«Աննա Հովներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://avproduction.am/ +https://avproduction.am/)
Տող 27.
 
== Կենսագրություն ==
Աննա Հովները ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 8-ին, Երևանում<ref>{{Cite web|url=httphttps://avproduction.am/?ln=am&page=person&id=2387|title=AV Production - Աննա Հովներ|website=avproduction.am|accessdate=2019-09-24}}</ref>: Հայրը [[Հայեր|հայ]] է, մայրը` [[Ռուսերեն|ռուս]]: Ավարտել է Երևանի [[Համբարձում Գալստյան|Համբարձում Գալստյանի]] անվան թիվ 83 միջնակարգ դպրոց-վարժարանը և [[Ավետ Գաբրիելյան|Ավետ Գաբրիելյանի]] անվան թիվ 12 երաժշտական դպրոցը: Աննա Հովները սովորել է նաև Երևանի Մենեջմենթի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Ուսումն ավարտելուց հետո աշխատել է մասնագիտությամբ: Տպագրվել է տարբեր թերթերում, ամսագրերում, պատրաստել հաղորդումներ [[Լոս Անջելես|Լոս Անջելեսի]] հայկական [[Հեռուստատեսություն|հեռուստատեսության]] համար: Սկսել է ստեղծագործել դեռ մանուկ հասակից և գրել [[Բանաստեղծություն|բանաստեղծություններ]], [[Պատմվածք|պատմվածքներ]], [[երաժշտություն]]: Հետագայում թողել է աշխատանքը և զբաղվել միայն երաժշտությամբ և [[Երգ|երգով]]: Երկու տարի սովորել է [[Ռուսաստան|Ռուսաստանի]] [[Վլադիվոստոկ]] քաղաքի Արվեստի բարձրագույն դպրոցում և 2002 թվականից, վերադառնալով Երևան, աշխատել է տեղի ակումբներում, [[Ռեստորան|ռեստորաններում]]` որպես մենակատար: Այդ ընթացքում, որպես էստրադային ժանրի կատարող և հեղինակ, նա մասնակցել է երաժշտական մի շարք մրցույթների: Աննա Հովները երգերը հնչել են այն ժամանակվա առաջատար երաժշտական փառատոների և մրցույթների ընթացքում` «[[Սայաթ-Նովա]]», «Կռունկ» և այլն: 2007 թվականին Սամվել Գրիգորյանի հետ ձայնագրել է զուգերգ, որի պրեմիերան տեղի է ունեցել [[Մոսկվա|Մոսկվայի]] «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ և նույն թվականին նկարահանվել է «Не забывай» երգի տեսահոլովակը: Հետագայում թողարկել է նաև «Ջանս, սիրտս», «Армяне», «Люблю» և այլ երգեր: Որպես երգահան, Աննան համագործակցել է մի շարք կատարողների հետ` [[Ռազմիկ Ամյան]], [[Սամվել Գրիգորյան (այլ կիրառումներ)|Սամվել Գրիգորյան,]] [[Արմինե Գրիգորյան (երգչուհի)|Արմինե Գրիգորյան]], [[Անդրե]], [[Եվա Ռիվաս]], Անժելա Բարխուդարյան և այլոք: Թողարկել է բանաստեղծությունների գիրք և իր կատարմամբ ռուսական շանսոնի [[ձայնասկավառակ]]: Նկարահանել է երեք տեսահոլովակ:
 
== Ծանոթագրություններ ==