«Բաունտի կղզի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բաունտի''' ({{lang-en|Bounty Islands}}), արշիպելագ, կազմված 13 կղզիներից և բազմաթիվ ժայռերից: Գտնվում է Նոր Զե...»:
(Տարբերություն չկա)

09:53, 8 Մայիսի 2020-ի տարբերակ

Բաունտի (անգլ.՝ Bounty Islands), արշիպելագ, կազմված 13 կղզիներից և բազմաթիվ ժայռերից: Գտնվում է Նոր Զելանդիայի Հարավային կղզուց մոտավորապես 650 կմ դեպի հարավ-արևելք:

Կղզիների այս խումբը համարվում է նորզելանդական արտաքին կղզիներ, և պատկանում է Նոր Զելանդիային, այնուամենայնիվ չի համարվում ինչ որ տարածաշրջանի կամ շրջանի մաս, սակայն վերահսկվում է հատուկ մարմինների կողմից. անգլ.՝ Area Outside Territorial Authority.

Կղզին դասվում է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության շարքին[1]:

Աշխարհագրություն

Կղզիները գտնվում են 179° 02' — 179° 07' հվ. լ. և 47° 40' — 47° 45' ավ. ե. միջև:

Կղզիների մակերեսը ընդամենը 1,35 կմ քառակուսի է[2]: Արշիպելագի ամենաբարձր կետը գտնվում է ծովի մակարդակից 90 մ բարձրության վրա:

Կղզիներում բնակվում են պինգվիններ, ալբատրոսներ և փոկեր: Այդ իսկ պատճառով արշիպելագը XIX և XX դարերում հայտնի է եղել որսորդների կողմից:

Կղզու կլիման խիստ է և քամոտ, սակայն հավասարակաշռված: Բաունտի կղզիները արևադարձային կղզիներ են, շնորհիվ Փիթքերն կղզիների: Այդ կղզին հայտնի է նաև Բաունտի շոկոլադի գովազդի շնորհիվ:

Պատմություն

Բաունտի կղզին հայտնաբերվել է 1788 թվականի սեպտեմբերին, «Բաունտի» նավի կողմից[3]

Բնակչությունը

Կղզիները անմարդաբնակ են, մշտական բնակիչներ չունի, բացառությամբ գիտական հետազոտություններով զբաղվող ժամանակավոր արշավախմբերի:

Ծանոթագրություններ

  1. Всемирное наследие. Объект 877
  2. В субантарктические острова объекта входят острова Снэрс, острова Баунти, острова Антиподов, острова Окленд и острова Кэмпбелл
  3. «Баунти». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն