«Մարինե Պետրոսյան (դերասանուհի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (2)
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://avproduction.am/ +https://avproduction.am/)
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Մարինե Պետրոսյանը ծնվել է [[1960]] թվականի [[մարտի 27]]-ին, [[Կոտայքի շրջան]]ի [[Գեղադիր (Կոտայքի մարզ)|Գեղադիր գյուղում]]: 1977-1979 թվականներին սովորել է Երևանի [[Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն]]ի ստուդիայում` [[Խորեն Աբրահամյան]]ի արվեստանոցում: Ուսմանը զուգահեռ մասնակցել է թատրոնի ընթացիկ ներկայացումներին: Ստուդիան ավարտելուց հետո աշխատանքի է անցել թատրոնում, որտեղ էպիզոդային դերերով հանդես է եկել «Մադամ Սան-Ժեն», «Կորիոլան», «Ջոն արքա», «Անավարտ մենախոսություն», «Խաչմերուկ», «Հարսնացուն հյուսիսից», «Արշակ Երկրորդ», «Կենդանի դիակ» ներկայացումներում: [[1983]] թվականից աշխատել է [[Երևանի մնջախաղի պետական թատրոն]]ում և խաղացել թատրոնի գրեթե բոլոր ներկայացումներում: Հետագայում տեղափոխվել է «[[Հայֆիլմ]]» կինոստուդիա, որտեղ մասնակցել է «[[Մենավոր ընկուզենին (ֆիլմ)|Մենավոր ընկուզենի]]» ֆիլմի աշխատանքներին` որպես ռեժիսորի օգնական, ապա` [[Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն|Գորիսի պետական թատրոն]], որտեղ մասնակցել է վերաբացմանը և խաղացել մի շարք ներկայացումներում: 1990 թվականից նկարահանվել է «[[Հայֆիլմ]]» կինոստուդիայի «Ավլոս» և «Հորսիա» կարճամետրաժ, [[Դավիթ Քեոսայան]]ի «Փախստականը», Ս. Բաբայանի «Բարրաբա-նապաստակի շրթունք», [[Հրանտ Վարդանյան (ռեժիսոր)|Հրանտ Վարդանյանի]] «[[Հովիվը]]» ֆիլմերում: 1990 թվականից Երևանի Ա. Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» թատրոնի դերասանուհի է<ref>{{Cite web|url=http://goy.am/aw-team-member/%d5%b4%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6%d5%a5-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%80%d5%b8%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6/|title=Մարինե Պետրոսյան - «ԳՈՅ» ԹԱՏՐՈՆ|website=«ԳՈՅ» ԹԱՏՐՈՆ|language=en-US|accessdate=2019-03-28}}</ref>: Խաղացել է թատրոնի «Երեքույուչորս» շոու-նախագծում, Մ. դե Գելդորդի «Խեղկատակների դպրոցը» (Կյանք և մահ), Լ. Պիրանդելլոյի «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս» (Մադամ Պաչե, Մայր), [[Ուիլյամ Սարոյան]]ի «Օպերա-օպերա» (Քույր), [[Ալեքսանդր Գրիբոյեդով]]ի «[[Խելքից պատուհաս]]» (Կոմսուհի տատ), Պ. Վայսի «Մարատ-Սադ» (Սիմոնա), [[Տոնինո Գուերրա|Տ. Գուերա]]<nowiki/>յի «Մեղրը» (Բինա), [[Սեմյուել Բեքեթ|Ս. Բեքեթ]]<nowiki/>ի «Սպասելիս» (Լաքի, Քամ), «Դեպի վերջ», Է. Իոնեսկոյի «Ռնգեղջյուր» (Տնային տնտեսուհի, Զիզի): Խաղացել է նաև «Մետրո» թատրոնի «Դիոգենես» ներկայացման մեջ, [[Հովհաննես Թումանյան]]ի հեքիաթներում` «Տերն ու ծառան», «Անբան Հուռին», «Անխելք մարդը»: [[Կարինե Խոդիկյան]]ի «Երբ դու չկաս» մոնոներկայացմամբ հանդես է եկել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնում: Նկարահանվել է «Դժբախտ երջանկություն», «Լքյալները», «Աննա», «Ջեմիկի արկածները» հեռուստասերիալներում<ref>[httphttps://avproduction.am/?ln=am&page=person&id=3192 Մարինե Պետրոսյանի կենսագրությունը avproduction.am կայքում]</ref>:
 
== Դերեր ==