«Ներսես Ա Մեծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 3.
== Կյանքը ==
[[Պատկեր:Nerses_A.jpg|left|Ներսես Ա Մեծ (Հովնաթանյան)]]
Ներսես Պարթևը ծնվել է մոտ 329թ.-ին (ծննդյան վայրը անհայտ է), սերում է [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] տոհմից, [[Հուսիկ Ա Պարթև]]ի թոռն է: Մանկության և պատանեկության տարիներին ապրել, կրթվել ու դաստիարակվել է [[Կեսարիա]]յում: Կեսարիայում ուսանելուց հետո վերադարձել է հայրենիք, որտեղ [[Արշակ Բ]] արքան նրան նշանակել է արքունի սենեկապետ: Ամուսնացել է Հայոց սպարապետ Արտավազդ Մամկիոնյանի որդի Վարդանի դստեր՝ Սահանդուխտի հետ: 350թ–ին Ներսես Պարթևը վերադարձել է Մեծ Հայք Արշակ Բ-ի արքունիքում նշանակվել է գլխավոր սենեկապետ: 351թ-ին Արշակ երկրորդԵրկրորդ արքայի հանձնարարությամբ Ներսես Պարթևը առաջնորդել է [[Կոնստանդնուպոլիս]] ուղևորվող հայկական պատվիրակությանը, մասնակցել հայ-հռոմեական լարված հարաբերությունների կարգավորմանը:
 
=== Ներսես Ա Մեծը` կաթողիկոս ===
353թ. Արշակ Բ-ի հրահանգով Ներսես Ա Պարթևը ձեռնադրվել է [[եպիսկոպոս]], ապա մեկնել [[Կեսարիա]], որտեղ հանդիսավորությամբ օծվել է Հայոց [[կաթողիկոս]]: Ըստ ավանդության այնտեղ նրա հետ ձեռնադրվել է նաև 4-րդ դարի եկեղեցական նշանավոր հայրերից [[Բարսեղ Կեսարացի]]ն:
Կաթողիկոս ձեռնադրվելուց մեկ տարի անց` 353/4թ., Ներսես կաթողիկոսը Աշիշատում[[Աշտիշատ]]ում գուարուգումարում է Հայոց Ա ազգային եկեղեցական ժողովը: Ժողովը որոշում է Հայաստանի տարբեր վայրերում հիմնել աղքատանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, ուրկանոցներ, հյուրանոցներ և այլ բարեգործական հաստատություններ, ինչպես նաև արգելում է հեթանոսական սովորությամբ՝ լաց ու կոծով, հանդերձներ պատռելով մեռելներ թաղել, քանի որ քրիստոնյան պարտավոր է հավատալ հանդերձյալ կյանքին: Արգելվում է մերձավոր արյունակիցների ամուսնությունը: Հանձնարարվում է հեռու մնալ հարբեցողությունից, պոռնկությունից, սպանությունից, գթությամբ վարվել ծառաների հետ, ծանր հարկերով չնեղել ժողովրդին և այլն: Ժողովի որոշուներից է նաև վանքեր և պարսպապատ կուսանոցներ հիմնելը, յուրաքանչյուր վանքում դպրոց հաստատելը: Ժողովի որոշուները կարճ ժամանակամիջոցում կյանքի են կոչվում: Ժողովը նաև խիստ պատիժներ է սահմանել արվամոլների, կենդանամոլների եւ սեռական այլ սանձարձակությունների դեմ: Ներսես Ա-ն հոգ էր տանում որպեսզի Հայոց Եկեղեցու պաշտոնյաները զինվեն գիտությամբ և աստվածային իմաստությամբ: Սուրբ հայրապետը հայտնի էր մեծ աղքատասիրությամբ. նա երբեք ճաշի կամ ընթրիքի չէր նստում առանց սեղանակից ունենալու աղքատներին և կույրերին, անդամալույծներին և ցավագարներին: Սիրում էր անձամբ սպասավորել և դարմանել նրանց:
 
=== Ներսես Մեծի հարաբերություններն արքունիքի հետ ===
Ներսես Ա Պարթեւը և [[Արշակ երկրորդըԲ|Արշակ Երկրորդը]] ներքին ու արտաքին քաղաքականության վարման հարցերում ունեցել են ներհակ դիրքորոշում, որի հետևանքով լարվել են հարաբերությունները: Կաթողիկոսը բացահայտորեն ընդդիմացել է Արշակ Բ-ին և համակրել ու պաշտպանել Արշակունյաց Մեծ սեպուհ Գնելին: 359թ-ին Գնելը դավադրաբար սպանվում է, իսկ Ներսես Պարթևին Արշակ արքան մեկուսացնում է Աշտիշատում: 363թ. [[Հուլիանոս Ուրացող|Հուլիանոս]] կայսեր զոհվելուց հետո, և նրան հաջորդած Հովիանոս կայսեր կնքած «ամոթալի պայմանագրից» հետո, երբ Մեծ Հայքը զրկվել էր Հռոմի ռազմական օգնությունից և հայտնվել պարսկական զորքերի հարձակման վտանգի առջև, Արշակ թագավորը խնդրում է Ներսես Ա Պարթևին վերստին ստանձնել Հայոց կաթողիկոսի պարտականությունները՝ հուսալով նրա հեղինակավոր միջամտությամբ վերահաստատել հայ-հռոմեական հարաբերությունները: Ներսես Ա Պարթևը պատվիրակությամբ մեկնում է [[Հռոմ]], որտեղ Արիանոսյանարիոսյան աղանդավորներին հովանավորող Հռոմի նոր կայսր [[Վաղես կայսր|Վալենտիանոսը /(Վաղես/)]] Ներսես Ա Պարթևին կալանավորում և աքսորում է Միջերկրական ծովի անմարդաբնակ կղզիներից մեկը: Կաթողիկոսն աքսորից ազատվում է միայն [[Պապ|Պապ Արշակունու]] օրոք /369-374թթ/ և վերադառնում է հայրենիք:
371թ. պարսկական զորքերի դեմ [[Ձիրավի ճակատամարտումճակատամարտ]]ում Ներսես Ա Մեծը քաջալերու էր հայ մարտիկներին, որ աներկյուղ և հավատով զինված մարտնչեն թշնամու դեմ: Իսկ ինքը, բարձրանալով Նպատ լեռան գագաթը, ողջ մարտի ընթացքում բազկատարած աղոթում էր, մինչև որ հայոց զորքը լիակատար հաղթանակ տարավ:
 
== Ներսես Ա Մեծի մահը ==
Տող 17 ⟶ 18՝
Համաձայն մեկ այլ վարկածի Ներսես Ա Պարթևը վախճանվել է թոքերի հիվանդությունից 373թ-ի հուլիսի 25-ին:
Կաթողիկոսի մահը եղել է Եկեղյաց գավառի Խախ արքունի ավանում: Թաղվել է Եկեղյաց գավառի Թիլ ավանում:
Հայոց եկեղեցին դասել է Ներսես Ա Մեծ կաթողիկոսին սրբերի շարքը: Նրա հիշատակը տոնվում է [[Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնինտոն]]ին հաջորդող շաբաթ օրը:
 
=== Ներսես Ա Կաթողիկոսի տեսիլքը ===
Տող 28 ⟶ 29՝
# «Սոփերք հայկականք», հատ Զ. Վենետիկ, 1853թ:
 
 
{{Կաթողիկոս|
նախորդող = [[Փառեն Ա Աշտիշատցի]] |
հաջորդող = [[Սահակ Ա Մանազկերտցի]] |