«Լեկա Դուկաջինի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 19.
 
== Ժառանգություն ==
Լեկա Դուկաջինիի օրենքը՝ «[[Կանուն (Ալբանիա)|Կանունը]]», անվանվել է նրա պատվին: Այն սահմանել է ալբանացիների սովորական իրավունքները: Չնայած Ալբանիայի պատմությունն ու սովորույթներն ուսումնասիրողները հղում են անում «Կանունին»՝ որպես միակ, անհերքելի, չվիճարկվող տարբերակի, սակայն դա իրականում այդպես չէ:
 
«Կանունի» տեքստը հաճախ է վիճարկվում և մեկնաբանվում տարբեր եղանակներով, որոնք զգալի զարգացում են ապրել [[15-րդ դար]]ից ի վեր: Սկանդերբեգի իշխանին ներկայացնելով որպես «վիշապ-իշխան», որը համարձակվել էր պայքարել ցանկացած թշնամու դեմ, ժամանակագիրները Դուկաջինիին պատկերել են որպես «հրեշտակ-իշխան», որն իմաստնությամբ ու արժանապատվությամբ է ներկայացրել ալբանական ինքնությունը: Պրակտիկայում նրա օրենքները գործել են երկար ժամանակ, սակայն դրանք չեն հավաքվել ու համակարգվել, ինչը [[19-րդ դար]]ի վերջին կատարաել է Շտեֆան Գեչովին: