«Մաքս Պլանկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
=== Գիտական գործունեության սկիզբը (1878—1888) ===
[[Պատկեր:Max Planck 1878.GIF|thumb|left|180px|Մաքս Պլանկը 1878 թվին]]
1878 թվականի ամռանը Պլանկը վերադառնալով [[Մյունխեն]], հանձնում է քննություն դառնալու ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։ Միաժամանակ սկսում է ինքնուրույն գիտական հետազոտություններ, ղեկավարվելով միայն գրքերով և գիտական հոդվածներով, որի պատճառով իր աշակերտ՝ [[Մաքս ֆոն Լաուե|Մաքս ֆոն Լաուեն]], հետագայում Պլանկին համարել է՝ ինքնուս։ Պլանկը դիտարկեց ջերմահաղորդականության անշրջելիությունը և տվեց թերմոդինամիկայի երկրորդ օրենքի առաջին ձևակերպումը։ Արդյունքները շարադրվել են դոկտորական դիսերտացիայում (Ջերմության մեխանիկական տեսության երկրորդ օրենքը), որի պաշտպանությունը տեղի է ունեցել 1879 թվականի փետրվարի 12-ին Մյունխենի համալսարանում։ Հունիսի 28-ին բանավոր քննություն հանձնելուց հետո Պլանկին շնորհում են փիլիսոփայության դոկտորի կոչումը։ Ի դեպ այդ ժամանակ դիսերտացիան չի արժանանում ոչ մի ուշադրության, չնայած, որ նա այն ուղարկում է մի քանի հայտնի ֆիզիկոսների։ 1880 թվականի Պլանկը ներկայացնում է «Տարբեր ջերմաստիճաններում իզոտրոպ մարմինների հավասարակշության վիճակը» աշխատությունը, համալսարանում դասախոսելու իրավունք ձեռք բերելու համար։ Քանի որ դասախոսական պարտավորությունները նրանից շատ ժամանակ չեն խլում, նա կարողանում էր ամբողջությամբ{{sfn|Кляус и Франкфурт|1980|с=26—31}} իրեն նվիրել գիտական աշխատանքին։ Ազատ ժամանակ զբաղվում էր երաժշտությամբ, ձեռք բերելով փայլուն դաշնակահարի համաբավ։ Այն տարիներին Պլանկի մյուս նախասիրությունն էր [[Ալպինիզմ|ալպինիզմը]]{{sfn|Кляус и Франкфурт|1980|с=32—34}}։ Պլանկը հույս ուներ ստանալու պրոֆեսորի աշխատանք որևէ համալսարանում։ Սակայն առաջին հրավերը նա ստացավ Աշաֆֆենբուրգի անտառատեխնիկական բարձրագույն դպրոցից, որտեղ ֆիզիկայի դասախոսի տեղ էր ազատվել։ Խորհրդակցելով [[Հելմհոլց, Հ.|Հելմհոլցի]] հետ Պլանկը որոշեց հրաժարվել և սպասել այլ տարբերակի, որը ավելի կհամապատասխաներ նրա գիտական ձգտումներին։ Այդպիսի հնարավորություն նա ստացավ 1885 թվականի գարնանը, երբ երիտասարդ գիտնականը առաջարկություն ստացավ զբաղեցնելու Կիլի համալսարանի տեսական ֆիզիկայի էքստրաօրդինար պրոֆեսորի պաշտոնը։ Այստեղ իր մանկության քաղաքում Պլանկը շատ արագ հիմավորվեց և շուտով ավարտեց «Էներգիայի պահպանման օրենքը» գիրքը, որի վրա աշխատում էր 1884 թվականից։ Այս մենագրությունը նա ուղարկեց Գյոթինգենի համալսարանի փիլիսոփայական համալսարանի կողմից հայտարարված մրցույթին։ Գիրքը մեծ հետաքրքրություն առաջ բերեց, սակայն այն արժանացավ երկրորդ մրցանակի, ընդորում առաջին մրցանակ ոչ մի մասնակցի չհանձնվեց։ Պատճառը այն էր , որ գիտական վիճաբանության ժամանակ գյոթինգենցի Վիլհելմ [[Վեբեր,Վիլհելմ Ֆ.Էդուարդ Վեբեր|Վեբերի]] և Հելմհոլցի միջև գիտական վիճաբանության ժամանակ Պլանկը վերջինիս կողմնակիցն էր{{sfn|Кляус и Франкфурт|1980|с=42—44}}։
1886 թվականի աշնանից սկսած Պլանկը գրեց մի շարք հոդվածներ «Էնտրոպիայի աճման սկզբունքը» ընդհանուր անվանումով։ Այս աշխատանքները նրան բերեցին գիտական շրջանակներում որոշակի ճանաչում հատկապես ֆիզիկական քիմիայի մասնագետների միջավայրում։ Մասնավորապես նա ծանոթացավ [[Օստվալդ Վիլհելմ|Օսվալդ Վիլհելմի]] և [[Արենիուս Սվանտե|Արրենիուս Սվանտի]] հետ։ Վերջինս այցելեց Պլանկին որպեսզի քննարկի գիտական պրոբլեմներ։ 1887 թվականի մարտի 31-ին Մաքս Պլանկը որը արդեն ամբողջովին ապահովված էր ֆինանսներով ամուսնացավ իր մանկության ընկերուհու՝ Մերկ Մարիի հետ որի հայրը Մյունխենում բանկիր էր{{sfn|Кляус и Франкфурт|1980|с=42—44}}։ Նրանք ունցել են չորս երեխա՝ տղաներ Կառլը(1888-1916) և Էրվինը (1893-1945) և աղջիկ երկվորյակներ՝ Էմմա (1889-1919) և Գրետա(1889-1917){{sfn|Кляус и Франкфурт|1980|с=61|name=КФ61}}։