«Մաքս Պլանկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
[[Պատկեր:Max Planck signature 10 years old.jpg|thumb|right|200px|10-ամյա Մաքս Պլանկի ինքնագիրը]]
Մաքսի կյանքի առաջին ինը տարիներն անցել են Քիլում՝ [[Հոլշտինի]]ի մայրաքաղաքում, որն այդ ժամանակ [[Դանիա]]յի և [[Պրուսիա]]յի միջև հակասությունների կենտրոնում էր գտնվում։ [[1864]] թվականին երիտասարդ Պլանկը նույնիսկ ականատես եղավ, թե ինչպես են պրուսական-ավստրիական զորքերը ներխուժում քաղաք<ref name="КФ7" />։ [[1867]] թվականին Վիլհելմ Պլանկը հրավեր է ստանում զբաղեցնելու [[Մյունխենի համալսարան]]ի իրավագիտության դասախոսի պաշտոնը և իր ընտանիքի հետ միասին տեղափոխվում է [[Բավարիա]]յի մայրաքաղաք։ Այստեղ Մաքսը հաճախում է [[Մաքսիմիլիանյան գիմնազիա]] (Maximiliansgymnasium München)։ Սովորում է գերազանց և շուտով դառնում է դասարանի լավագույն աշակերտներից մեկը։ Թեև ուշադրություն էր դարձվում մեծ մասամբ գիմնազիայի ավանդական առարկաներին (մասնավորապես հին լեզուների ուսուցմանը)՝ բնական գիտությունների ուսուցումը նույնպես այդ դպրոցում գտնվում էր բարձր մակարդակի վրա։ Երիտասարդ Պլանկի վրա խորը ազդեցություն է ունեցել մաթեմատիկայի ուսուցիչ [[Հերման Մյուլեր]]ը (Hermann Müller), ումից ապագա գիտնականն առաջին անգամ լսում է [[էներգիայի պահպանում|էներգիայի պահպանման]] մասին։ Մարքսի մոտ վաղ են առաջ գալիս մաթեմատիկական կարողությունները{{sfn|Кляус и Франкфурт|1980|էջ=9—11}}։ Եվ թեև ուսուցիչները նրա մեջ չէին տեսնում ինչ-որ անսովոր ունակություններ, նրանք հատուկ նշում էին նրա անձնական որակները՝ ուժեղ կամք, ջանասիրություն և կատարողականություն{{sfn|Heilbron|1986|p=3}}։ Գիմնազիայում սովորելը ամրապնդեց գիտության հանդեպ ունեցած նրա հետաքրքրությունները, պարզեց բնության օրենքները, որի մասին նա այդքան գրում էր կյանքի վերջին շրջանում։
Ուսումը գիմնազիայում նպաստեց նրանում հետաքրքրությունը գիտության նկատմամբ, պարզելու բնության օրենքները, որի մասին նա իր կյանքի վերջում գրեց ՙ{{քաղվածք|Պատանի տարիներին ինձ ոգեշնչում էր գիտությամբ զբաղվելը, գիատակցելով, որ դա ոչ թե ակնհայտ փաստ է, այլ որ մեր մտածողության օրենքները համընկնում են օրինաչափությունների հետ, որոնք ստանում ենք արտաքին աշխարհից ստացած տպավորությունների ընթացքում և, որ հետևաբար մարդը կարող է դատել այդ օրինաչափությունների մասին իր մտածողության օգնությամբ։ Ընդ որում էականը այն է, որ արտաքին աշխարհը իրենից ներկայացնում է մեզանից չկախված ինչ-որ բացարձակ բան, որին մենք ընդդիմանում ենք, իսկ օրենքների փնտրտուքը, որը վերաբերվում է այդ բացարձակին, հանդիսանում է ամենագեղցիկ խնդիրը գիտնականի կյանքում։|}}
 
== Կրոնի նկատմամբ վերաբերմունքը ==