«Կյանքի իմաստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Paul_Gauguin_-_D'ou_venons-nous.jpg|մինի|380x380փքս|''[[Որտեղի՞ց ենք մենք եկել։ Ովքե՞ր ենք մենք։ Ո՞ւր ենք գնում]]՝'' [[Պոստիմպրեսիոնիզմ|պոստիմպրեսիոնիստ]] [[Պոլ Գոգեն|Պոլ Գոգենի]] ամենահայտնի նկարներից մեկը]]
 
'''Կյանքի իմաստը''' կամ '''«Ո՞րն է կյանքի իմաստը» հարցի պատասխանը''', վերաբերում է [[Կյանք|կյանքի]] արժեքին կամ ընդհանրապես գոյությանը։ Դրա հետ հաճախակի առնչվող հարցերն են «Ինչու՞ ենք մենք այստեղ», «Ի՞նչ է կյանքը» կամ «Ո՞րն է գոյության նպատակը»։ [[Մշակույթ|Մշակութային]] և [[Գաղափարախոսություն|գաղափարական]] ամենատարբեր աղբյուրները բազմաթիվ պատասխաններ են առաջարկել։ Կյանքի իմաստի որոնումը մարդկության պատմության ընթացքում բազմաթիվ [[Փիլիսոփայություն|փիլիսոփայական]], [[Գիտություն|գիտական]], [[Աստվածաբանություն|աստվածաբանական]] և [[Մետաֆիզիկա|մետաֆիզիկական]] շահարկումներ Էէ առաջացրել<ref>[http://terme.ru/dictionary/522/word/smysl-zhizni Смысл жизни]. // Словарь по этике/ Под ред. [[Кон, Игорь Семёнович|И. С. Кона]], 1981</ref>։ Տարբեր անձինք և մշակույթներ հավատում են այս հարցերի տարբեր պատասխաններին<ref>[http://terme.ru/dictionary/180/word/smysl-zhizni-cheloveka Смысл жизни (человека)]. // [[Философский энциклопедический словарь]]. — М.: [[Советская энциклопедия]], 1989 г.</ref>:
 
Կյանքի իմաստն այն ձևով, որով մենք ընկալում ենք այն, բխում է գոյության, հասարակական կապերի, [[Գիտակցություն|գիտակցության]] և [[Երջանկություն|երջանկության]] փիլիսոփայական և կրոնական հայեցողությունից և գիտական հետազոտությունից։ Այստեղ շոշափվում են նաև բազմաթիվ այլ հարցեր, ինչպիսիք են խորհրդանշական իմաստը, [[Գոյաբանություն|գոյաբանությունը]], [[Արժեք|արժեքը]], [[Նպատակ|նպատակը]], [[Էթիկա|էթիկան]], [[Բարիք|բարին]] և չարը, ազատ կամքը, մեկ կամ մի քանի աստվածների գոյությունը, Աստծո, [[Հոգի|հոգու]] և մահվանից հետո կյանքի պատկերացումները: Գիտական նյութերը հիմնականում կենտրոնանում են [[Տիեզերք|տիեզերքի]] մասին համապատասխան [[Էմպիրիզմ|էմպիրիկ]] փաստերի նկարագրության, համատեքստերի և պարամետրերի ուսումնասիրության վրա, որոնք վերաբերում են կյանքի «ինչպես»-ին: Գիտությունը նաև ուսումնասիրում է և կարող է առաջարկություններ ներկայացնել [[Պոզիտիվ հոգեբանություն|բարեկեցության]] և բարոյականության համապատասխան հայեցակարգի հասնելու համար: Այլընտրանքային, [[Մարդասիրություն|մարդասիրական]] մոտեցումը հարց է տալիս․ «Ո՞րն է կյանքի իմաստը»։