«Կիև-Մոգիլայան ակադեմիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Համալսարան}}
[[Պատկեր:Mazepa building.JPG|thumb|Կիև-Մոգիլյան Ակադեմիայի շենքը]]
'''Կիև-Մոգիլայան ակադեմիա''' (կոլեգիա), առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը [[Ուկրաինա]]յում. կազմակերպվել է [[1632]]-ին՝ [[Կիև]]ա-Աստվածահայտնության եղբայրություն դպրոցի (1615-ից) և Կիև-Պեչորյան մայրավանքի դպրոցի (հիմնել է Կիևի հոգևոր առաջնորդ [[Պյոտր Մոգիլա]]ն) միավորմամբ։ [[1633]]-ից կոչվել է կոլեգիա, [[1701]]-ից՝ ակադեմիա։ Սովորել են [[կազակ]]ական ավագանու, [[ազնվական]]ների, հարուստ [[քաղաքացի]]ների ու [[հոգևորական]]ների երեխաները։ Ուսման տևողությունը հասել է մինչև 12 տարվա։ Դասավանդվել են [[սլավոներեն]], [[հունարեն]], [[լատիներեն]], [[լեհերեն]], [[քերականություն]], [[բնական գիտություններ]], [[հռետորություն]], [[բանաստեղծական արվեստ]], [[փիլիսոփայություն]], [[երաժշտություն]], [[աստվածաբանություն]], [[աշխարհագրություն]], [[ճարտարապետություն]]։ [[Մոսկվայի համալսարան]]ի հիմնադրմամբ ակադեմիան աստիճանաբար կորցրել է իր նշանակությունը, իսկ [[Խարկովի համալսարան]]ի ստեղծումից ([[1805]]) հետո զրկվել բուհի իր դերից։ Ակադեմիան փակվել է [[1817]]-ին։