«Սերգեյ Վարդանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 33.
 
== Կենսագրություն ==
1969 թվականին ավարտել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցը, 1974 թվականին՝ [[Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան|Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի]] բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է նույն համալսարանի հոգեբանության ամբիոնում, այնուհետև՝ «Պիոներ կանչ» («Կանչ») թերթի, «Պիոներ» («Աղբյուր»), «Սովետական արվեստ», «Մշակույթ» ամսագրերի խմբագրություններում, [[Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ|Հայ ճարտարապետության թանգարան-ինստիտուտում]]: 1991-2002 թվականներին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի փոխնախագահը, 1990-1991, 2003-2004թթ․ թվականներին և [[2009]] թվականից գիտաշխատող է [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ|ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում]]: [[Հայաստանի գրողների միություն|Հայաստանի գրողների]] և [[Հայաստանի ժուռնալիստների միություն|ժուռնալիստների միությունների]] անդամ է։ 1980 թվականին արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության մրցանակին։ 1978 թվականին «[[Պիոներ կանչ (եռօրյա թերթ)|Պիոներ կանչ»]] թերթի, իսկ 1982 թվականին «Պիոներ» ամսագրի, «Հայրենիքի ձայն» և «Ավանգարդ» թերթերի միջոցով նախաձեռնել է պատանեկան բանահավաքչական շարժում, որին մասնակցել են [[Հայաստան]]ի, Վրաստանի, [[Ադրբեջան]]ի, [[Լեռնային Ղարաբաղ]]ի, [[Նախիջևան]]ի, Աբխազիայի և Ռուսաստանի [[Կրասնոդարի երկրամաս]]ի հայկական դպրոցների աշակերտները։ Նրանց հավաքած բանահյուսական նյութերով լույս է ընծայել «Հրեղեն ձին» (1981) և «Թագավորի երազները» (2003) ժողովածուները, որոնցից ընտրված հեքիաթները «Փրկված հեքիաթներ» վերնագրով լույս են տեսել Երևանում անգլերեն («The salvaged tales», 2007) և գերմաներեն («Gerettete Marchen», 2009)։ Հայաստանի 12 մայրաքաղաքներին նվիրված նրա «Հայոց մայրաքաղաքները» գիրքը (1985) նոր նյութերով հարստացված «Հայաստանի մայրաքաղաքները» վերնագրով վերահրատարակվել է 1995 թվականին և արժանացել [[Թեքեյան մշակութային միություն|«Թեքեյան» մշակութային միության]] «Հայկաշեն Ուզունյան» մրցանակին։ Գրքից որոշ հատվածներ լույս են տեսել նաև ֆրանսերեն և ռուսերեն։
 
Նրա մանկական պատմվածքների «Արևածաղիկը» գիրքը [[1989]] թվականին տպագրվել է Երևանում, իսկ 1994 թվականին արևմտահայերենով՝ [[Ստամբուլ]]ում: Նրա պատմվածքները ընդգրկված են «Մայրենիի» 4-րդ և 5-րդ դասարանների դասագրքերում, բեմադրվել են սփյուռքի հայկական թատրոններում։ Հայ ժողովրդի պատմության, մշակույթի, ազգագրության, բանահյուսության հարցեր արծարծող նրա հոդվածները թարգմանվել են [[անգլերեն]], [[ֆրանսերեն]], [[իսպաներեն]], [[ռուսերեն]], [[սլովակերեն]], [[թուրքերեն]] և [[գերմաներեն]]:
Տող 59.
* «Ով ով է, հայեր, կենսագրական հանրագիտարան», հ. 2, Երևան, 2007, էջ 544:
* «Հայ գրատպություն և գրքարվեստ, հանրագիտարան», Երևան, 2015, էջ 650, 1014:
* «Հանրագիտական բառարան», Երևան, 201ր, 2018, էջ 923:
 
{{DEFAULTSORT:Վարդանյան, Սերգեյ}}