«Վահե Հայրապետյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://avproduction.am/ +https://avproduction.am/)
Տող 27.
 
== Կենսագրություն ==
Վահե Հայրապետյանը ծնվել է 1969 թվականի [[Հունվարի 5|հունվարի 5-ին]], [[Երևան]]ում։ Սկզբնական կրթությունը ստացել է 1976-1984 թվականներին, Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոցում<ref>{{Cite web|url=httphttps://avproduction.am/?ln=am&page=person&id=5332|title=AV Production - Վահե Հայրապետյան|website=avproduction.am|accessdate=2020-01-09}}</ref>։ Զուգահեռ սովորել է նաև Երևանի [[Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոց]]ի [[ջութակ]]ի դասարանում, իսկ 1984-1988 թվականներին՝ Երևանի երաժշտական մանկավարժական ուսումնարանի խմբավարության բաժնում։ 1988-1993 թվականներին, Էդվարդ Միրզոյանի դասարանում սովորել է [[Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա]]յի կոմպոզիցիայի բաժնում։ Կոմպոզիցիային զուգահեռ սովորել է նաև օպերային-սիմֆոնիկ դիրիժորության բաժնում՝ [[Յուրի Դավթյան]]ի դասարանում։
 
1984-1988 թվականներին Կանազի մշակույթի պալատում ստեղծել և ղեկավարել է իր առաջին խումբը՝ վոկալ-գործիքային անսամբլը։ Նույն տարիներին, որպես բաս-կիթառահար, ելույթներ է ունեցել Մերգելյան ինստիտուտի ջազային ակումբի «Կամերտոն» երիտասարդական ջազ-քառյակի կազմում։ Վահե Հայրապետյանը 1991-1992 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյում որպես դասական երաժշտության խմբագիր։