«Քնարիկ Տեր-Դավթյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://avproduction.am/ +https://avproduction.am/)
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Քնարիկ Տեր-Դավթյանը ծնվել է 1926 թվականի սեպտեմբերի 6-ին, Իրանի Թավրիզ քաղաքում: 1934 թվականին ընտանիքը հայրենդարձել է Հայաստան: 1935-1945 թվականներին սովորել է [[Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց (Երևան)|Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում]], 1945-1950 թվականներին՝ [[Երևանի պետական համալսարան]]ի պատմության ֆակուլտետում, 1951-1953 թվականներին՝ նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում: 1951-1971 թվականներին գործակցել է [[Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան]]ի հետ, [[ռուսերեն]] թարգմանել հայ միջնադարյան գրականության հուշարձանները: 1972 թվականից աշխատում է [[ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ|ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում]]<ref>[httphttps://avproduction.am/?ln=am&page=person&id=5101&name=%D5%94%D5%B6%D5%A1%D6%80%D5%AB%D5%AF_%D5%8F%D5%A5%D6%80-%D4%B4%D5%A1%D5%BE%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6 Քնարիկ Տեր-Դավթյանի կեսնագրությունը avproduction կայքում]</ref><ref name="hpj">[http://hpj.asj-oa.am/6290/1/259.pdf Հայ սրբախոսական գրականության հմուտ հետազոտողը (Քնարիկ Տեր-Դավթյանի ծննդյան 90-ամյակի առթիվ), Վարդան Դևրիկյան]</ref><ref>«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:</ref>:
 
1975 թվականին թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել «Հայ վարքագրությունը 11-15-րդ դարերում» թեմայով: 1995 թվականին դոկտորական է պաշտպանել՝ «Քրիստոնեական գրականության զարգացման ուղիները Հայաստանում» թեմայով: Գիտական գործունեությունն սկսել է թարգմանական աշխատանքներով՝ [[Անանիա Շիրակացի|Անանիա Շիրակացու]] «Տիեզերագիտություն» (1962) և մի շարք վարքագրական գործեր ամփոփող «Հայ սրբախոսական գրականության հուշարձաններ» (1973) գրքերով: Այնուհետև հետևողականորեն զբաղվել է հայ միջնադարյան գրականության բնագրերի և հատկապես վարքագրական ու կրոնաբարոյախրատական թեմաներով գործերի ուսումնասիրությամբ, քննական բնագրերի կազմությամբ, ծանոթագրմամբ և ռուսերեն թարգմանությամբ: 1996 թվականին ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան<ref name="hpj" />: