«Ջոն Քելհուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
 
Ջոն Քելհունը 1802 թվականին ընդունվել է [[Եյլի համալսարան]], որը գերազանցությամբ ավարտել է 1804 թվականին։ Հետագայում նա ուսանել է Լիթչֆիլդի հեղինակավոր իրավաբանական դպրոցում և 1807 թվականին դարձել փաստաբան։ Քելհունի իրավաբանական պրակտիկան բացվել է հայրենի Էբիվիլեում և շուտով հաջողության է հասել իր մասնագիտության մեջ:
 
== Հայացքներ ==
Քելհունը հանդես է եկել որպես հյուսիսցիների ոտնձգություններից հարավային տնկիչների շահերի հետևողական պաշտպան։ Նա վիճարկում էր առանձին նահանգների տարածքում ստրկությունը սահմանափակելու հնարավորությունը այն հիմքով, որ յուրաքանչյուր ամերիկացի իրավունք ունի նահանգից պետական սեփականություն տեղափոխել։
 
1832 թվականին պաշտպանել է «նուլիֆիկացիայի» դոկտրինը, որի համաձայն նահանգն իրավունք ուներ իր տարածքում կասեցնել [[ԱՄՆ Սահմանադրություն|ԱՄՆ Սահմանադրությանը]] հակասող ցանկացած դաշնային օրենքի գործողություն:
 
Քելհունը պատմության մեջ մնացել է որպես ստրկության տեսաբան, որի տակ ամուր իրավական հիմնավորում է տվել։ Դեմ էր պետական իշխանության կենտրոնացմանը։ Դաշնային կառավարության կողմից առանձին նահանգների շահերն անտեսելու դեպքում ընդունում էր նրանց սեցեսիայի հնարավորությունը։ Առանձին նահանգների իրավունքների տեսությունը ({{lang-en|state rights theory}}), որն առաջ է քաշել Քելհունը, կարևոր դեր է խաղացել աբոլիցիոնիզմի և ստրկատիրության կողմնակիցների միջև սուր հակամարտության զարգացման գործում, որը հանգեցրել է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի:
 
== Հիշատակ ==