«Իրավունք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվել է օգտակար տեղեկություն
սխալների շտկում
Տող 1.
իրավունք հասկացությունը հորինել է փիլիսոփա Արիստոտելը:{{Այլ կիրառումներ|Իրավունք (այլ կիրառումներ)}}
․ Ի՞նչ են մարդու իրավունքները։
 
Սիրելի աշակերտ, մենք այսօր միասին սկսում ենք ուսումնասիրել մի նոր թեմա՝ մարդու իրավունքներ։ Վստահ եմ այս եզրույթը շատ ես լսել, և այսօր մենք կփորձենք միասին սահմանել իրավունք, մարդու իրավունքներ հասկացությունները և պարզաբանել մարդու իրավունքների տեսական հիմքերը։
 
 
Սակայն մարդու իրավունքների մասին խոսելուց առաջ, նախ եկ պարզենք՝ ինչ է իրավունք հասկացությունը։ Վստահ եմ, որ շատ հաճախ լսել ես «Ես իրավունք ունեմ դպրոց գնալու, դու իրավունք չունես ինձ խփելու, ես իրավունք չունեմ գնելու այդ հողատարածքը, դու իրավունք ունես քո ձեռնարկությունը բացելու» և նմանատիպ այլ արտահայտություններ։ Ենթադրում եմ դու ինքդ հաճախ օգտագործում ես իրավունք եզրույթը և մտքում էլ ունես որոշակի պատկերացում իրավունքի մասին։
 
Հիմա ես փորձեմ ներկայացնել իրավունք բառի մի քանի ընկալում, իմաստներ։
 
Իրավունքը՝ որպես օժտվածություն։ Իրավունք ունենալ ասելով հաճախ հասկանում ենք ինչ-որ բանով օժտված լինելը, ինչ-որ բան ունենալը, ինչ-որ բան անել կարողանալը։ Օրինակ մարդիկ ծնված օրվանից օժտված են լինում որոշակի հատկություններով՝ մտածելու ունակությամբ, խոսելու ունակությամբ, սովորելու ունակությամբ և այլն։ Հետևաբար մարդիկ ունեն խոսելու իրավունք, մտածելու, սովորելու իրավունք։
 
Իրավունքը՝ որպես հավակնություն։ Բոլոր մարդիկ էլ ունեն երազանքներ, ձգտումներ և ցանկանում են իրենց կյանքը լավ, արժանապատիվ ապրել՝ հասնելով իրենց առջև դրված երազանքներին և նպատակներին։ Հետևաբար մարդիկ ունենում են որոշակի հավակնություններ՝ օրինակ սեփական բիզնեսը սկսել, իրենց ուզած մասնագիտությամբ համալսարանում սովորել, գյուղապետ դառնալ և այլն։ Այս հավակնությունները ևս համարվում են իրավունքներ՝ ձեռներեցությամբ զբաղվելու իրավունքներ, քաղաքակայն կյանքին մասնակցելու իրավունքներ և այլն։
 
Իրավունքը՝ որպես նորմերի ամբողջություն։ Այս դեպքում իրավունքը ընկալվում է որպես օրենքով սահմանված, բարոյական կամ սոցիալական նորմեր, որոնք կարգավորում են հասարակական հարաբերությունները և ցույց են տալիս՝ ինչ է թույլատրելի անել, ինչ չէ։ Օրինակ՝ յուրաքանչյուր մարդ ունի սեփականության իրավունք։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք ձեռք բերել և օգտագործել տարբեր իրեր կամ գույք, ինչպես մեր գրքերն ու տետրերն են, կամ բնակարանը կամ հեծանիվը և այլն։ Միաժամանակ սա ենթադրում է, որ
 
եթե ես ունեմ այս իրավունքը, ապա մնացածն էլ չեն կարող ինձ զրկել այդ իրավունքից; Օրինակ գողություն անեն, ինչը իրավական և բարոյական նորմերով պատժելի արարք է համարվում։
 
Կան իրավունքի նաև այլ սահմանումներ և մեկնաբանություններ, որոնց կծանոթանաս շատ ավելի ուշ։
 
Այսպիսով, իրավունք ասելով հասկանում ենք հնարավորություններ, որոնք թույլ են տալիս դրսևորելու այն հատկությունները, որոնցով մարդիկ օժտված են ծնված օրվանից։ Միաժամանակ իրավունք հասկացությունը նաև այն հավակնություններն են և դրանք իրագործելու հնարավորությունները, որ մարդիկ ունենում են իրենց կյանքը արժանապատիվ ապրելու համար։ Իրավունք ասելով հասկանում ենք նաև բարոյական և իրավական նորմերը, որոնք ամրագրված են օրենքում և կարգավորում են հասարակական հարաբերությունները։
 
Այժմ արդեն գիտես իրավունք հասկացությունը իր սահմանումներով և ժամանակն է հասկանալ՝ ինչ են մարդու իրավունքները։ Ամենապարզ սահմանմամբ մարդու իրավունքները այն իրավունքներն են, որոնք մենք ունենք քանի որ մարդ էակ ենք։ Այլ կերպ ասած, ծնվելով մարդ՝ մենք օժտվում ենք որոշակի իրավունքներով միայն այն պատճառով, որ մենք մարդ արարած ենք։ Սա նշանակում է, որ բոլոր բոլոր մարդիկ անկախ ազգությունից, սեռից, կրոնից և այլ հատկանիշներից հավասարապես օժտված են մարդու իրավունքներով։ Պետությունը անձին չի տալիս է կամ շնորհում մարդու իրավունքները, քանի որ մենք օժտված ենք այդ իրավունքներով մեր մարդ լինելու փաստով։ Պետությունը ուղղակի ճանաչում է մարդու իրավունքները և հանդիսանում է նրանց երաշխավորը։ Սա նշանակում է, որ պետությունը ունի
 
1․ Պարտականություն հարգելու մարդու իրավունքները, այսինքն պետությունը պետք է ձեռնպահ մնա մարդու իրավունքները ոտնահարելուց, խախտելուց։
 
2․ Պարտականություն պաշտպանելու, այսինքն պետությունը պետք է պաշտպանի անհատին և խմբերին մարդու իրավունքների ոտնահարումից։
 
3․ Պարտականություն իրականացնելու, ինչը նշանակում է, որ պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որ յուրաքանչյուրը օգտվի իր իրավունքներից։
 
Մարդու իրավունքները ունեն մի շարք հիմնարար սկզբունքներ, նրանք
 
 
- Համընդհանուր են։ Այսինքն վերաբերում են ամբողջ մարդկությանը՝ անկախ ծնվելու վայրից, ազգությունից, սեռից, կրոնից, համոզմունքներից և այլ հատկանիշներից։ Այսինքն դու, որ նստած կամ կանգնած էկրանի առջև ինձ ես նայում, օժտված ես մարդու իրավունքներով, ես, որ հիմա մյուս կողմում խոսում եմ ևս օժտված եմ մարդու իրավունքներով, քո հարևանը, քո դաասարանցիները, քո արտասահմանից ընկերները, բոլոր բոլորը ունեն նույն մարդու իրավունքները ուղղակի որովհետև մարդ են։
 
- Անբաժանելի են և փոխկապակցած։ Մարդու բոլոր իրավունքները պետք է ճանաչվեն, որպեսզի ծառայեն իրենց նպատակին։ Մենք չենք կարող ասել, որ մարդու այս կամ այն իրավունքը ավելի կարևոր է, քան մյուսը։ Օրինակ, չենք կարող ասել, որ մարդու ազատ խոսքի իրավունքը ավելի կարևոր է, քան ազատ դավանանքի իրավունքը։ Եթե ընդունում ենք մարդու իրավունքները, ապա դա անում ենք ամբողջ փաթեթով՝ ընդունելով, որ պակաս կարևոր իրավունքներ չկան։ Մարդու իրավունքները նաև փոխկապակցված են և կազմում են մեկ համընդհանուր համակարգ։
 
- Անօտարելի են։ Այսինքն, ոչ ոք չի կարող այդ իրավունքները մեզանից օտարել, հեռացնել, զրկել մեզ իրավունքներից։
 
 
Նշեցինք, որ մարդու իրավունքները համընդհանուր են, վերաբերում են բոլորին։ Սա նշանակում է, որ մարդու իրավունքների նպատակը, հիմքը, հիմնական գործառույթը, առհասարակ գոյության իմաստը ևս պետք է համընդհանուր լինի։ Այսինքն, մարդու իրավունքները պետք է մեկ հիմնական նպատակի ծառայեն, որը բոլորի համար նույնը պետք է լինի։ Մարդու իրավունքների հիմնական նպատակը սահմանելիս սկսվում են մեր հիմնական դժվարությունները, քանի որ մեկ միասնական տեսակետ այս հարցի շուրջ դեռ չկա։ Կան մարդու իրավունքներին վերբերող մի շարք տեսություններ, որոնք այդ նպատակը տարբեր կերպ են սահմանում։ Այսօր ես կխոսեմ այդ տեսություններից հիմնականների մասին։
 
Եվ այսպես,
 
Տեսություն 1. Մարդու իրավունքների նպատակը ցանկացած մարդու արժանապատիվ կյանք ունենալու հնարավորություն տալն է։
 
Մենք բոլորս արժանապատիվ կյանքի իրավունք ունենք, և մարդու իրավունքների իրագործումը մեզ պետք է ապահովեն այդ կյանքով։ Այլ կերպ ասած մենք իրավունք ունենք մեզ մարդ զգալու և մարդավայել կյանք ունենալու։ Այս տեսակետը արտահայտված է նաև
 
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, որի մասին դու արդեն գիտես նախորդ դասերից։
 
Իսկ ի՞նչ է նշանակում մարդուն վայել կյանք, ինչպե՞ս որոշել՝ որն է արժանապատիվ կյանքը, որը ոչ։ Գուցե կա՞ այնպիսի համընդհանուր փաստաթուղթ, որտեղ գրված են արժանապատիվ կյանքի սկզբունքները։ Ցավոք կամ բարեբախտաբար այդպիսի փաստաթուղթ չկա և արժանապատիվ կյանք կոչվածը յուրաքանչյուր մարդ ինքն է սահմանում, ինքն է որոշում, թե որն է իր համար։ Եթե յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, ապա ինչ-որ մեկը գուցե ասի, որ արժանապատիվ կյանքը իր համար ազատ կյանքն է, որտեղ ինքը հարգված է և կարողանում է գումար վաստակել, ազատ ճանապարհորդել։ Մյուսը գուցե ասի, որ արժանապատիվ ապրելու համար իրեն անհրաժեշտ են 100 ստրուկներ, որոնք ամեն օր հոգ կտանեն իր մասին։ Մյուսի համար դա կլինի հանգիստ, խաղաղ կյանքը կամ ստեղծագործելու ազատությունը։
 
Արժանապատվություն բառը համընդհանուր սահմանում չունի։ Փոխարենը կան արժանապատիվ կյանքի մի քանի սկզբունքներ, որոնք մեզ համար որոշակի շրջանակ են գծում, որի ներսում էլ կարող ենք փնտրել մեր պատկերացրած արժանապատիվ կյանքը։ Այդ սկզբունքներից են նախ հավասարությունը։ Արժանապատիվ կյանքը հնարավոր չէ ունենալ այլ մարդկանց արժանապատիվ կյանքի հաշվին, այլ մարդկանց խաբելու կամ իրավունքները խախտելու հաշվին, որովհետև բոլոր մարդիկ հավասար են։ Այսինքն, ինչքան էլ որևէ մեկը ուզենա 100 ստրուկ ունենալ, նա դա չի կարող անել, քանի որ ստրուկներին կզրկի արժանապատիվ կյանքի իրավունքից։ Մեկ այլ սկզբունք արդարությունն է, արժանապատիվ կյանքը հնարավոր է միայն արդարության մթնոլորտում։ Մյուս կարևոր սկզբունքը ազատությունն է, քանի որ մարդ չի կարող իր երազանքները ունենա և գնա նրանց հետևից, եթե ազատ չէ։ Իսկ ի՞նչ է ազատությունը, արդարությունը, հավասարությունը։ Դու մեր նախորդ դասերից արդեն գիտես, որ այս բոլոր հասկացությունները մեկ ընդհանուր սահմանում չունեն։ Հենց սա է պատճառը, որ շատ տեսաբաններ քննադատում են այս տեսությունը՝ նշելով, որ արժանապատիվ կյանք հասկացությունը և նրա սկզբունքները անորոշ են և չեն կարող միանշանակ ձևակերպվել և լինել մարդու իրավունքների նպատակ։
 
Տեսություն 2․ Մարդու իրավունքների նպատակը բոլոր մարդկանց բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորություններ տալն է։
 
Մարդու իրավունքների մեկ այլ տեսություն պնդում է, որ մարդու իրավունքները գոյություն ունեն մարդկային բարեկեցությունը ապահովելու համար։ Այս տեսությունը նման է նախորդ տեսությանը, սակայն փորձում է արժանապատվություն բարոյական հասկացությունը ավելի նյութական հիմքով ձևակերպել։ Բարեկեցիկ կյանք ասելով, այստեղ հասկանում ենք նյութական ապահովվածություն և դրված նպատակներին հասնելու հնարավորությունները։
 
Այս տեսության ջատագովներից մեկը պնդում է, որ մարդու իրավունքները 3 մակարդակի են լինում։ Առաջին մակարդակում այն իրավունքներն են, որոնք մարդուն անհրաժեշտ են իր գոյությունը պաշտպանելու համար։ Փորձենք միասին մտածել, թե որոնք են այդ իրաավունքները։ Նախ, դրանցից է կյանքի իրավունքը, հետո աշխատելու, գումար վաստակելու իրավունքը և այլն։ Երկրորդ մակարդակում այնպիսի իրավունքներ են, որոնք մարդուն թույլ են տալիս ունենալ նպատակային կյանք, այսինքն ուղղակի չգոյատևել, այլ կարողանալ որոշակի նպատակներ դնել և դրանց հասնել։ Այդպիսի իրավունք է օրինակ կրթության, ազատ աշխատանք ընտրելու, քաղաքական կյանքին մասնակցելու, ամուսնանալու իրավունքները և այլն։ Եվ վերջապես մարդու իրավունքների երրորդ մակարդակում այն իրավունքներն են, որոնք մարդուն թույլ են տալիս բացահայտել և օգտագործել սեփական պոտենցիալը, սեփական կարողությունները, հնարավորությունները։ Այդպիսի իրավունքներ են ազատ ստեղծագործելու և ազատ խոսքի, դավանանքի և այլ իրավունքներ։
 
Այս տեսությունը հաճախ խոր քննադատության է արժանանում այն հիմքով, որ այն բաժանում է մարդու իրավունքները՝ նրանցից որոշներին հիմնարար (առաջին մակարդակ), մյուսիներին ցանկալի (երկրորդ և երրորդ մակարդակներ) ձևակերպելով։ Սա հակասում է մարդու իրավունքների անբաժանելիության և փոխկապակվածության սկզբունքներին, ըստ որոնց ավելի և պակաս կարևոր մարդու իրավունքներ չկան, բոլոր իրավունքները հավասարապես կարևոր են։ Բացի դրանից, այս տեսությունը քննադատվում է նաև մարդկանց միջև տարանջատում դնելու համար։ Ստացվում է, որ մարդիկ, ովքեր ծնվել են օրինակ մտավոր հաշմանդամությամբ չեն կարող ունենակ 2-րդ և 3-րդ մակարդակի իրավունքներ։ Իսկ սա արդեն հակասում է մարդու իրավունքների համընդհանուր լինելու սկզբունքին, ըստ որի մարդու իրավունքներով հավասարապես օժտված են բոլոր մարդիկ։
 
Տեսություն 3․ Մարդու իրավունքների նպատակը մարդկանց կարիքների և պահանջմունքների բավարարումն է։
 
Այս տեսության համաձայն, մարդիկ ապրելու համար ունեն բազմաթիվ կարիքներ, ինչպիսիք են շնչելը, սնվելը, տուն ունենալը, առողջ, կրթված լինելը, աշխատանք ունենալը և շատ այլ կարիքներ։ Կարծում եմ դու հիմա հեշտությամբ կարող ես շարունակել այս ցանկը՝ նշելով այն կարիքները, որոնք հենց քեզ են անհրաժեշտ ապրելու համար։ Այս կարիքները վերածվում են պահանջունքների, որոնց բավարարման համար էլ անհրաժեշտ են մարդու իրավունքները։ Եթե մենք ունենք կրթված լինելու կարիք, ապա մենք ունենք կրթության իրավունք, եթե ունենք առողջ լինելու կարիք, ապա մենք ունենք բժշկական ծառայություններից օգտվելու, մատչելի առողջական ապահովագրություն ունենալու իրավունք, եթե մենք ունենք աշխատելու կարիք, ապա մեզ պետք է աշխատանքի իրավունք և այլն և այլն։
 
Չնայած համընդգրկուն բնույթին, այս տեսությունը ևս ունի խոցելի տեղեր։ Նախ և առաջ, տարբեր մշակույթներ կամ հասարակություններ կարող են տարբեր կերպ պատկերացնել պահանջմունքների բավարարման ուղիները։ Բնակարան ունենալու իրավունքը կարող է այլ կերպ ընկալվել Ճապոնիայում, աֆրիկյան Մասայ ցեղախմբի մոտ և Հայաստանում։ Ճապոնիայում մարդիկ գուցե բավարարվեն 1 սենյականոց փոքր բնակարանով, մասայի ցեղախմբում՝ միայն ծածկ ունենալով, Հայաստանում՝ ընդարձակ տուն ունենալով։ Նույնը կարող է վերաբերվել նաև կրթությանը և առողջապահությանը։
 
Մյուս կողմից մարդկային կարիքերը որոշելը ևս հեշտ չէ։ Համընդհանուր կարող են համարվել գոյատևելու և անվտանգության կարիքները, սակայն այլ կարիքներ, ինչպիսին են օրինակ հաճույք ստանալու կարիքը կարող են շատ տարբեր լինել տարբեր մարդկանց մոտ, ընդհուպ մինչև հասարակության կամ օրենքով արգելված կարիքներ (օրինակ թմրադեղեր օգտագործելը)։
 
Այսպիսով, մենք միասին ուսումնասիրեցինք մարդու իրավունքների 3 տեսություններ, ըստ որոնց մարդու իրավունքների նպատակը պետք է լինի մի դեպքում արժանապատիվ, մյուս դեպքում բարեկեցիկ կյանքով մարդկանց ապահովելը, երրորդ պարագայում մարդու կարիքները բավարարելը։ Չնայած իրենց տարբերություններին, այս տեսությունները ունեն նաև նմանություններ։ Նրանք բոլորն էլ փաստում են, որ մարդու իրավունքների նպատակը մարդկանց լավ, բարեկեցիկ, արժանապատիվ կյանք տալն է, որտեղ մարդ կարողանում է ապրել լիարժեք կյանքով, բավարարել իր կարիքները և հասնել իր նպատակներին։
 
'''Իրավունք''', [[հասարակական հարաբերություններ]]ի կարգավորիչներից մեկը, որը առաջացել է [[Հասարակություն|հասարակության]] շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային [[հարաբերություն]]ների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ [[օրենք]]ի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է [[սովորույթ]]ներում, հետագայում դարձել օրենք<ref name="ՀՀ">[http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1198 Իրավունք, Հայկական Հանրագիտարան]</ref>։<br />
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իրավունք» էջից