«Մերզա Գյուլա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://avproduction.am/ +https://avproduction.am/)
Տող 4.
== Կենսագրություն ==
[[Պատկեր:Bajor Andor sírja.jpg|մինի|Մերզա Գյուլայի և Բայոր Անդորի շիրիմը]]
Մերզա Գյուլան ծնվել է [[Ռումինիա]]յի [[Կլուժ-Նապոկա|Կլուժ]] քաղաքում: Սովորել է Կլուժի և [[Վիեննայի համալսարան]]ներում, ստացել բժշկական, այնուհետև՝ տնտեսագիտական կրթություն։ Բազմիցս այցելել է Վենետիկի [[Մխիթարյաններ]]ին, որտեղ զբաղվել է [[Հայագիտություն|հայագիտությամբ]]։ Աշխատակցել է Գեռլայի «Արմենիա» [[հունգարերեն]], [[Բուխարեստ]]ի «Արարատ» [[ռումիներեն]] հայագիտական ամսագրերին, խմբագրել «Էրդեյ» հունգարերեն թերթը։ Մեծ ջանքեր է գործադրել [[Տրանսիլվանիա]]յի հայկական եպիսկոպոսությունը վերականգնելու ([[1930]]) համար։ Կլուժի Ազգագրական թանգարանի հիմնադիրներից և առաջին ղեկավարներից է։ Հրատարակել է բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հոդվածներ, որոնք մեծ նշանակություն են ունեցել հունգարահայերի ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու, հունգարացիներին [[Հայկական մշակույթ|հայ մշակույթ]]ին և [[Հայոց պատմություն|պատմությանը]] ծանոթացնելու գործում։ Առանձին գրքերով հրատարակվել են Մերզայի հունգարերեն «Հայ եպիսկոպոսությունը» ([[1896]]), «Տրանսիլվանիայի հայերի ապագան» ([[1896]]), «Հայկական խաչը» ([[1903]]), «Հայերի Տրանսիլվանիա գաղթելու պատմություն» ([[1913]]) և այլ աշխատությունները։ Գրել է նաև բանաստեղծություններ։ Հունգարերեն է թարգմանել [[Միքայել Նալբանդյան]]ի «Ազատություն» բանաստեղծությունը։ Մերզայի արխիվը պահվում է [[Կլուժ-Նապոկա]]յի պետական արխիվում և Սուրբ Անդրեաս եկեղեցում<ref>[httphttps://avproduction.am/?ln=am&page=person&id=4420&name=%D5%84%D5%A5%D6%80%D5%A6%D5%A1_%D4%B3%D5%B5%D5%B8%D6%82%D5%AC%D5%A1 Մերզա Գյուլայի մասին avproduction.am կայքում]</ref>։
 
== Ծանոթագրություններ ==