«Մաքս Պլանկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
Մաքսի կյանքի առաջին ինը տարիներն անցել են Քիլում՝ [[Հոլշտինի]]ի մայրաքաղաքում, որն այդ ժամանակ [[Դանիա]]յի և [[Պրուսիա]]յի միջև հակասությունների կենտրոնում էր գտնվում։ [[1864]] թվականին երիտասարդ Պլանկը նույնիսկ ականատես եղավ, թե ինչպես են պրուսական-ավստրիական զորքերը ներխուժում քաղաք<ref name="КФ7" />։ [[1867]] թվականին Վիլհելմ Պլանկը հրավեր է ստանում զբաղեցնելու [[Մյունխենի համալսարան]]ի իրավագիտության դասախոսի պաշտոնը և իր ընտանիքի հետ միասին տեղափոխվում է [[Բավարիա]]յի մայրաքաղաք։ Այստեղ Մաքսը հաճախում է [[Մաքսիմիլիանյան գիմնազիա]] (Maximiliansgymnasium München)։ Սովորում է գերազանց և շուտով դառնում է դասարանի լավագույն աշակերտներից մեկը։ Թեև ուշադրություն էր դարձվում մեծ մասամբ գիմնազիայի ավանդական առարկաներին (մասնավորապես հին լեզուների ուսուցմանը)՝ բնական գիտությունների ուսուցումը նույնպես այդ դպրոցում գտնվում էր բարձր մակարդակի վրա։ Երիտասարդ Պլանկի վրա խորը ազդեցություն է ունեցել մաթեմատիկայի ուսուցիչ [[Հերման Մյուլեր]]ը (Hermann Müller), ումից ապագա գիտնականն առաջին անգամ լսում է [[էներգիայի պահպանում|էներգիայի պահպանման]] մասին։ Մարքսի մոտ վաղ են առաջ գալիս մաթեմատիկական կարողությունները{{sfn|Кляус и Франкфурт|1980|էջ=9—11}}։ Եվ թեև ուսուցիչները նրա մեջ չէին տեսնում ինչ-որ անսովոր ունակություններ, նրանք հատուկ նշում էին նրա անձնական որակները՝ ուժեղ կամք, ջանասիրություն և կատարողականություն{{sfn|Heilbron|1986|p=3}}։ Գիմնազիայում սովորելը ամրապնդեց գիտության հանդեպ ունեցած նրա հետաքրքրությունները, պարզեց բնության օրենքները, որի մասին նա այդքան գրում էր կյանքի վերջին շրջանում։
Ուսումը գիմնազիայում նպաստեց նրանում հետաքրքրությունը գիտության նկատմամբ, պարզելու բնության օրենքները, որի մասին նա իր կյանքի վերջում գրեց ՙ{{քաղվածք|Պատանի տարիներին ինձ ոգեշնչում էր գիտությամբ զբաղվելը, գիատակցելով, որ դա ոչ թե ակնհայտ փաստ է, այլ որ մեր մտածողության օրենքները համընկնում են օրինաչափությունների հետ, որոնք ստանում ենք արտաքին աշխարհից ստացած տպավորությունների ընթացքում և, որ հետևաբար մարդը կարող է դատել այդ օրինաչափությունների մասին իր մտածողության օգնությամբ։ Ընդ որում էականը այն է, որ արտաքին աշխարհը իրենից ներկայացնում է մեզանից չկախված ինչ-որ բացարձակ բան, որին մենք ընդդիմանում ենք, իսկ օրենքների փնտրտուքը, որը վերաբերվում է այդ բացարձակին, հանդիսանում է ամենագեղցիկ խնդիրը գիտնականի կյանքում։|}}
Մանկական տարիներից Պլանկի հետաքրքրությունը երաժշտությունն էր, երգել է տղաների երգչախմբում, նվագել մի քանի երաժշտական գործիքներով(հատկապես մեծ ժամանակ է նվիրել [[Դաշնամուր|դաշնամուրին]])։ Ուսումնասիրել է երաժշտության տեսությունը և փորձ է արել ստեղծագործել, սակայն շուտով հանգել է այն եզրակացության, որ իր մոտ չկա [[Կոմպոզիտոր|կոմպոզիտորի]] տաղանդ։ Դպրոցն ավարտելու ժամանակ նա կանգել է ընտրության առաջ՝ դառնալ դաշնակահար, բանասեր, թե՞ զբաղվել [[Ֆիզիկա|ֆիզիկայի]] և [[Մաթեմատիկա|մաթեմատիկայի]] ուսումնասիրությամբ։ Պլանկը ընտրեց վերջինը և 1874 թվականի սեպտեմբերին դարձավ [[Մյունխենի համալսարան|Մյունխենի համալսարանի]] ուսանող։ Ի դեպ ուսանողական տարինեիրն առաջվա պես նա մեծ ժամանակ տրամադրեց երաժշտությանը՝ եկեղեցում նվագել է [[Երգեհոն|երգեհոն]], եղել է ուսանողական երգեցողության միության խմբավար և սիրողական նվագախմբի [[Դիրիժոր|դիրիժոր]](10)(11){{sfn|Кляус и Франкфурт|1980|с=12—14}}։ Համալսարան ընդունվելուց հետո Պլանկը [[Տեսական ֆիզիկա|տեսական ֆիզիակայով]] զբաղվելու նպատակով հոր խորհրդով դիմել է [[Ֆիլիպ ֆոն Ժոլլի|Ֆիլիպ ֆոն Ժոլլիին]]։ Վերջինս համոզել է հրաժարվել այդ մտադրությունից պնդելով, որ այդ գիտությունը համարյա ավարտված է, մնում է միայն հետազոտել մի քանի ոչ նշանակալից պրոբլեմներ։ Սակայն այդ խոսակցությունը չազդեց Պլանկի տեսաբան դառնալու ցանկության վրա։ Իր որոշումը նա բացատրում էր նրանով, որ ինքը ցանկություն չունի բացահայտումներ անելու, որ ուզում է հասկանալ և խորացնել գիտության արդեն հաստատված հիմքերը(12){{sfn|Heilbron|1986|p=10}}։ Պլանկը վեց կիսամյակի ընթացքում ունկնդրել է [[Վիլհելմ ֆոն Բեցի]](գերմ Wilhelm von Beetz) և Ժոլլիի դասախոսությունները [[էքսպերիմենտալ ֆիզիկա|էքսպերիմենտալ ֆիզիկայից]]։ Վերջինիս ղեկավարությամբ Պլանկը իրականացրել է իր միակ էքսպերիմենտալ հետազոտությունը՝ [[Պլատին|շիկացած պլատինով]] գազերի անցողականությանը, մասնավորապես [[Ջրածին|ջրածնի]] դեպքում։ Քանի որ [[Մյունխեն|Մյունխենում]] չկար տեսական ֆիզիկայի ամբիոն, նա սկսեց հաճախել մաթեմատիկոսներ [[Լյուդվիգ Զեյդել|Լյուդվիգ Զեյդելի]] և [[Գուստավ Բաուեր|Գուստավ Բաուերի]](Gustav Bauer) դասընթացներին, որոնցից, ինչպես նա հետագայում խոստովանեց, շատ բան է սովորել(13){{sfn|Кляус и Франкфурт|1980|с=18—19}}։ Ժոլլիի լաբորատորիայում Պլանկը ծանոթացավ [[Բեռլին|Բեռլինի համալսարանի]] պրոֆեսոր հայտնի ֆիզիկոս [[Հելմհոլց, Հ.|Հերման Հելմհոլցի]] հետ։ Պլանկը որոշեց շարունակել իր կրթությունը Բեռլինում, որտեղ անցկացրեց երկու կիսամյակ(1877-1878 ուսումնական տարի)։ Այստեղ նրա ղեկավարներն էին Հելմհոլցը և [[Գուստավ Կիրխհոֆ|Գուստավ Կիրխհոֆը]]։ Նա միաժամանակ հաճախում էր մաթեմատիկոս Կարլ Վեհերշտրասի դասախոսություններին։ Ի դեպ Պլանկը հիասթափված էր ֆիզիկայի դասախոսություններից, որի պատճառով ձեռնամուխ եղավ Հելմհոլցի և Կիրխհոֆի աշխատանքների խորությամբ ուսումնասիրության։ Շուտով ապագա գիտնականը ծանոթացավ [[Ռուդոլֆ Կլաուզիուս|Ռուդոլֆ Կլաուզիուսի]] ջերմության տեսությանը և այնքան էր ոգևվորված, որ որոշեց զբաղվել թերմոդինամիկայով{{sfn|Кляус и Франкфурт|1980|с=19—26}}։
 
== Կրոնի նկատմամբ վերաբերմունքը ==