, [[1901]]-[[1905]] թվականներին [[Հովհաննես Աբելյան (դերասան)|Հովհաննես Աբելյան]]ի հետ ղեկավարել է Թիֆլիսի մշտական գործող թատերախումբը<ref>{{Cite web|url=http://www.nationaltheater.am/htmls/old_actors_hovh_abelyan.html|title=Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն|website=www.nationaltheater.am|accessdate=2017-04-03}}</ref>: Հայկական թատերարվեստը լայն զանգվածներին ներկայացնելու համար միայնակ և խմբերով հանդես է եկել հայաշատ քաղաքներում, նպաստել է ազգային թատերական մշակույթի առաջընթացին<ref name="av" /><ref>{{Cite web|url=http://www.haymard.am/index.php/persons/p1399983548#sthash.bDHwXMK8.NKyzRxHS.dpbs|title=Մեծանուն Հայեր|last=Saratikyan|first=Shushan|website=www.haymard.am|language=hy|accessdate=2017-04-03}}</ref>:
 
== Բեմադրություններ ==