«Գիֆենյան ապրանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
Արտահայտությունը կիրառվում է [[Ռոբերտ Գիֆեն]]ից հետո, որն այս երևույթն համարում էր «պահանջարկի օրենքի» ժխտում։ Այնուամենայնիվ Գիֆենի ապրանքները ներկայումս դիտարկվում են որպես պահանջարկի վերլուծության հատուկ դեպք, այլ ոչ թե նրա ժխտում։ Գիֆենի ապրանք կարող է լինել ոչ միայն [[հաց]]ը, այլև բնակչության աղքատ խավերի համար լայն սպառման ապրանքներ։ Օրինակ, ին՞չ տեղի ունեցավ ՀՀ–ում, երբ միանգամից բարձրացան հացի և [[կարտոֆիլ]]ի գները։ Պատկերացրեք աղքատ ընտանիքների վիճակը (իսկ այդպիսիք մեզ մոտ կազմում են ընտանիքների առնվազն 3/4-ը), որոնք օգտագործում էին որոշ քանակությամբ հաց, կարտոֆիլ, [[միս]] և այլ ապրանքներ։ Նրանք սկսեցին ավելի շատ հաց և կարտոֆիլ գնել, իսկ հետո՝ միայն հաց։ Ինչու՞, որովհետևւ նրանց եկամուտները այլևս թույլ չէին տալիս միս և այլ ապրանքներ գնել և ամբողջ եկամուտը նրանք ուղղում էին հաց և կարտոֆիլ գնելուն (իսկ ոմանք միայն հաց գնելուն)։ Հետևաբար մեծացավ այս ապրանքների սպառումը և գնորդների կախվածությունը դրանցից։
 
Ապրանքների սպառումը հետաքրքիր օրինաչափությամբ կախված է նաև եկամտի էֆեկտից (''income effect'') և փոխարինման էֆեկտից (''substitution effect'')։ Եթե ապրանքը ցածրորակ ապրանք է (''inferior good''), ապա նրա նկատմամբ պահանջարկը սպառողների հարստացմանը զուգընթաց ընկնում է։ Այսպիսի ապրանքների գնի բարձրացումը կարող է հանգեցնել նաև պահանջարկի բարձրացման, իսկ գնի ցածրացումը պահանջարկի իջեցման։ Օրինակ, հարուստ երկրների համար ցածրորակ ապրանքներ են [[հեծանիվ]]ը, ապխտած [[երշիկ]]ը, [[մարգարին]]ը և այլն։
 
Փոխարինման էֆեկտի ժամանակ, երբ սպառողների եկամուտը մնում է հաստատուն, իսկ տվյալ ապրանքի գինը բարձրանում է, փոխարինող ապրանքների գինը մնալով նույնը փաստորեն դառնում է հարաբերականորեն էժան և սպառողները գնում են հենց այդ ապրանքները։ Իսկ երբ տվյալ ապրանքի գինըգինն ընկնում է, իսկ փոխարինողներինը մնալով նույնը՝ հարաբերականորեն թանկանում, սպառողները սկսում են որպես փոխարինող գնել հենց տվյալ ապրանքը։ Եթե եկամտի էֆեկտը գործում է այնպես, որ պահանջարկի փոփոխությունները տեղի են ունենում նույն ուղղությամբ, ինչ գների բարձրացումը, փոխարինման էֆեկտը պահանջարկի փոփոխությունները տանում է գնի փոփոխմանը հակառակ ուղղությամբ, և երբ առաջին էֆեկտը գերակշռում է վերջինին, ընդհանուր էֆեկտը լինում է այն, որ գումարային պահանջարկի փոփոխությունները տեղի են ունենում նույն ուղղությամբ, ինչ գների փոփոխությունները։ Սա այն հատուկ դեպքն է, որ բացահայտել է Ռ. Գիֆենը։
 
== Արտաքին հղումներ ==